Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Январь 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2011 » Январь » 14 » Բանակցային սեղանին երեք սկզբունք ու վեց դրույթ է դրված. Դրանք ներկայացրեց Նալբանդյանը
16:20
Բանակցային սեղանին երեք սկզբունք ու վեց դրույթ է դրված. Դրանք ներկայացրեց Նալբանդյանը
Այսօր ԼՂ խնդրի կարգավորմանն ուղղված բանակցությունների սեղանին դրված են երեք սկզբունքեր ու վեց դրույթներ: Դրանք ամբողջությամբ վերցրած Հայաստանը ընդունում է որպես բանակցությունների հիմք: Լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Նա հիշեցրեց, որ միջազգային հանրությունը ևս հայտարարում է, որ դրաքն կազմվել ու ներկայացվում են որպես մեկ ամբողջություն, և մի սկզբունքը մյուսի նկատմամբ գերակա ու առավել չէ: 

«Ի՞նչ է ասում միջազգային հանրությունը, ի՞նչ է ասում Հայաստանը, ի՞նչ են ասում միջնորդները, և ի՞նչ է ասում Ադրբեջանը»,-հարց հնչեցրեց Նալբանդյանը, ապա պատասխանեց, որ եռանախագահող երկրների առաջնորդներն ասում են, որ այս սկզբունքները մշակված են որպես ամբողջություն, անջատել մի սկզբունքը կամ դրույթը մյուսներից, անընդունելի է և կխոչընդոտի կարգավորման գործընթացին: Նույն բանն ասում է Հայաստանը, հայտարարելով, որ դրանք բանակցությունների հիմք են: 
«Մենք նույն կարծիքին ենք, որ չի կարելի մի դրույթին առավելություն տալ մյուսի նկատմամբ»,-հայկական կողմի դիրքորոշումը բարձրաձայնեց արտաքին հարցերի գերատեսչության ղեկավարը:

«Ի՞նչ է ասում Ադրբեջանը: Կարծում եմ, որ ադրբեջանցիներն իրենք էլ չեն հասկանում, թե ինչ են ուզում ասել: Ասում են` այո…., բայց, այո…, սակայն ոչ, եսիմ ինչ: Պարզ պետք է պատասխան տալ, այո կամ ոչ: Այս է որ միջազգային հանրությունը և Հայաստանն ասում են նույնը»,-ասաց Նալբանդյանը:

ԱԳ նախարարաը հիշեցրեց, թե ինչ սկզբունքների ու դրույթների մասին է խոսքը: Սկզբունքներն են ուժի և ուժի սպառնալիքի չկիրառումը, տարածքային ամբողջականության ու ազգերի ինքնորոշման իրավունքը: Դրույթները վեցն են` ԼՂ վերջնական կարգավիճակը պետք է որոշի ԼՂ բնակչությունը իր կամարատահայտությամբ, որը պետք է ունենա միջազգային իրավական ուժ, իսկ մինչ այդ ԼՂ-ն պետք է ունենա միջանկյալ կարգավիճակ: 
«Ի՞նչ է նշանակում միջանկյալ կարգավիճակ: Դա պետք է նախատեսի այն, ինչ որ ունի ԼՂ-ն այսօր, բայց այդ միջանկյալ կարգավիճակը պետք է ճանաչվի նաև միջազգային հանրության կողմից»,-երկրորդ դրույթն այսպես ներկայացրեց ԱԳ նախարարը:

Շարունակելով դրույթների ներկայացումը Նալբանդյանն ասաց, որ երրորդը վերաբերում է Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միջև անխափան կապի առկայությանը, 4-րդը` բոլոր փախստականների ու տեղահանված անձանց վերադարձին` միջազգային անվտանգության երաշխիքների առկայության պարագայում, այնուհետ անվտանգության միջազգային երաշխքինքերի առկայություն, ներառյալ խաղաղապահ գործողությունները Ղարաբաղի շուրջ, վեցերորդը` տարածքների վերադարձ:
«Այնտեղ ասված չէ, որ դրույթներից վեցերորդում կոնկրետ ինչ տարածքների մասին է խոսքը: Այո, Հայաստանը այս բոլորը սկզբունքներն ու դրույթներն ընդունում է որպես ամբողջություն գործընթացի առաջ շարժման համար»,-պարզաբանեց նախարարը, ապա հավելեց, որ ադրբեջանական կողմը սկզբունքներից միայն մեկն է ընդունում` այն էլ իրենց մեկնաբանությամբ, իսկ վեց դրույթից միայն մեկն են ընդունում` տարածքների վերադարձի վերաբերյալ, այն էլ կրկին իրենց մեկնաբանությամբ:
Հենց դրանն էին ուղղված Աստանայում ու Ալմա Աթիում հնչեցրած հայտարարությունները, թե սկզբունքերը հավասար են, իսկ Հայաստանի դիրքորոշումը համահունչ է միջազգային հանրության մոտեցմանը:

/Panorama.am/
Просмотров: 449 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ