Блог
Главная »
2011 »
Март »
28 » Իսկ ինչու՞ հենց 2015-ին
14:41 Իսկ ինչու՞ հենց 2015-ին |
«2015թ. դառնալու է այն տարեթիվը, երբ մենք հաշվի ենք նստելու բոլոր նրանց հետ, ովքեր ցանկանում են, որպեսզի մենք առերեսվենք սեփական պատմության և անցյալի, այդ թվում՝ Հայկական հարցի հետ»: Այս մասին, ինչպես տեղեկացնում է թուրքական «Սաբահ» օրաթերթը, հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն։
Ստամբուլում տեղի ունեցած «Մեծ Թուրքիային ընդառաջ» խորագիրը կրող համաժողովի ընթացքում Թուրքիայի արտգործնախարարը նշել է նաև, որ իրենց նպատակն է միավորվել հարևանների, հարևան տարածաշրջանների հետ: «Վերացնել մեր միջև առկա հոգեբանական պատնեշները, կարգավորել պատմությունը և շփումներ հաստատել ամենաբարձր քաղաքական մակարդակով»,– ասել է Դավութօղլուն։
/Times.am/
|
Просмотров: 425 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |