Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Март 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2011 » Март » 3 » Էդվարդ Նալբանդյան. «Ադրբեջանը պատերազմ է քարոզում»
16:13
Էդվարդ Նալբանդյան. «Ադրբեջանը պատերազմ է քարոզում»
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նախօրեին այցելեց Վիեննայի Դիվանագիտական Ակադեմիա, որը համարվում է աշխարհում դիվանագետների պատրաստման առաջին կրթօջախներից մեկը: 

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից, Ակադեմիայում Էդվարդ Նալբանդյանը հանդես եկավ Հայաստանի արտաքին քաղաքականության և հայ-ավստրիական հարաբերություններին նվիրված ծավալուն ելույթով, որին ներկա էին ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքագետներ, վերլուծաբաններ և Վիեննայում հավատարմագրված դեսպաններ:
Անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին՝ նախարար Նալբանդյանը մասնավորապես նշեց.

«Մինչ Հայաստանը խոսում է խաղաղության մասին, Ադրբեջանը պատերազմ է քարոզում, մինչ մենք առաջարկում ենք համաձայնության գալ ուժի չկիրառման մասին, Ադրբեջանը հրաժարվում է այդ առաջարկից և պարծենում իր ռազմական բյուջեի ավելացումով: Մինչ միջազգային հանրությունը կոչ է անում ամրապնդել զինադադարը և դուրս բերել դիպուկահարներին շփման գծից, Ադրբեջանը շաբաթական հարյուրավոր անգամ խախտում է զինադադարը և սադրանքներ կազմակերպում շփման գծում: Միջազգային հանրությունը հայտարարում է, որ խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, իսկ Ադրբեջանն ասում է, որ խաղաղ կարգավորումը չի նշանակում ուժի չկիրառում: 

Մենք կոչ ենք անում միջազգային կազմակերպություններին և այլ երկրներին աջակցել Մինսկի խմբի համանախագահների կողմից ձեռնարկվող քայլերին՝ սատարել բանակցությունների շարունակմանը միջազգային հանրության մանդատն ունեցող ձևաչափով՝ փոխզիջումային լուծումներ գտնելու համար: Իսկ Ադրբեջանը Հայաստանի դեմ դիրքորոշում որդեգրելու կոչ է անում բոլորին, փաստորեն հանդես գալով Մինսկի խմբի համանախագահների մոտեցումներին հակառակ, փորձում է բանակցությունները տեղափոխել այլ ձևաչափեր՝ դրանով իսկ վնաս հասցնելով կարգավորման գործընթացին: 

Տպավորություն է ստեղծվում, որ Ադրբեջանի միակ նպատակը բանակցությունները ձախողելով պատասխանատվությունը բարդելն է մյուս կողմերի վրա:

Հայաստանն ընդունել է հունիսին Սանկտ-Պետերբուրգում, հոկտեմբերին Աստրախանում և դեկտեմբերին Մոսկվայում ներկայացված նորացված առաջարկները` որպես դեպի կարգավորում տանող բանակցությունների հիմք: Դա նշանակում է, որ Հայաստանի դիրքորոշումը համահունչ է միջազգային հանրության դիրքորոշմանը: Իսկ Ադրբեջանը շարունակաբար նորանոր փոփոխություններ է առաջարկում մի շարք հարցերի վերաբերյալ, որոնց շուրջ արդեն բավական ժամանակ առաջ փոխըմբռնում էր ձևավորված: Եվ զարմանալին այն է, որ իր այդ քայլերը փորձում է քողարկել՝ մեղադրելով Հայաստանին ձեռք բերված համաձայնեցված տարրերը խմբագրելու ցանկության մեջ, այնինչ իրականում լրիվ հակառակն է: Միջազգային հանրությունն սպասում է Ադրբեջանից մեկ հստակ պատասխան՝ արդյոք նա ընդունում է այսօր սեղանին գտնվող առաջարկները: Այո, թե ոչ: 

Հուսով ենք, որ ի վերջո Սոչիում Ադրբեջանի կողմից կցուցաբերվի անհրաժեշտ իրատեսություն և քաղաքական կամք, որպեսզի հնարավոր լինի առաջ տանել կարգավորման գործընթացը»:

Ելույթից առաջ Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Ակադեմիայի տնօրեն դեսպան Հանս Վինկելի հետ, որի ընթացքում քննարկվեցին ՀՀ ԱԳՆ նորաստեղծ դիվանագիտական դպրոցի և շուրջ երկուսուկես դարի պատմություն ունեցող Վիեննայի դիվանագիտական ակադեմիայի միջև համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: 

Երեկոյան նախարար Նալբանդյանն այցելեց Վիեննայում ՀՀ դեսպանատուն, ուր հանդիպում ունեցավ ավստրիահայ համայնքի ներկայացուցիչների հետ, որոնց ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականությունը և պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերի: 

Մարտի 3-ի առավոտյան նախատեսված է Էդվարդ Նալբանդյանի ելույթը ԵԱՀԿ մշտական խորհրդում: 
Օրվա երկրորդ կեսին Հայաստանի արտգործնախարարը Բրատիսլավայում կմասնակցի Արևելյան գործընկերության անդամ երկրների և Վիշեգրադյան քառյակի արտգործնախարարների հանդիպմանը:

/Aysor.am/
Просмотров: 440 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ