Կայքի մենյու

Հոդվածներ [58]
Վերլուծություն [14]
Մեկնաբանություններ [0]
Հարցազրույց [8]
Մամուլի տեսություն [4]
Արդի ռետրո [4]

Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Ноябрь 2009  »
ПнВтСрЧтПтСбВс
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Главная » 2009 » Ноябрь » 11 » Թուրքը Բրյուսելում էլ է թուրք
14:53
Թուրքը Բրյուսելում էլ է թուրք
Ադրբեջանական Դեյազ տեղեկատվական գործակալության աշխատակիցը զրուցել է արդարության և զարգացման կառավարող կուսակցությունից խորհրդարանի երեսփոխան, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում թուրքական պատգամավորության ղեկավար Ալաադին Բյույուկայայի հետ: Չի կարելի ասել, որ տեղի է ունեցել ինչ-որ առանձնահատուկ բան: Թուրք պաշտոնատարը սիրում է թիթիզանալ (այլ բառ չգտնվեց) ադրբեջանական միջավայրում և, մասնավորապես, մամուլում: Երբեմն տպավորություն է ստացվում, որ թուրքերը հենց նրա համար են մեղսագործոթյամբ ծնել ադրբեջանական հանրապետությունը, որ խոսելու տեղ ունենան: Ահա և այս դեպքում, անձը, ով ԵԱՀԿ ԽՎ-ում Թուրքիան է ներկայացնում, որոշել է «թեթևացնել իր թուրքական հոգին» և ցուցադրել իր իսկական «ես»-ը: Մինչդեռ Բրյուսելում, որտեղ Բյույուկայան անց է կացնում տարվա մեծ մասը, թուրքական իսկական «ես»-ը գնահատվում է, որպես մարդատյացություն և պատերազմի կոչ: Սակայն թուրք երեսփոխանն ակնհայտորեն Ադրբեջանը համարում է Թուրքիայի խուլ ծայրագավառներից մեկը, որտեղ հանրությունը ոգևորությամբ է ընդունում ազգայնական ու ֆաշիստական ելույթները և որտեղից, ինչպես սև խոռոչից, տեղեկատվությունը դուրս չի հոսում:

Այս մղումներից ելնելով էլ իսլամիստ Բյույուկայան «հանկարծ» որոշել մերկացնել իր իրական պանթուրքիստական էությունը: Եվ իսկապես, ուրիշ որտեղ է կարելի ընդարձակվել ամբողջ ծրագրով, եթե ոչ Ադրբեջանում: Ուրիշ որտեղ է կարելի հանգիստ ստել, եթե ոչ այստեղ: «Ինձ հայտնի են ԵԱՀԿ ղեկավարության և Մինսկի խմբի անդամ երկրների կարծիքը այդ խմբում Թուրքիայի համանախագահության վերաբերյալ: Նրանք կարծում են, որ այդ հարցում Թուրքիայի համար ոչ մի խոչնդոտ չկա»:

Ահա այսպես: Պարզվում է Ռուսաստանը, ԱՄՆ-ն ու Եվրոպան շշնջացել են Բյույուկայայի անլվա ականջներին իրենց ցանկության մասին, որ Թուրքիան (այծը) ներխուժի Հարավային Կովկաս (բոստան): Իրենք, իբր, ձանձրացել են, հիմա թող Թուրքիան…: Եվ խնդիրը միայն Հայաստանինն է: Սակայն Բյույուկայան շարունակում է բարբաջել. «…վերջին ժամանակներս Երևանի դիրքերում փափկացում է նկատվում: Եթե ԵԱՀԿ-ն քննարկումներ սկսի այդ հարցով, Հայաստանը չի մերժի Մինսկի խմբում Թուրքիայի համանախագահությանը»:

Դժվար չէ ապաքողարկել թուրք փրեսփոխանի պարզունակ նկրտումները` անվստահություն և պառակտում մտցնել հայ հասարակության մեջ: Անկասկած, դժվար է պատկերացնել հայրենասիրությամբ ուղղորդվող որևէ հայ մարդու, ով կհամաձայնվի Թուրքիային ներգրավել Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող հիմնախնդիրների լուծմանը: Կասկածանք չի հարուցում նաև այն, որ դա քաջ հայտնի է Բյույուկայային: Բայց ի~նչ չես անի էժանագին հանրաճանաչության հասնելու համար:

Անկեղծ ասած, կարդալով Բյույուկայայի ասուլիսը դժվար է բաժանվել այն մտքից, որ գովաբանված թուրքական դիվանագիտությունը ոչ այլ ինչ է, քան վարպետորեն գովազդած առասպել: Քանզի ինչ կարելի է սպասել երիտասարդներից, եթե փորձված թուրք դիվանագետն է կարճտև զրույցում թույլ տալիս այդքան հակասություններ ու անճշտություններ: Այսպես, Բյույուկայան, համոզված լինելով, որ Ռուսաստանը երազում է ԵԱՀԿ Մինսկի խմբում Թուրքիայի համանախագահության մասին, արդեն մեկ-երկու նախադասությունից հետո բողոքում է, որ «Մոսկվան կառչում է այս ընդհարումից, Կովկասում մնալու նպատակով»: Դժվար է ենթադրել, թե ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում թուրքական պատգամավորության ղեկավարը չգիտի, որ Մոսկվան Ռուսաստանի մայրաքաղաքն է:

Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի մասին ճամարտակելիս, Բյույուկայան, կարծես պատահաբար «Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման մասի» արձանագրութունների ստորագրումը բացատրում է Արևմուտքի ճնշմամբ: Ընդորում դիվանագետը բառ իսկ չի ասում Եվրամիություն խցկվելու Անկարայի բուռն ցանկության մասին: Դրա փոխարեն նա համոզում է, թե ԱՄՆ-ն և Ֆրանսիան «… ցանկանում են դուրս բերել Հայաստանը Ռուսաստանի ազդեցությունից, ինչի պատճառով կոչ են անում Թուրքիային դադարեցնել Հայաստանի դեմ էմբարգոն»: Բյույուկայան արդեն հասցրել էր մոռանալ, որ նախորդ հարցին պատասխանելիս հայտարարել է. «Հիմնական խաղացողն այստեղ Ռուսաստանն է, եթե նա ցանկանա, ապա հիմնախնդիրը կլուծվի հաշված օրերի ընթացքում»: Ստացվում է, որ Ռուսաստանը չցանկանալով հիմնախնդրի լուծումը, պատրաստ է դրա լուծման գործընթացի մեջ ներգրավել Թուրքիային:

Այնուամենայնիվ, եթե փորձենք գլուխ հանել Բյույուկայայի խառնաշփոթից, ապա կստացվի հետևյալ տեսարանը: ԱՄՆ-ն և Ֆրանսիան ձգտում են ճեղքել Հայաստանի բլոկադան և շահել Երևանի վստահությունը, որից հետո տնտեսապես ամրապնդված Հայաստանը կտրուկ կխստացնի իր դիրքերը Ադրբեջանի հետ բանակցություններում: Իր հերթին Ռուսաստանը նույնպես չի ձգտում հարցի լուծմանը: Այսինքն, երկու դեպքում էլ խորհրդային ժամանակների Ադրբեջանի սահմանների վերականգնում չի նախատեսվում: Եվ ահա այստեղ Բյույուկայայի մեջ, որը քիչ առաջ հույսեր էր կապում Մոսկվայի և մյուս մայրաքաղաքների հետ, արթնանում է փեշի տակ կացին պահող թուրքը. «Մենք կոչ ենք անում մեր ադրբեջանցի եղբայրների պայքարի: Այս հողերը արյամբ են խլվել»:

Ահա սրանք արդեն սովորական ու մեզ լավ հասկանալի արտահայտություններ են: Ճիշտ այս բառերով է ուղեկցվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ ադրբեջանական ագրեսիան: Այն օրերին արյան մասին սիրում էին խոսել Ադրբեջանի միմիանց փոխարինած ղեկավարներ Քյամրան Բաղիրովն ու Էլչիբեյը, Այազ Մութալիբովն ու Հեյդար Ալիևը: Կային նաև ուրիշները` Բունյաթով, Համիդով, Ռզաև: Մյուսներն արդեն չկան, մյուսները հեռու են…:Գիտե արդյոք Բյույուկայան, թե որտեղ են նրանք: Իսկ եթե գիտի ու շարունակում է ձայնակցել ռազմական գործողությունների վերսկսման հին ու նոր կողմնակիցներին, ապա դա կարող է միայն մեկ բան նշանակել. Թուրքիայի կառավարող կուսակցությունը ձգտում է ազատվել Թորքիայի ոտքերից ժանգոտ կշռաքարի պես կախված Ադրբեջանի Հանրապետությունից: Քանզի այդպիսին կլինի ԼՂՀ դեմ նոր ագրեսիայի վերջաբանը: 

ԼԵՎՈՆ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Категория: Հոդվածներ | Просмотров: 860 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ