Блог
Главная »
2010 »
Октябрь »
29 » ՀՀ ԱԳՆ. Հայ-թուրքական հարաբերություններով մտահոգված թուրքերը պետք է դիմեն հենց իրենց իշխանություններին
10:55 ՀՀ ԱԳՆ. Հայ-թուրքական հարաբերություններով մտահոգված թուրքերը պետք է դիմեն հենց իրենց իշխանություններին |
Թուրքիայի այն քաղաքական ուժերը, որոնք հանդես են գալիս հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման օգտին, պետք է դիմեն հենց Թուրքիայի իշխանություններին, որոնք արհեստական խոչընդոտներ առաջ քաշելով` չգնացին ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների վավերացմանը եւ իրագործմանը:
Այդ մասին Panorama.am լրատվական կայքին հայտնել է ՀՀ ԱԳՆ Սահմանակից երկրների վարչության պետ Կարեն Միրզոյանը` մեկնաբանելով այն փաստը, որ Թուրքիայի "Հզոր Թուրքիա” կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի այդ կուսակցության ղեկավարությունը ցանկանում է այցելել Հայաստան եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը քննարկելու նպատակով հանդիպել ՀՀ արտգործնախարարի հետ:
/Times.am/
|
Просмотров: 428 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 5.0/1 |