Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Октябрь 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2010 » Октябрь » 29 » Աշոտ Ղուլյան. Ի՞նչ է ուզում Եվրոպան` որպեսզի Լեռնային Ղարաբաղում իշխանություն չձևավորվի՞
11:00
Աշոտ Ղուլյան. Ի՞նչ է ուզում Եվրոպան` որպեսզի Լեռնային Ղարաբաղում իշխանություն չձևավորվի՞
Հոկտեմբերի 28-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է ճանաչողական կարճատև այցով ժամանած Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ` Եվրոպական ժողովրդական կուսակցության անդամ Դամիեն Աբադին և Եվրոպական կանաչների միության անդամ Միշել Ռիվազին ու նրանց ուղեկցող անձանց` Եվրոպայում Հայ Դատի հանձնախմբի պատասխանատու Հիլդա Չոբոյանին և եվրոպական ժողովրդական կուսակցության փորձագետ Նիկոլաս Զիլբերգլայտին:

Ինչպես հայտնում է ԼՂՀ ԱԺ Մամլո ծառայությունը, ողջունելով հյուրերին, Աշոտ Ղուլյանը եվրոպացի պատգամավորներին հակիրճ ներկայացրեց Արցախում անկախ պետականաշինության ուղին, նշելով, որ այն հետևողականորեն և անշեղ իրականացվում է ժողովրդավարության համընդունելի սկզբունքների ու նորմերի հիմքով: Միևնույն ժամանակ, նա տարակուսանք հայտնեց, որ ամեն անգամ եվրոպական կառույցները որոշակի դժկամությամբ են արձագանքում Արցախում անցկացվող նախագահական, խորհրդարանական կամ թե տեղական ինքնակառավարման մարմինների յուրաքանչյուր ընտրության փաստին: «Այդ դեպքում, – ասաց նա, ակամա հարց է ծագում` ի՞նչ է ուզում Եվրոպան` որպեսզի Լեռնային Ղարաբաղում իշխանություն չձևավորվի՞, մանավանդ` ընտրովի իշխանություն»: Ի լրումն խոսքի` խորհրդարանի նախագահը հիշեցրեց Եվրախորհրդարանի դեռևս 1989թ. դրական դիրքորոշումը ղարաբաղյան շարժման հարցում, երբ իր ընդունած որոշման մեջ այն որակել էր որպես միանգամայն ժողովրդավարական:

Անձամբ մեզ համար դժվար է ասել, թե ինչ լուծում կստանա ղարաբաղյան հակամարտությունը, իր հերթին նշեց տիկին Ռիվազին, բայց, կարծում եմ, հնարավոր է այսօր իսկ փոխադարձ շփման եզրեր հաստատել եվրոպական կառույցների և Լեռնային Ղարաբաղի ոչ կառավարական կազմակերպությունների միջև` իրականացնելով տարբեր ծրագրեր, մանավանդ, մարդասիրական ու սոցիալ-տնտեսական բնույթի խնդիրների լուծման ասպարեզում:

Այդ համատեքստում կարևորելով խորհրդարանական դիվանագիտության դերակատարությունը` զրույցի մասնակիցներն ուրվագծեցին համագործակցության հաստատման ուղիներն ու միջոցները, մտքեր փոխանակեցին ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ներկա փուլի և հնարավոր զարգացումների շուրջ:

Հանդիպմանը մասնակցում էին ԱԺ պատգամավորական խմբակցությունների ղեկավարներ Գագիկ Պետրոսյանը («Հայրենիք»), Ժաննա Գալստյանը («Ժողովրդավարություն») և Արմեն Սարգսյանը («Դաշնակցություն»), ՀՀ ԱԺ պատգամավորներ Վահան Հովհաննիսյանը և Արա Բաբլոյանը:

/Times.am/
Просмотров: 488 | Добавил: Voskanapat | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ