Блог
Главная »
2010 »
Октябрь »
29 » Էդ. Նալբանդյան. <<Հայաստանի եւ Ֆրանսիայի հարաբերությունները գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա>>
12:21 Էդ. Նալբանդյան. <<Հայաստանի եւ Ֆրանսիայի հարաբերությունները գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա>> |
Հոկտեմբերի 29-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Անրի Ռենոյին` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ,հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության կապերի հետ վարչությունը:
Նախարար Նալբանդյանը, շնորհավորելով դեսպան Ռենոյին նշանակման կապակցությամբ` նշեց, որ այսօր Հայաստանի եւ Ֆրանսիայի հարաբերությունները գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա` թե քաղաքական, թե տնտեսական եւ թե հումանիտար համագործակցության ոլորտներում եւ հույս հայտնեց, որ դեսպան Ռենոն իր կարեւոր ներդրումը կունենա հայ-ֆրանսիական ավանդական բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդման գործում:
Դեսպան Ռենոն, շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար` ընդգծեց, որ Ֆրանսիայում առանձնահատուկ ջերմությամբ են վերաբերվում հայ ժողովրդին եւ Հայաստանին եւ հատուկ կարեւորություն են տալիս հարաբերությունների զարգացմանը երկու երկրների միջեւ: Նա վստահեցրեց, որ կանի առավելագույնը տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցությունը առավել խորացնելու եւ ընդլայնելու համար:
Էդվարդ Նալբանդյանն ու Անրի Ռենոն մտքեր փոխանակեցին երկկողմ հարաբերությունների, ինչպես նաեւ մի շարք տարածաշրջանային եւ միջազգային հարցերի շուրջ:
/Times.am/
|
Просмотров: 452 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 5.0/1 |