Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Октябрь 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2010 » Октябрь » 26 » Թեհրանում տեղի ունեցող մամուլի ցուցահանդեսում Հայաստանի տաղավարը դարձել է ադրբեջանական ագրեսիայի թիրախը
11:10
Թեհրանում տեղի ունեցող մամուլի ցուցահանդեսում Հայաստանի տաղավարը դարձել է ադրբեջանական ագրեսիայի թիրախը
PanARMENIAN.Net - Իրանում տեղի ունեցող մամուլի և տեղեկատվական գործակալությունների 17-րդ միջազգային ցուցահանդես-փառատոնում Հայաստանը ներկայացնում են PanARMENIAN.Net գործակալությունը և «Ազգ» օրաթերթը:

Միջազգային համաժողովները և ցուցահանդեսները վաղուց ադրբեջանական կողմից օգտագործվում են որպես Հայաստանի հետ հարաբերությունները պարզելու և հակահայկական քարոզչությունը տարածելու ամենահարմար ձևաչափ: Մամուլի և տեղեկատվական գործակալությունների 17-րդ միջազգային ցուցահանդես-փառատոնը բացառություն չէր: Հոկտեմբերի 25-ին ցուցահանդեսի բացման ժամանակ Ադրբեջանի ներկայացուցիչները հերթական անգամ ցույց են տվել, որ չեն կարող խնդիրները լուծել քաղաքակիրթ ճանապարհով կամ երկխոսության միջոցով:

Ցուցահանդեսում Հայաստանը, որը ներկայացնում են PanARMENIAN.Net գործակալությունը և «Ազգ» օրաթերթը, մյուս մասնակից երկրների նման ներկայացված էր առանձին տաղավարով, որտեղ վահանակի վրա տեղադրված էր նաև Արցախի խորհրդանիշի` «Մենք ենք մեր սարերը» հուշահամալիրի լուսանկարը` որպես Հայաստանի գեղատեսլի վայրերից մեկը: Հայկական կողմի նման նախաձեռնությունն ակնհայտորեն ադրբեջանական պատվիրակության սրտով չի եղել: Այն ժամանակ, երբ PanARMENIAN.Net ի և «Ազգ» օրաթերթի թղթակիցները պատրաստել են հայկական տաղավարի բացումը, ադրբեջանական խումբը հետևել է նրանց աշխատանքին: Այն բանից հետո, երբ վահանակին ամրացվել է Հայաստանի և ԼՂՀ-ի պետական քարտեզը, ադրբեջանցիները գազազել են: Սկզբից նրանք իրանական կողմից պահանջել են հանել քարտեզը և հայկական հուշարձանի լուսանկարը, բայց, չսպասելով կազմակերպիչների կողմից ինչ-որ որոշում ընդունելուն, ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչը ներխուժել է հայկական տաղավար, պոկել Հայաստանի քարտեզը և փորձել պատռել այն: Պետք է նշել, որ իրենց շահերը պաշտպանելու համար ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչները օգնության են կանչել թուրքական պատվիրակությանը:

Ցուցահանդեսի կազմակերպիչները փորձել են հոգեպես անհավասարակշիռ ադրբեջանցուն հեռու տանել հայկական տաղավարից, սակայն նրա պահվածքն արդեն հասցրել է գրավել ցուցահանդեսի արտասահմանյան մասնակիցների ուշադրությունը:

Միջոցառման կազմակերպիչները նշել են, որ նրանք տեղեկացված չեն եղել, որ «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը գտնվում է Լեռնային Ղարաբաղում: Այդ լուսանկարը հանելու հարցը հիմա քննարկում է իրանական կողմը:

Ցուցահանդես-փառատոնը կտևի մինչև հոկտեմբերի 31-ը: Հայաստանն այդ ցուցահանդեսում ներկայացնող PanARMENIAN.Net ի թղթակիցը հետևելու է իրավիճակի զարգացմանը:

/Panarmenian.net/
Просмотров: 503 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ