Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Апрель 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2011 » Апрель » 11 » Մարաղայի ողբերգությունից 19 տարի անց. Ադրբեջանը դեռ պատասխան չի տվել
15:43
Մարաղայի ողբերգությունից 19 տարի անց. Ադրբեջանը դեռ պատասխան չի տվել
Արցախի ամենամեծ գյուղերից մեկի` Մարաղայի վրա ադրբեջանական հարձակման ու այնտեղ իրականացրած կոտորածից 19 տարի է անցել: 1995-96 թթ. «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ-ի կողմից ՄԱԿ-ին ներկայացրած նյութերի հետագա ճակատագրի վերաբերյալ հետևողական աշխատանք չի իրականացվել, միջազգային հանրության կողմից Մարաղայի բնակչության կոտորածն ու ոչնչացումը չի դատապարտվել, իսկ հայ հանրության կողմից այն մի ժամանակ կարծես մոռացության էր մատնվել: Իսկ սա մարաղացիների կողմից կրկնակի ցավագին էր ընդունվում: 

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը այս մտահոգությունները բարձրաձայնեց «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը, ով այդ տարիներին Գերագույն Խորհրդի Արցախի հանձնաժողովի անդամ է եղել, հիշյալ կազմակերպության գործադիր տնօրենը, զբաղվել է տեղի ուենցածի մանրամասների ուսումնասիրությամբ, տվյալների ճշտմամբ: 
Այսօր նա հայտարարեց, որ 1992 թ. ապրիլի 10-ի ծեգին ադրբեջանական կողմի հարձակման արդյունքում 57 մարդ պատանդ է վերցվել, այդ թվում 9 երեխա, 52 մարդ սպանվել, «կտոր-կտոր» է եղել: Մարաղայի դեպքերը տարիներ անց բարոնունի Քերոլայն Քոքսը Գողգոթա է որակել:  Ալավերդյանը հիշում է, որ դրա հաջորդ օրը` ապրիլի 11-ին ադրբեջանական թերթերից մեկը լուր է հրապարակում, թե գրավել են Մարաղան: 

4-6 հազար բնակիչ ունեցող, բարեկեցիկ, զարգացած գյուղում զոհերը քիչ են եղել զուտ այն պատճառով, որ նախապես ձևավորված ինքնապաշտպանական խմբերը, տեղեկանալով հարձակման մասին, բնակչությանը կոչ են արել լքել գյուղն ու տեղափոխվել հարակից համայնքներ: Ադրբեջանի Միր-Բաշիր շրջկենտրոնից 2 կմ հեռավորության վրա գտնվող Մարաղայի բնակիչները միշտ էլ սրտներում վախ են ունեցել, ու Սումգայիթայն իրադարձություններից հետո այստեղ եկած հայերը չեն կարողացել երես առ երես ապրել ադրբեջանցիների հետ, լքել են գյուղը, իսկ մյուսները պատրաստըվել են պաշտպանության, որևէ անգամ չունենալով իրենց բնակավայրը լքելու միտքը: Մեծածավալ հարձակման մասին լուրը ստիպել է բնակիչներին հեռանալ, մնացել ենք նրանք, ովքեր հիվանդ, հաշմանդամ հարազատ ու շատ երեխաներ են ունեցել, որոնց հետ փախչելը դժվար կլիներ: 

Լ. Ալավերդյանի ղեկավարած կազմակերպությունը զբաղվել է պատանդների վերադարձման խնդրով: Ասում է, որ 57-ից 19-ին վերադարձնել չի հաջողվել, բոլոր 9 երեխաները հետ են բերվել: Դաժան պատմությունները շատ են, Ալավերդյանը 19 տարվա վաղեմության դեպքերը, տարբեր անձանց պատմությունները վերհիշելիս, հուզվում է: Ասաց, որ տեսանյութ կա, թե ինչպես ադրբեջանցի ասկյարները արյունալի ոճիրից հետո խրախճանք են կազմակերպում ու «իրենց հաղթանակը տոնում»: Հիշում է, այն ժամանակվա քարոզչությունը, որակում ավելի լկտի ու սանձարձակ, քան այսօրվա ալիևյան հայտարարություններն են: Պատգամավորն ասաց, որ իրավաբաների խումբ պետք է ձևավորվի ու հետամուտ լինի, որ Մարաղայի դեպքերը իրավական գնահատականի արժանան: 

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն իր հերթին նկատեց, Մարաղան լավագույն օրինակն է այն բանի, երբ թշնամին առանց խնայելու որևէ արժեք, առաջ է շարժվում` իր ճանապարհին ոչնչացնելով ամեն-ամեն ինչ: Արցախի ամենամեծ գյուղերից մեկի վրա հարձակումն ու կոտարածը, ըստ նրա, նպատակ է ունեցել, վախեցնել մյուս բնակավայրերի մարդկանց, որպեսզի դիմադրություն չկազմակերպվի, հոգեբանական ազդեցության փորձ է եղել: 

«Կացնի գործոն. զուտ վախեցնել, ահաբեկել հասարակության լայն զանգվածներին և փորձել այդ կերպ նվազեցնել դիմադրությունը»,-վերլուծեց Հ. Մելիք-Շահնազարյանը, նշելով, որ այսօր էլ այդ կացնի գործոնը աշխատում է Ադրբեջանում, մի քանի տարի առաջ էր, երբ քնած ժամանակ ադրբեջանցի սպան կացնահարեց Գուրգեն Մարգարյանին, հոգեբանական ու տեղեկատվական ահաբեկչությունն այսօր էլ շարունակվում է: Քաղաքագետն ասաց, որ դասեր պետք է քաղել ու հասկանալ, որ ադրբեջանցիներն ու հայերը չեն կարող միասին ապրել: «Սա մեզ համար դաս պետք է լինի, հասկանալու, թե ով է քո հարևանը և հակազդելու նման վտանգներին»,-ասաց նա:

Հղումներում կարող եք ծանոթանալ Մարաղայի իրադարձությունների մասին պատմող ֆիլմին:

/Panorama.am/

Просмотров: 479 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ