Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Декабрь 2009  »
ПнВтСрЧтПтСбВс
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2009 » Декабрь » 21 » Պահանջում են ակտիվ աշխատանքներ իրականացնել ազատագրված տարածքների վերաբնակեցման ուղղությամբ
12:01
Պահանջում են ակտիվ աշխատանքներ իրականացնել ազատագրված տարածքների վերաբնակեցման ուղղությամբ
Ազգային Նոր պահպանողական շարժման ուսանողական միությունը, Հայ Յեղափոխական Դաշնակցության «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը և «Ժառագություն» կուսակցության «ՀԱՅՔ» ուսանողական-երիտասարդական միությունը բաց նամակով դիմել են նախագահ Ս. Սարգսյանին, ԼՂՀ նախագահ Բ. Սահակյանին, ԱԳ նախարար Է. Նալբանդյանին և ԼՂՀ ԱԳ նախարար Գ. Պետրոսյանին.

«Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված հայ-ադրբեջանական բանակցությունների վերջին շրջանի զարգացումները լուրջ անհանգստություններ են առաջացրել հայ ժողովրդի շրջանում: Ակնհայտ է, որ ադրբեջանական կողմն ամեն կերպ փորձում է կապել այդ խնդիրը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ: Իսկ Թուրքիայի իշխանությունները, որոնք արցախյան հակամարտությանն ադրբեջանամետ լուծում տալու համար շատ ավելի մեծ ջանքեր են թափում, քան պաշտոնական Բաքուն, որդեգրել է միջազգային հանրությանը շանտաժի ենթարկելու քաղաքականություն, ինչի հետևանքով մի շարք ազդեցիկ երկրների առաջնորդներ արդեն իսկ տեղի են տալիս ադրբեջանա-թուրքական պահանջներին:

Հաշվի առնելով այս իրողությունը` մենք` քաղաքական–հասարակական կազմակերպությունների ուսանողական միությունների ներկայացուցիչներս.

- գիտակցելով հայ-ադրբեջանական ներկայիս «բանակցային» գործընթացի խիստ անցանկալի ու վտանգավոր ընթացքը,
- հաշվի առնելով, որ հայ-ադրբեջանական հակամարտության զինված փուլի ուշ թե շուտ վերսկսումն անխուսափելի իրականություն է,
- բարձր գնահատելով ազատագրված` ԼՂՀ սահմանադրությամբ ամրագրված տարածքների կարևորությունը տարածաշրջանում հայ ժողովրդի քաղաքական, տնտեսական և ռազմական հզորությունն ապահովելու գործում,

Պահանջում ենք Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանություններից.

- Ակտիվ աշխատանքներ տանել Արցախի ազատագրված տարածքների վերաբնակեցման ուղղությամբ, ստեղծելով համապատսխան ենթակառուծվածքներ, տնտեսական զարգացման հնարավորություններ ու հարկային արտոնություններ վերաբնակների համար:
- Միմյանց միջև կնքել միջպետական պայմանագրեր ռազմական, քաղաքական, տնտեսական և սոցիալական  ոլորտներում:
- Նպաստել Արցախի պետականության ներկա սահմաններում ճանաչմանը միջազգային հանրության կողմից` ստեղծելով ՀՀ Ազգային Ժողովի ու նախագահության կողմից անհրաժեշտ պահին ԼՂՀ-ն ճանաչելու նախադրյալներ: Այս հիմնախնդրի իրականացման նպատակով ակտիվ աշխատանքներ սկսել Սփյուռքի հետ»:
Просмотров: 656 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ