Блог
Главная »
2011 »
Март »
31 » Երևան-Ստեփանակերտ չվերթները կիրականացվեն պատկան մարմինների համաձայնությամբ
15:45 Երևան-Ստեփանակերտ չվերթները կիրականացվեն պատկան մարմինների համաձայնությամբ |
Երևան-Ստեփանակերտ ավիաչվերթն իրականացնելու հարցը ՀՀ և ԼՂՀ իշխանությունները համաձայնեցնելու են պատկան մարմինների հետ: Այս մասին Շվեյցարիայի նախագահի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Հանրապետության ղեկավարը միաժամանակ վստահություն է հայտնել, որ այդ գործընթացը դրական ավարտ է ունենալու:
Ի պատասխան քաղաքացիական ինքնաթիռների վերաբերյալ Ադրբեջանի իշխանությունների հնչեցրած սպառնալիքի մասին Panorama.am-ի հարցի, ՀՀ նախագահը մասնավորապես ասաց. «Լեռնային Ղարաբաղի բնակչությունն իրավունք ունի օգտվելու օդային տրանսպորտի ծառայություններից: Այստեղ որևէ կասկած լինել չի կարող: Կասկած լինել չի կարող նաև, որ ինչպես Լեռնային Ղարաբաղի իշխանությունները, այնպես էլ Հայաստանի իշխանությունները, պետք է ջանքեր գործադրեն, որպեսզի այս խնդիրը համաձայնեցնեն պատկան մարմինների հետ: Եվ վստահ եմ, որ այս գործընթացն ունենալու է իր դրական ավարտը»:
Իր խոսքում Սերժ Սարգսյանը խոստացավ, որ ավիաչվերթի վերաբացումից հետո առաջին թռիչքի ուղևորն ինքն է լինելու:
/Panorama.am/
|
Просмотров: 411 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |