Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Сентябрь 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2010 » Сентябрь » 14 » Փոխվարչապետն ընդունեց բելգիացի գործարարների պատվիրակությանը
14:40
Փոխվարչապետն ընդունեց բելգիացի գործարարների պատվիրակությանը
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորոգյանն այսօր ընդունեց Վալոնիայի (Բելգիա) արտահանման եւ օտարերկրյա ներդրումների գործակալության (AWEX) գործադիր տնօրեն Ֆիլիպ Սուինենի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին նաեւ Զարգացման հայկական գործակալության (ԶՀԳ) գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանը եւ ՄԱԿ-ի արդյունաբերության զարգացման կազմակերպության(UNIDO) ծրագրերի ղեկավար Անահիտ Սիմոնյանը: Այս մասին հայտնում են տարածքային կառավարման նախարարության մամլո ծառայությունից:

Բելգիացի գործարարների խումբը Հայաստանում է` մասնակցելու հայ-բելգիական գործարար համաժողովին: Վալոնիայի արտահանման եւ օտարերկրյա ներդրումների գործակալության կողմից, UNIDO-ի եւ ԶՀԳ-ի աջակցությամբ, իրականացվում է ՙԱրմենՎալ՚ նախագիծը, որի նպատակը Հայաստանի եւ Բելգիայի ընկերությունների միջեւ համատեղ գործարար ծրագրերի իրագործումն է:

ՀՀ փոխվարչապետը, ողջունելով բելգիացի գործարարներին, վստահություն հայտնեց, որ նախագիծը հաջողություն կունենա ու կվերածվի ավելի կոնկրետ ծրագրերի: Նա հաջողության երաշխիք համարեց նաեւ երկու փորձառու կազմակերպությունների` UNIDO եւ ԶՀԳ-ի ներգրավվածությունը: Նշելով, որ կառավարության համար ՓՄՁ-ների զարգացման խնդիրներն առաջնահերթություն են, Ա. Գեւորգյանը կարեւորեց այդ ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացումը` ուրախալի համարելով, որ նախագծում առկա է նաեւ ռեգիոնալ բաղադրիչ: Փոխվարչապետը կառավարության անունից աջակցության պատրաստակամություն հայտնեց ծրագրերի կյանքի կոչմանը:

Ֆ. Սուինենը համոզմունք հայտնեց, որ հայկական եւ բելգիական կազմակերպությունները փոխգործակցության լայն հնարավորություններ ունեն: ՙԱրմենՎալ՚ նախագծում ընդգրկված բելգիական 23 կազմակերպությունների մեծ մասն արդեն սկսել է համագործակցությանն ուղղված իրենց գործունեությունը: Նրա խոսքով` նախագծի հիմնական իմաստը ոչ միայն պարզապես ներմուծում-արտահանումն է, այլ երկկողմ կապերի խորացումն ու զարգացումը: Ֆ. Սուինենը նաեւ տեղեկացրեց, որ նախատեսված են ֆինանսական միջոցներ` տարբեր երկրներում հետազոտությունների, մասնավորապես ջրային քաղաքականության ուսումնասիրության համար, եւ պատրաստակամություն հայտնեց Վալիոնիայի մասնագետների աջակցությամբ Հայաստանում իրականացնել ջրային ոլորտի հիմնախնդիրների հետազոտություն:

Ա. Գեւորգյանը տեղին համարեց առաջարկը` նշելով, որ Արարատյան դաշտավայրում ստորերկրյա ջրային պաշարների հետազոտության անհրաժեշտություն կա: Հայկական կողմը ներկայումս փորձում է գործընկերներ գտնել` նման հետազոտության իրականացմանն աջակցելու համար: Դա կարեւոր է նաեւ դաշտավայրում ՓՄՁ-ների զարգացման հեռանկարների տեսանկյունից. մասնավորապես` ձկնաբուծության զարգացումն ուղղակի կապված է ջրային պաշարների հետ: Ս. Սուինեն պատրաստակամություն հայտնեց աջակցելու այդ խնդիրների լուծմանը: 

/Aysor.am/
Просмотров: 526 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ