Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Октябрь 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2011 » Октябрь » 21 » Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին
17:45
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին
Հոկտեմբերի 21-ին Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիրում տեղի է ունեցել Ֆրանսիայի Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Եվրախորհրդարանի պատվավոր պատգամավոր, հայ ժողովրդի անկեղծ բարեկամ Անրի Սաբիի աճյունի հուղարկավորման արարողությունը։ Այն իրականացվել է ի կատարումն հանգուցյալի կտակի, ըստ որի նա խնդրել է իր աճյունը հողին հանձնել Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում։Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունը:

Սգո միջոցառմանը մասնակցել են ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, խորհրդարանի պատգամավորներ, կառավարության անդամներ, Ստեփանակերտի քաղաքապետը, կուսակցական և հասարակական գործիչներ, հոգևոր դասի, մտավորականության ներկայացուցիչներ, Արցախում աշխատող կամ հյուրընկալվող սփյուռքահայ, այդ թվում նաև ֆրանսահայ հայրենակիցներ։

Արարողությանը Անրի Սաբիի վերջին կամքի և նրա անցած կյանքի ուղու մասին խոսել է Ֆրանսիայում ԼՂՀ նախկին ներկայացուցիչ, հանգուցյալի վաղեմի գործընկեր ու բարեկամ Վարուժան Գրիգորյանը, ով երջանկահիշատակ խորհրդարանականի կամեցողությամբ ստանձնել էր նրա աճյունասափորների տեղափոխությունը Հայաստան և Արցախ։ Իր խոսքում նա հանգամանալի ներկայացրել է Անրի Սաբիի համընդգրկուն մարդասիրական գործունեությունը՝ այդ համատեքստում ընդգծելով նրա եռանդուն ջանքերն ի շահ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, ի պաշտպանություն արցախահայության ազգային-ազատագրական պայքարի։ Նա ասել է, որ Անրի Սաբիի հայանպաստ գործունեությունը արժանվույնս է գնահատվել Հայաստանի իշխանությունների կողմից. դեռևս 1990թ. նա արժանացել է Երևանի Պատվավոր քաղաքացու կոչման, իսկ այս տարվա ապրիլին Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով, որը նրան հանձնվել է Փարիզում՝ Ֆրանսիայում ՀՀ լիազոր և արտակարգ դեսպանի միջոցով։

Հանգուցյալի մասին հիշատակի խոսք է ասել նաև ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, խորհրդանշական համարելով, որ Անրի Սաբիի աճյունասափորը հողին է հանձնվում Ստեփանակերտի հուշահամալիրի այն հատվածում, որի հարևանությամբ ոչ հեռու ապագայում վեր է հառնելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կառուցվելիք հուշակոթողը։

Արարողությանը Արցախի հոգևոր հովվապետ Պարգև սրբազանը և թեմի հոգևորականները մատուցեցին հոգեհանգստյան հանդիսակարգ։ Ապա Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին։

/Panorama.am/
Просмотров: 1212 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ