Блог
Главная »
2010 »
Октябрь »
29 » ԵԽ պատգամավորները բարձր են գնահատել Արցախի Հանրապետության հաջողությունները ժողովրդավարական պետություն կառուցելու ուղղությամբ
10:56 ԵԽ պատգամավորները բարձր են գնահատել Արցախի Հանրապետության հաջողությունները ժողովրդավարական պետություն կառուցելու ուղղությամբ |
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 28-ին ընդունել է նույն օրն Արցախ ժամանած Եվրոպական խորհրդարանի մի խումբ պատգամավորների:
Հանդիպմանը քննարկվել են Արցախի եւ եվրոպական հանրության միջեւ կապերի ընդլայնման, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման, ինչպես նաեւ տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր:
Երկրի ղեկավարն ընդգծել է, որ Արցախի արտաքին քաղաքականությունը հիմնված է հավասարակշռության եւ բազմաուղղվածության սկզբունքների վրա, եւ այս համատեքստում մեր հանրապետությունը շահագրգռված է ըստ ամենայնի խորացնել հարաբերությունները Եվրոպայի եւ այն ներկայացնող տարբեր կառույցների հետ:
Երկուստեք նշվել է Մինսկի խմբի շրջանակներում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտության մասին:
Հյուրերը բարձր են գնահատել Արցախի Հանրապետության հաջողությունները ժողովրդավարական պետություն կառուցելու ուղղությամբ՝ այն համարելով կարեւոր ողջ տարածաշրջանի համար:
Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի Նախագահ Աշոտ Ղուլյանը, Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի պատասխանատու Հիլդա Չոբոյանը, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Վահան Հովհաննիսյանն ու Արա Բաբլոյանը:
/Times.am/
|
Просмотров: 456 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 5.0/1 |