Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Май 2024  »
ПнВтСрЧтПтСбВс
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Աշխատանքային այցով Միացյալ Նահանգներում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 26-ին մասնակցել է Լոս Անջելեսի քաղաքապետ Անտոնիո Վիյյարագոսայի կողմից՝ ի պատիվ Հայաստանի նախագահի տրված ընդունելությանը:

Երկրի ղեկավարի մամուլի գրասենյակի հաղորդմամբ, նախագահը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և ընդգծել, որ ԱՄՆ-ում իր այցի օրերին մեծ հպարտություն է ապրել՝ ներկայացնելով հայ ժողովրդին: Նշելով, որ այժմ գտնվում է մի քաղաքում, որտեղ Հայաստանից դուրս ապրում է հայերի ամենահոծ հատվածը, Նախագահ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել Լոս Անջելեսի տեղական իշխանություններին, քաղաքապետ Անտոնիո Վիյյարագոսային և հայ ժողովրդի բոլոր բարեկամներին՝ մեր հայրենակիցների նկատմամբ ցուցաբերվող ջերմ և բարյացակամ վերաբերմունքի համար:
Просмотров: 457 | Добавил: Voskanapat | Дата: 27.09.2011 | Комментарии (0)

«Ես այդ ժամանակներում այստեղ չէի, բայց տեղյակ եմ WikiLeaks-ի հրապարակումների մասին», -այսօր Սիվիլիթաս հիմնադրամում կազմակերպված քննարկման ընթացքում պատասխանելով WikiLeaks-ի` ընտրություններում Լևոն Տեր-Պետրոսյանի հավաքած մեծ թվով ձայների մասին հարցին, հայտարարեց Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը:

Նա ասաց, որ «իհարկե, եղել են կեղծ ընտրություններ» ու հավելեց. «Բայց ես ներկայացնում եմ մի երկիր, որտեղ Չիկագո նահանգում ընտրությունները շատ են կեղծվել: Մենք բոլորս պետք է աշխատենք բարելավելու մեր ժողովրդավարական քայլերը, իհարկե 2008-ի մարտը մեծ ազդեցություն ունեցավ Հայաստանի իմկիջի վրա, և նաև դրա համար Հազարամյակի մարտահրավերների գումարները կրճատվեցին»:

Ներկաներից մեկը հետ ... Շարունակություն »
Просмотров: 443 | Добавил: Voskanapat | Дата: 27.09.2011 | Комментарии (0)

Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խոմենեյիի ռազմական խորհրդական, գեներալ Յահյա Ռահիմ Սաֆավին կասկածի տակ է առել Թուրքիա-Իսրայել հարաբերությունների վատթարացումն՝ այն համարելով միայն քաղաքական ժեստ: Այս մասին տեղեկացնում է «National Turk» պարբերականը:

«Թուրքիայի և Իսրայելի միջև հարաբերություններում նկատվող լարվածությունն ոչ այլ ինչ է, եթե ոչ քաղաքական ներկայացում։ Թուրքիան վարագույրի հետևում շարունակում է հարաբերություններն Իսրայելի հետ»,– նշել է գեներալը։

Հիշեցնենք, որ անցած տարի մայիսի 31-ին Գազա մարդասիրական օգնություն տեղափոխող «Ազատության նավատորմի» հետ կապված միջադեպից հետո Իսրայելի և Թուրքիայի միջև հարաբերությունները շեշտակի վատթարացել են և շարունակում են լարված մն ... Շարունակություն »
Просмотров: 473 | Добавил: Voskanapat | Дата: 27.09.2011 | Комментарии (0)

Պաշտպանության նախարարությունում այսօր տեղի է ունեցել 19 քաղաքացիական ծառայողների երդման և վկայականների հանձման հանդիսավոր արարողությունը:

Պն հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, ստանձնելով ՀՀ քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնը` պաշտպանության նախարարության նոր աշխատակիցները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին, խստագույնս պահպանել ՀՀ Սահմանադրությունը և օրենքները, արժանապատվորեն կրել քաղաքացիական ծառայողի բարձր կոչումը, անվերապահորեն կատարել ծառայողական պարտականությունները` պահպանելով պետական ու ռազմական գաղտնիքը:

Միջոցառմանը ներկա էին և քաղծառայողներին ողջունել են պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը և նախարարի տեղակալ Արա Նազարյանը ... Շարունակություն »
Просмотров: 460 | Добавил: Voskanapat | Дата: 27.09.2011 | Комментарии (0)

Ադրբեջանի «ձեռքի գնդակ» մարզաձևի տղամարդկանց հավաքականի մասնակցությունը «Celenc Cup» առաջնությունում դեռ հստակ չէ: Այս մասին է հաղորդում «ԱՊԱ» լրատվական գործակալությունը:

Աղբյուրի փոխանցմամբ, թիմերի մասնակցությունը ընթացող ամենամյա «Celenc Cup»-ին պարտադիր է: Եթե ադրբեջանական թիմը, ֆինանսական խնդիրներից ելնելով, չմասնակցի Մալթայում նոյեմբերի 3-ին սկսվող մրցույթին, ապա Ադրբեջանի «ձեռքի գնդակ» մարզաձևի ֆեդերացիային սպասվում է պատիժ՝ սահմանված 15-25 հազար եվրոի չափով:

Բացի այդ, որպես պատժամիջոց, Ադրբեջանի թիմի մասնակցությունը միջազգային մրցույցներում երկու տարով կդադարեցվի: Թիմի գլխավոր մարզչի խոսքերով, վերջիններիս առաջնությանը չմասնակցելու պատճառը ֆինանսական խնդիրներն են:< ... Շարունակություն »
Просмотров: 412 | Добавил: Voskanapat | Дата: 26.09.2011 | Комментарии (0)

Այսօր Երևանի պետական համալսարանում բացվեց «Կրթությունը, գիտությունը և տնտեսությունը բուհերում. ինտեգրում միջազգային կրթական տարածքում» թեմայով միջազգային գիտական կոնֆերանսը, որը տևելու է մինչև սեպտեմբերի 30-ը: Կոնֆերանսին մասնակցում են 120 պատվիրակներ Հայաստանից, Լեհաստանից, Սլովակիայից, Կանադայից, Ռուսաստանից, Ղազախստանից: 

Կոնֆերանսին ներկա էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ողջունելով համաժողովի մասնակիցներին` վարչապետը խորհրդանշական համարեց այն, որ համաժողովն անցկացվում է ՀՀ անկախության 20-ամյակի տոնակատարությունների օրերին:
Վարչապետի խոսքերով` ՀՀ կառավարությունը երկրի տնտեսության ապագան տեսնում է մարդկային պոտենցիալի զարգացմամբ և մրցունակ հասարակությամբ: «Անցած 20 տարիների ընթացքում պետությունը կրթության ոլորտն հայտարարել է առջ ... Շարունակություն »
Просмотров: 482 | Добавил: Voskanapat | Дата: 26.09.2011 | Комментарии (0)

Երուսաղեմի «Notre Dame» կենտրոնում սեպտեմբերի 21-ին ՀՀ պատվո հյուպատոսի գրասենյակի կողմից կազմակերպվել էր ընդունելություն` նվիրված Հայաստանի հանրապետության անկախության 20-ամյա տարեդարձին: 

ԱԳՆ փոխանցմամբ, միջոցառմանը ներկա էին Իսրայելի Կառավարության և ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներ, Իսրայելում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչներ, քրիստոնյա եկեղեցիների առաջնորդներ, գիտական, ֆինանսատնտեսական, հասարակական-քաղաքական ոլորտի ներկայացուցիչներ, ինչպես նաև հայկական, հրեական, արաբական և այլ համայնքների անդամներ:

Ողջույնի խոսքով դիմելով հյուրերին` ՀՀ պատվավոր հյուպատոս Ցոլակ Մոմջյանը ընդգծել է, որ «անգամ անկախության հռչակումից հետո հայ ժողովուրդը հաստատակամ էր իր ձեռքբ ... Շարունակություն »
Просмотров: 463 | Добавил: Voskanapat | Дата: 26.09.2011 | Комментарии (0)

«Ռեգնում» լրատավական գործակալությունը տպագրել է ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովի «Թուրքիան նոր խաղի է պատրաստվում Երևանի հետ» խորագրով հոդվածը՝ մեկնաբանելով Թուրքիայի նախարարների խորհրդի՝ հայ–թուրքական արձանագրությունները խորհրդարան վերադարձնելու մասին որոշումը։

Հոդվածում նշվում է. «Ֆորմալ տեսանկյունից այստեղ որևէ արտասովոր բան չկա, քանի որ Թուրքիան հրաժարվում էր ստորագրել այդ փաստաթուղթը։ Փաստորեն, Բաքվի պետական համալսարանի պրոֆեսոր Ռուստամ Մամեդովի կանխատեսումները՝ թե Թուրքիայի համար հայ–թուրքական արձանագրությունները վերածվում են անցած և ոչ պիտանի փուլի» սխալ է՝ ամեն ինչ ճիշտ հակառակն է լինում:

Նախ և առաջ, թուրքական լրատվամիջոցների կարծիքով՝ Թուրքիան, Ցյուրիխյան արձան ... Շարունակություն »
Просмотров: 451 | Добавил: Voskanapat | Дата: 26.09.2011 | Комментарии (0)

Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում շաբաթ օրը ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանը մասնակցությամբ Նիդերլանդների Ալմելոյի «Գալուստ Գյուլբենկյան» սրահում տեղի է ունեցել տոնական միջոցառում:

ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, իր ելույթում դեսպան Աղաջանյանն անդրադարձել է անկախության 20 տարիների ընթացքում Հայաստանի ձեռքբերումներին, տնտեսական և քաղաքական այն դժվարություններին, որոնք կարողացել է հաղթահարել նորաստեղծ հանրապետությունը` դառնալով միջազգային հանրության լիիրավ անդամ և հուսալի գործընկեր: Դեսպանը կարևորել է հայ ժողովրդի միասնականությունն ու վճռականությունն պետության կայացման և շարունակական զարգացման գործում:

Просмотров: 405 | Добавил: Voskanapat | Дата: 26.09.2011 | Комментарии (0)

Նյու Յորքի «Չիպրիանի» ընդունելությունների սրահում նախագահ Սերժ Սարգսյանի պատվին կազմակերպված ընդունելությանը մասնակցելու ցանկություն էր հայտնել նաև ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, սակայն Վաշինգտոնում անհետաձգելի գործերի պատճառով չէր կարողացել ժամանել Նյու Յորք՝ փոխարենն իր ողջույն ու բարեմաղթանքներն էր հղել ՀՀ նախագահին ու միջոցառման մասնակիցներին: Նա մասնավորապես նշել էր. «Քանի որ չկարողացա միանալ այս երեկոյին, ես ցանկանում եմ գոհունակությունս հայտնել Ձեզ ու ամերիկահայերի համայնքին, Ձեր դրական դերակատարման և հայ-ամերիկյան հարաբերություններում ակտիվ ներգրավվածության համար: Միացյալ Նահանգները արժևորում է Հայաստանի հետ ունեցած գործընկերությունը և մշակութային ու պատմական կապերը, որ միացնում են մեր ժողովուրդներին:

Երկու տասնամյակ առաջ Հայաստանը թևակոխեց դեմոկրատակ ... Շարունակություն »
Просмотров: 591 | Добавил: Voskanapat | Дата: 24.09.2011 | Комментарии (0)

« 1 2 ... 5 6 7 8 9 ... 165 166 »

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ