Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Октябрь 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2010 » Октябрь » 26 » Մոհամմադռեզա Ռահիմի.<< Հայաստանի հետ առևտրաշրջանառության տարեկան ծավալը պետք է հասցնել գոնե մեկ միլիարդի>>
15:47
Մոհամմադռեզա Ռահիմի.<< Հայաստանի հետ առևտրաշրջանառության տարեկան ծավալը պետք է հասցնել գոնե մեկ միլիարդի>>
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի` Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած այցի շրջանակում ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Մոհամմադռեզա Ռահիմիի հետ հոկտեմբերի 25-ին կայացած հանդիպման ժամանակ քննարկվել են տնտեսության ոլորտում համագործակցությունն էլ ավելի խորացնելու վերաբերյալ հարցեր։

Հանդիպման ժամանակ Տիգրան Սարգսյանը, հատկանշական համարելով հատկապես այն հանգամանքը, որ նման ներկայացուցչական կազմով հանդիպում Իրանի և Հայաստանի միջև առաջին անգամ է տեղի ունենում, նշել է, որ դա վկայում է երկու երկրների միջև եղած հարաբերությունների ընդլայնման և խորացման մասին։

ՀՀ վարչապետը նաև կարևորել է կրթության, առողջապահության և անասնաբուծության բնագավառներում համագործակցություն ծավալելու, ինչպես նաև Սյունիքի մարզում սպանդանոց կառուցելու հարցը։ Հայաստանի գործադիրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Մոհամմադռեզա Ռահիմիին հայ համայնքին ցուցաբերած օժանդակության համար։

ԻԻՀ նախագահի առաջին տեղակալը նույնպես կարևորել է Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունների խորացումը և նշել, որ այն ներկայում չի համապատասխանում ունեցած ներուժին։ Նա հույս է հայտնել, որ այդ իրավիճակը շուտով կշտկվի։

Հայաստանի հետ առևտրաշրջանառության տարեկան ծավալը ներկայում չորս հարյուր միլիոն դոլար է։ Մոհամմադռեզա Ռահիմին շեշտել է, որ այն պետք է հասցնել գոնե մեկ միլիարդի։

Ներկայում Իրանի հետ Հայաստանն իրականացնում է ռազմավարական նշանակություն ունեցող չորս ծրագիր` Իրան-Հայաստան նավթային տերմինալի, երկաթուղու, բարձրավոլտ էլեկտրահաղորդման երրորդ գծի և Արաքսի ՀԷԿ-ի կառուցում։ ՀՀ վարչապետը նշել է, որ խնդիրը ներկայում նոր ծրագրերի մշակումն ու իրականացումն է։

Իրանի նախագահի առաջին տեղակալի հետ հանդիպումից անմիջապես հետո Տիգրան Սարգսյանը հանդիպում է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Մանուչեհր Մոթթաքիի հետ, որի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային խնդիրների, Իրանի` հարևան երկրների հետ ունեցած հարաբերությունների, միջուկային ծրագրերի վերաբերյալ հարցեր։

Իրանական կողմից հնչել են առաջարկներ, որոնց մասին մանրամասն քննարկում կլինի հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի հաջորդ նիստում։

Այցի շրջանակներում Տիգրան Սարգսյանը եղել է այն վայրում, որտեղ կառուցվելու է ՀՀ դեսպանության նոր շենքը, այցելել ներկայիս դեսպանատուն, Թեհրանի Հայոց թեմի առաջնորդարան Սբ. Սարգիս եկեղեցի, որտեղ ՀՀ պատվիրակությանը դիմավորել է Թեմի առաջնորդի տեղապահ Տեր Վարազդատը։ Եկեղեցում կատարվել է մոմավառություն, ծաղկեպսակ է դրվել Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին։

Երեկոյան Հայաստանի պատվիրակությունը այցելել է «Արարատ» մարզամշակութային համալիր, որտեղ ՀՀ վարչապետը շրջայց է կատարել, ծանոթացել համայնքի երիտասարդների մարզական հաջողություններին։

Այսօր սպասվում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հանդիպումը ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ։

/Times.am/
Просмотров: 509 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ