Օրացույց |
---|
« Май 2024 » | Пн | Вт | Ср | Чт | Пт | Сб | Вс | | | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
|
Ստատիստիկա |
---|
Առցանց: 1 Հյուրեր: 1 Օգտագործողներ: 0 |
|
Блог
Դեկտեմբերի 17-ին Մոսկվայում, երկրի պետական պաշտոնյաների, քաղաքական և հանրային նշանավոր գործիչների մասնակցությամբ, տեղի ունեցավ ՌԴ Պաշտպանական մարզատեխնիկական ընկերության արտահերթ, վերակառուցողական համագումարը, որով ընկերությունը վերանվանվեց ДОСААФ և փոխեց իր կարգավիճակը:
Համաձայն ՌԴ Կառավարության 2009թ. նոյեմբերի 28-ի որոշման, Պաշտպանական մարզատեխնիկական ընկերություն հասարակական կազմակերպությունը վերափոխվում է պետական-հասարակական կազմակերպության, ֆինանսավորվելու է պետական բյուջեից և կատարելու պետության կողմից առաջադրված խնդիրները, կապված քաղաքացիների ռազմահայրենասիրական դաստիարակության, զինվորական մասնագիտությունների ուսուցման, տեխնիկական մարզաձևերի զարգացման, պահեստազորի պատրաստության հարցերի հետ: Վերոհիշյալից բացի, ԴՈՍԱԱՖ-ի ուժերը ներգրավվելու են արտակարգ աղետների հետ կապված փրկարարական աշխատանքներին:
Просмотров: 783 |
Добавил: Voskanapat |
Дата: 21.12.2009
|
|
Ըստ թուրքական «Հյուրրիյեթ» օրաթերթի, Վանի Աղթամար կղզու պատմական Սուրբ խաչ եկեղեցին բացվելու է պատարագներ մատուցելու և ժամերգությունների համար, ինչի մասի հայտարարություն է արել Վանի նահանգապետ Մյունիր Քարաօղլուն: Քարաօղլուն հայտնել է, որ համապատասխան թղթաբանությունը մշակույթի նախարարությայն հետ արդեն արված է և 2010 թվականի սեպտեմբերի 12-ին եկեղեցում պատարագ կմատուցվի:
«Այդ առիթով մենք հրավիրելու ենք հայազգի համաքաղաքացիներին և Վանին հատուկ հյուրասիրությամբ պատվելու ենք նրանց»,- ասել է Քարաօղլուն:
Վերջինիս համոզմամբ` Վանում զբոսաշրջության զարգացմանը մեծապես կարող են նպաստել Հայաստանն ու Իրանը: Ըստ կանխատեսումների` մինչև 2023 թվականը Վանի զբոսաշրջիկների թիվը կհասնի 1 միլիոնի:
«Հարկավոր է Իրանի հետ բացել մեր Քափըքոյ սահամանդուռը: Այդ դեպքում Իրանից մարդիկ մեկ ժամում կարող են Վան
...
Շարունակություն »
Просмотров: 582 |
Добавил: Voskanapat |
Дата: 21.12.2009
|
|
Ազգային Նոր պահպանողական շարժման ուսանողական միությունը, Հայ Յեղափոխական Դաշնակցության «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը և «Ժառագություն» կուսակցության «ՀԱՅՔ» ուսանողական-երիտասարդական միությունը բաց նամակով դիմել են նախագահ Ս. Սարգսյանին, ԼՂՀ նախագահ Բ. Սահակյանին, ԱԳ նախարար Է. Նալբանդյանին և ԼՂՀ ԱԳ նախարար Գ. Պետրոսյանին.
«Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված հայ-ադրբեջանական բանակցությունների վերջին շրջանի զարգացումները լուրջ անհանգստություններ են առաջացրել հայ ժողովրդի շրջանում: Ակնհայտ է, որ ադրբեջանական կողմն ամեն կերպ փորձում է կապել այդ խնդիրը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ: Իսկ Թուրքիայի իշխանությունները, որոնք արցախյան հակամարտությանն ադրբեջանամետ լուծում տալու համար շատ ավելի մեծ ջանքեր են թափում, քան պ
...
Շարունակություն »
Просмотров: 661 |
Добавил: Voskanapat |
Дата: 21.12.2009
|
|
Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 64-րդ նստաշրջանում՝ դեկտեմբերի 18-ին, առանց քվեարկության ընդունվել է «Ժողովուրդների ինքնորոշման իրավունքի համընդհանուր իրականացում» վերնագրով բանաձևը:
Բանաձևը համահեղինակել են ՄԱԿ-ի 50-ից ավելի անդամ պետություններ` այդ թվում Հայաստանը և Ադրբեջանը: Հետաքրքրական է վերջինիս համահեղինակների ցանկում հայտնվելը: Առհասարակ, Ադրբեջանը վերջին շրջանում, միջազգային տարբեր համաժողովներում անհաջող փորձեր է կատարում յուրովի մեկնաբանել միջազգային իրավունքի սկզբունքները, իսկ այս անգամ, ՄԱԿ-ում, փորձելով ցույց տալ թե իբր ազգերի ինքնորոշման թեման չի առնչվում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, դարձել է ազգերի ինքնորոշման ջատագովը, այն դեպքում, երբ միջազգային հանրությունը, ի դեմս զարգացող երկրների, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Եվրամիության և մյուսների, քաջատեղյակ է, որ ԼՂ հիմնահարցի կարգավորման հիմքում է նաև ազգերի ինքնորոշման իրավունքի կիրառումը:
Просмотров: 606 |
Добавил: Voskanapat |
Дата: 21.12.2009
|
|
Եվրախորհրդարանը «Ադրբեջանում խոսքի ազատության» մասին բանաձև է ընդունել, որում խիստ քննադատական գնահատական է տվել երկրում խոսքի ազատությանը։
Ինչպես ասվում է բանաձևում, «Ադրբեջանում լրատվամիջոցների աշխատանքի համար մթնոլորտը վերջին տարիներին վատթարացել է, ժամանակավորապես փակվել են անկախ հեռուստառադիոընկերությունները, գրասենյակներից հեռացրել են առաջատար թերթերի խմբագրություններին, բազմաթիվ դատական հայցեր են ներկայացվել ԶԼՄ-ների դեմ, ինչպես նաև հարձակումներ են կատարվել լրագրողների վրա»։ Այդ մասին հաղորդում է Кавказский узел-ը։
Բացի այդ, 2008թ. դեկտեմբերին արգելվել էր BBC, «Ազատություն» և «Ամերիկայի ձայն» ռադիոկայանների հեռարձակումը։
Բանաձևում նշվում է նաև «քաղաքական դրդապատճառներով» բլոգերներ Էմին Միլիի և Ադնան Գաջիզադեի ձերբակալության և «անարդար դատական որոշման» հիման վրա կալանավորելու մասին։ Եվրախորհրդարանը Ադրբեջան
...
Շարունակություն »
Просмотров: 660 |
Добавил: Voskanapat |
Дата: 18.12.2009
|
|
Ըստ ՀՀ Ոստիկանության տարածած հաղորդագրության, դեկտեմբերի 16-ին, ժամը 04.00-ին ոստիկանության Իջևանի բաժնից ահազանգ է ստցվել, որ 3 զինված անձիք Կայանավան գյուղից խոշոր եղջերավոր անացուն են գողանում:
Պարզվել է, որ Կայանավան գյուղի տարածքում, հայ-ադրբեջանական սահմանագծի երկայնությամբ հերթապահություն կատարող ոստիկանները երկաթգծի վրա 3 զինված մարդ են նկատել, ովքեր անասուններ էին տանում Ադրբեջանի ուղղությամբ:
Նրանց ինքնությունը պարզելու ընթացքում զինյալները փորձել են գործադրել իրենց մոտի հրազենները, սակայն ոստիկանները նախազգուշական կրակ են բաց արել: Հանցագործները, թողնելով 11 խոշոր և 4 մանր եղջերավոր անասուններ, դիմել են փախուստի:
Հայտնաբերվել են արյան հետքեր դեպքի վայրից մոտ 500 մետր հեռավորությամբ, որոնք տանում էին դեպի ադրբեջանական սահմանը:
Просмотров: 673 |
Добавил: Voskanapat |
Дата: 18.12.2009
|
|
Շուշիում այսօր շահագործման է հանձնվել մանկապատանեկան մարզադպրոց, որը կառուցվել է պետական ներդրումների շրջանակներում։ Շինարարությունը 29.5 մլն դրամ է արժեցել։ Այն իր մեջ ներառում է երկու մարզադահլիճ, սանհանգույցներ եւ լոգարաններ։ Մարզադպրոցը ապահովված է ջեռուցման ավտոմատ համակարգով, շուրջօրյա ջրամատակարարմամբ եւ այլ հարմարություններով։ «Ղարաբաղ տելեկոմը» հոգացել է շախմատային սենյակի համար, իսկ ԼՂՀ նախագահը դպրոցին բիլիարդի սեղան է նվիրել։ Մարզադպրոցի ապահովումը անհրաժեշտ գույքով շարունակվում է։ Նյուս ամ
Просмотров: 642 |
Добавил: Voskanapat |
Дата: 17.12.2009
|
|
Ըստ ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության, դեկտեմբերի 14-ից 17-ը Երևանում անցկացվեց ռազմատեխնիկական համագործակցության հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի հերթական` 4-րդ նիստը` հանձնաժողովի համանախագահներ, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Ալիկ Միրզաբեկյանի և ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրենի տեղակալ Կոնստանտին Բիրյուլինի նախագահությամբ: Նիստի ընթացքում քննարկվել են հայ-ռուսական ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հետագա զարգացմանն առնչվող խնդիրներ:
Նիստի շրջանակներում դեկտեմբերի 16-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանը և ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրենի տեղակալ, ռազմատեխնիկական համագործակցության հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Կոնստանտին Բիրյուլինը ստորագրեցին «ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև ռազմական նշանակության արտադրան
...
Շարունակություն »
Просмотров: 587 |
Добавил: Voskanapat |
Дата: 17.12.2009
|
|
Ըստ ԱզերԹաջ գործակալության, այդ մասին հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Խուլիսի Քիլիչը: Խոսելով առաջիկայում Ադրբեջանի արտգործնախարարի Թուրքիա կատարվելիք այցի շրջանակներում վիզային ռեժիմի հնարավոր քննարկման մասին, նա նշել է, որ այցի ծրագիրն արդեն հայտնի է:
Просмотров: 683 |
Добавил: Voskanapat |
Дата: 17.12.2009
|
|
Ըստ ԱՊԱ գործակալության տվյալների, սպանվել է Ադրբեջանի քաղաքացի Ազեր Միսիրխանովը, «Աբդուլա» մականունով, որը հայտնի էր որպես միջազգային հանցավոր ցանցին կապված ծայրահեղական կրոնական խմբի ստեղծող և մի շարք ծանր հանցագործությունների հեղինակ:
Նա սպանվել է Աֆղանստանում, ամերիկյան ուժերի կողմից զինված կազմավորումների դեմ ձեռնարկված գործողությունների ժամանակ:
Միսիրխանով-Աբդուլան Աֆղանստանում հայտնի «Ազեր Աբու-Օմար» ահաբեկչական զինված ջոկատի էմիրն էր:
Վերոհիշյալ տեղեկատվությունը ներկայացնելիս, ինչպես ԱՊԱ-ն, այնպես էլ մյուս ադրբեջանական գործակալությունները չեն մոռացել նաև հատկապես նշել, որ ամերիկյան ավիահարձակումը կազմակերպվել է մուսուլմանների սուրբ տոնի` ղուրբանի ժամանակ:
Просмотров: 641 |
Добавил: Voskanapat |
Дата: 16.12.2009
|
|
|
|