Կայքի մենյու

Հոդվածներ [58]
Վերլուծություն [14]
Մեկնաբանություններ [0]
Հարցազրույց [8]
Մամուլի տեսություն [4]
Արդի ռետրո [4]

Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Декабрь 2009  »
ПнВтСрЧтПтСбВс
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Главная » 2009 » Декабрь » 29 » Ռևանշի հասնելու` Ադրբեջանի շանսերն անիրական են
18:47
Ռևանշի հասնելու` Ադրբեջանի շանսերն անիրական են
Ռուսական «Նեզավիսիմայա գազետա» թերթը` «Դիպկուրիեր» հավելվածում այսօր ծավալուն անդրադարձ է կատարել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Հոդվածաշարում քննարկվել են հակամարտության պատմության, խնդրի լուծման ուղղությամբ անցնող տարվա ընթացքում ձեռնարկված քայլերին ու գործընթացներին վերաբերող հարցեր, ինչպես նաև` ներկայացվել են կանխատեսումներ միջնաժամկետ ու կարճաժամկետ կտրվածքով:

«Նեզավիսիմայա գազետա»-ն թեմայի շուրջ հրապարակել է ընդհանուր առմամբ վեց հոդված, որոնք հեղինակել են Յուրի Ռոքսը («Նեզավիսիմայա գազետա» թերթի մեկնաբան, Ռուսաստան), Ալեքսանդր Ռարը (քաղաքագետ, Արտաքին քաղաքականության գերմանական խորհրդի Ռուսաստանի և ԱՊՀ ծրագրերի ղեկավար, Գերմանիա), Դավիթ Բաբայանը (քաղաքագետ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվական վարչության պետ, Լեռնային Ղարաբաղ), Ռասիմ Մուսաբեկովը (քաղաքագետ, Ադրբեջանի նախագահի նախկին խորհրդական, Ադրբեջան), Բորիս Նավասարդյանը (վերլուծաբան, Երևանի մամուլի ակումբի նախագահ, Հայաստան) և Ալեքսանդր Խրամչիխինը (Քաղաքական և ռազմական վերլուծությունների ինստիտուտի փոխտնօրեն, Ռուսաստան):

Յուրի Ռոքսն իր հոդվածում` «Ղարաբաղյան փխրուն խաղաղություն», անդրադառնում է անցնող տարվա ընթացքում Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի ունեցած հանդիպումներին և նշում, որ տարվա ընթացքում վեցերորդ և վերջին անգամ նախագահները հանդիպել են նոյեմբերի 22-ին Մյունխենում, որը մյուս բոլոր հանդիպումների նման որևէ տեսանելի գործնական տեղաշարժի չհանգեցրեց, բայց և` չխանգարեց նախագահներին «կրկնել հերթապահ խոսքերն այն մասին, որ իրենք բավարարված են կայացած բանակցություններով»: Հեղինակի դիտարկմամբ` ավելի ուժեղ լավատեսական շեշտադրումներ ունեին Մինսկի խմբի միջնորդների հայտարարությունները, որոնք ևս նորություն չեն և ընդամենը տպավորություն ստեղծելու միտում ունեն:

Այս փուլում հակամարտության կողմերի դիրքորոշումների անհամատեղելիությունը ռուս մեկնաբանը բացատրում է բանակցությունների արանքում ընկած ժամանակահատվածում հնչող հայտարարություններով. «Բաքվից` անհնար է հարյուրավոր տարիներ սպասել, ընդունակ ենք իրավիճակը հանգուցալուծել ուժով: Երևանից` ուժի կիրառման փորձի դեպքում համարժեք պատասխան կհետևի, ժամանակն է Լեռնային Ղարաբաղին բանակցությունների մասնակից դարձնել»:

Նշելով, որ բանակցային գործընթացն, ըստ էության, անցնող տարում առաջընթաց չի ունեցել` Յուրի Ռոքսը նկատում է, որ միևնույն ժամանակ ներկայիս իրավիճակն իր առանձնահատկություններն ունի: «Խոսքը Մադրիդյան սկզբունքների մասին է, որոնք որոշ վերապահումներով, բայցևայնպես կարող են բանակցությունների հիմք ծառայել: Այսօրվա դրությամբ դրանց շարքում գլխավորներն են և որոնց կատարումն են պնդում միջնորդները` Ղարաբաղի հետաձգված կարգավիճակ, որը սահմանվելու է հանրաքվեի (ռուսերենում կիրառվել է «референдум» տերմինը) հիման վրա, փախստականների վերադարձ, ԼՂՀ-ի շուրջ գտնվող, այսպես կոչված, անվտանգության գոտի համարվող, շրջաններից մի քանիսի փոխանցումն Ադրբեջանի իրավասությանը, խաղաղապահ զորակազմի տեղակայում»,- գրում է հեղինակն ու շարունակում. «Ոչ մի գերբնական, անիրականանալի բան չկա:
 
Սակայն միջնորդների առաջարկներն ուսումնասիրելիս` որոշ հարցեր են առաջանում: Հատկապես` տարածքների վերադարձման մասով: Հինգ շրջանները արևելյան կողմից են վերադարձվելո՞ւ: Ենթադրենք: Այդ դեպքում ի՞նչ անել Քելբաջարի ու Լաչինի շրջանների հետ: Քելբաջարի շրջանը Ղարաբաղի ջրի սնուցողն է, իսկ Լաչինի շրջանն ապահովում է ԼՂՀ-ի կապը Հայաստանի հետ: Եվ երբ հայկական կողմն այս կապակցությամբ հայտարարում է, որ ստիպել իրեն, առաջին հերթին, այդ շրջանները հանձնել, նշանակում է` ստիպել հրաժարվել Ղարաբաղի անկախության գաղափարից, չի սխալվում: Եվ ընդհանրապես, ո՞ւր մնացին փոխզիջումներն, առանց որոնց անհնար է լուծել ցանկացած հակամարտություն: Երևանն, այսպիսով, իրավիճակը բերում է լուծման հետևյալ սխեմայով. ԼՂՀ անվտանգության գոտուց հինգ շրջանների վերադարձ (բայց ոչ` Լաչինն ու Քելբաջարը, որոնք` նշվեց, կենսական կարևոր գործառույթներ են իրականացնում)` ԼՂՀ-ի նկատմամբ Ադրբեջանի հավակնություններից հրաժարվելու դիմաց, իսկ Լաչինի ու Քելբաջարի շուրջ հետագա բանակցություններ: Բաքվին այս սցենարը, բնականաբար, չի բավարարում: Ստացվում է, որ ադրբեջանական կողմի առաջարկած փոխզիջումն այն է, որ ինքը, հնարավոր է երբևէ համաձայնի ԼՂՀ հարցով հանրաքվե անցկացնել: (Չի կարելի չէ՞ փոխզիջում համարել էներգետիկ նախագծերին Հայաստանի միանալուն համաձայնելը:) Սակայն Ադրբեջանի սահմանադրությունն արգելում է առանձին շրջանում հանրաքվեի անցկացումը:

Այն կարող է լինել միայն համաժողովրդական, այսինքն` ադրբեջանական պետության ողջ տարածքում: Արժե՞ խոսել այն մասին, որ դրա արդյունքները կանխորոշված են թե' հիմա, թե' դարեր անց: Բաքվի առաջարկած «միասնական պետության տարածքում Լեռնային Ղարաբաղի լայն ինքնավարությունը և արդեն առկա հայկական պետականության հետ ցանկացած փոխկապակցումները» հայկական կողմի համար ընդունելի չեն, որոնք այդ համատեքստում բերում են Հեյդար Ալիևի` թուրք-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ հայտնի թեզը` «Մեկ ազգ` երկու պետություն»: Ինչո՞ւ ժամանակակից Ադրբեջանի հիմնադիր-հոր բանաձևը կիրառելի չէ ԼՂՀ-ի ու Հայաստանի համար` նշում են Ստեփանակերտից` ընդգծելով բանակցությունների սեղանի շուրջ իրենց վերադարձի անհրաժեշտությունը: Կամ արաբական պետությունների բազմազանությունը և այլն: Հարցը կրկին մտնում է հակամարտության կարգավորման սկզբունքի առաջացրած փակուղին` պետության տարածքային ամբողջականության շրջանակներում ժողովուրդների ինքնորոշման իրավունք»: Այնուհետև հեղինակը ներկայացնում է միջազգային իրավունքի երկու հիմնարար սկզբունքներն ու դրանք ներառող փաստաթղթերը և ամփոփում. «Սոսնձել այս երկու «պոստուլատներն» ու կիրառել գործնականում հնարավոր չէ»:

Ալեքսանդր Ռարն իր հոդվածում` «Դժվար նկատելի դինամիկա», նշում է, որ ղարաբաղյան հակամարտությունն, ի տարբերություն հետխորհրդային մյուս բոլոր հակամարտությունների, չափազանց դժվար է: Նրա դիտարկմամբ` իրավական տեսանկյունից խնդրին լուծում կարելի է գտնել միջազգային կառույցներում` սկսած ՄԱԿ-ից, ուժերի հարաբերակցության արմատական փոփոխության դեպքում միայն. «Այսօրվա դրությամբ կարգավորման հիմնարար սկզբունքները կողմերը տարբեր կերպ են ընկալում: Ահա թե ինչու արդեն 20 տարի Լեռնային Ղարաբաղի հարցով կոնկրետ որոշում չի կայացվում: Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը լծված ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրներն իրենց աշխարհաքաղաքական շահերն ունեն: Այդ հակամարտության ներկայիս ստատուս-քվոյի պայմաններում Արևմուտքը բավականին հարմարավետ կյանք է վարում` խաղալով մեկ այս, մեկ այն կողմի հետ: Առավել ևս, որ Հայաստանն Արևմուտքում շատ ուժեղ լոբբի ունի, և ամերիկացի ու ֆրանսիացի յուրաքանաչյուր նախագահ պետք է նրանց հետ հաշվի նստի: Ռուսաստանի դեպքում իրավիճակը բարդ է, այն չի ուզում հարաբերությունները փչացնել ոչ Հայաստանի, ոչ Ադրբեջանի հետ: Ամերիկան, իհարկե, փորձում է ամեն կերպ հակազդել հետխորհրդային տարածքում ամրապնդվելու Ռուսաստանի փորձերին, իսկ Ռուսաստանն էլ, իր հերթին, ինչ-որ հակամարտությունների միջոցով, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի, փորձում է Ամերիկային երկրորդ պլան մղել: Ուստի` ներկայիս ստատուս-քվոն ձեռնտու է և' Ռուսաստանին, և' Արևմուտքին»:

Միևնույն ժամանակ Ալեքսանդր Ռարը կարծում է, որ կարգավորման գործընթացում որոշակի աննկատ դինամիկա կա: Դա նա կապում է տարածաշրջանում հաստատվելու ուղղությամբ Եվրոպայի ու ԱՄՆ-ի գործադրած ջանքերի, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետ: «Հարավային Կովկասը հայտնվել է աշխարհաքաղաքական փոփոխությունների նոր գլխի սկզբում: Թուրքիան ցանկանում է բացել Հայաստանի հետ սահմանները, և այստեղ քիչ կարևորություն չունեցող գործոն է Եվրամիությունը, որը ծրագրում է Թուրքիայի միջոցով դուրս գալ Կովկաս»,- գրում է գերմանացի փորձագետն ու վկայում, որ այս գործընթացների համատեքստում աշխարհն այնքան էլ չի կարևորում բուն ղարաբաղյան հակամարտության կարգավորումը:
«Ադրբեջանական կողմը վախենում է, որ այժմ ղարաբաղյան հարցը դուրս կբերվի օրակարգից: Ադրբեջանը ղարաբաղյան հարցի շուրջ կոշտ է խոսում Թուրքիայի հետ, քանի որ այստեղ գերտերությունների, ի դեմս` ԱՄՆ-ի, Եվրամիության, շահերն ուղղված են ոչ թե Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը լուծմանը, այլ այն բանին, թե ինչպես ողջ Հարավային Կովկաս տարածաշրջանը հարմարեցնեն Եվրամիության հետ համագործակցելուն: Ադրբեջանական կառավարությունում անհամբերություն է նկատվում: Այնտեղ համարում են, որ Լեռնային Ղարաբաղը ռազմական, ապօրինի եղանակով է խլվել Բաքվից:
 
Ադրբեջանը տեավ` ինչ մեթոդներով լուծվեց Աբխազիայի ու Հարավային Օսիայի հարցը: Ադրբեջանի շահը, ինչպես և Վրաստանի շահն էր մի ժամանակ, տարածքային ամբողջականության վերականգնումն է: Ադրբեջանը նյարդային է արձագանքում միջազգային հանրության` Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը չհասկանալուն: Պատերազմի վերսկսման հնարավորության մասին Ադրբեջանի հայտարարությունները միջազգային հանրության վրա ճնշման փորձեր են»,- նշում է Ալեքսանդր Ռարը:

Վերջինս եզրակացնում է, որ Բաքվից բացի, կարգավորման մեջ ընդգրկված բոլոր կողմերին ձեռնտու է այսօր առկա ստատուս-քվոյի պահպանումը:

Հայաստանցի փորձագետ Բորիս Նավասարդյանը ևս իր հոդվածում` «Խոհարարական սխալները հակամարտության լուծման մեջ», ուշադրություն է հրավիրել տարածաշրջանում ծավալված գործընթացների վրա: «Այն ամենում, ինչ տեղի է ունենում Հայաստանի ու Ադրբեջանի միջև ղարաբաղյան կարգավորման շուրջ բանակցություններում` սկսած անցած տարվա երկրորդ կեսից, բուն ղարաբաղյան հիմնախնդիրը ներկա է միայն որպես հիմնական ուտեստի հետ մատուցված սոուս: Եվ թեև այն թեմաները, որոնք միջազգային միջնորդների մասնակցությամբ քննարկում են երկու երկրների նախագահները, արտաքին գործերի նախարարները, առաջին հայացքից հազվադեպ են դուրս գալիս հակամարտության տարբեր ասպեկտների շրջանակներից, սեղանի մոտ նստածների բոլորի համար էլ պարզ է, որ համեմունքների տակ առավել էական մի բան կա: Այդ «օրվա ուտեստն», արդեն որերորդ ամիսն է` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն է»,- գրում է հեղինակն ու անդրադառնում կողմերի դիրքորոշումներին ու մտադրությունների. «Բաքուն իր խաղը տանում է այն վստահությամբ, որ իր աճող ռազմա-տնտեսական հզորությունը և մասնակի մեկուսացման պայմաններում Հայաստանի զարգացման հեռանկարների բացակայությունը վաղ թե ուշ «թշնամուն» կստիպեն զիջել ամեն ինչ. և' Լեռնային Ղարաբաղը, և' շրջական յոթ շրջանները:

Ըստ որում, այնպիսի հարցեր, ինչպիսիք են Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, անվտանգության ու այլ հարցերը, էական չեն, քանի որ այդպիսի դասավորության դեպքում նշված տարածքներում հայեր պարզապես չեն մնա: Հետևաբար, բանակցությունները պետք են միայն այն բանի համար, որ լցվի այսօրվա և Ադրբեջանի ապագա տրիումֆի միջև ընկած ժամանակահատվածը: Երևանին ստատուս-քվոյի պահպանումը նույնպես ձեռնտու է»:

Բորիս Նավասարդյանը նույնպես ուշադրություն է հրավիրում կողմերի իրարամերժ հայտարարությունների վրա և նաև վկայաբերում Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններն ու հայկական կողմի արձագանքը` նշելով, որ նշված դրսևորումների մեջ Մինսկի գործընթացը տապալելու ռիսկեր են առկա:

Գալով «ֆուտբոլային դիվանագիտությանը»` փորձագետը նշում է. «Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման հեռանկարները խոստանում էին փոփոխություններ ողջ տարածաշրջանային մթնոլորտում: Հարավային Կովկասը հնարավորություն ստացավ ձերբազատվել ցամաքային փակ սահմանների թվով ու երկարությամբ «աշխարհի առաջատարի» կասկածելի համբավից:

Նախաձեռնությունը պայմանավորված էր նաև 2008 թ. նախագահական ընտրություններից հետո հայկական քաղաքականության մեջ նոր քամիներով ու Վրաստանում տեղի ունեցած պատերազմով, ինչն ի ցույց դրեց առանց այլընտրանքի տրանսպորտային ուղիների խոցելիությունը, ինչպես նաև` տարածաշրջանում ԱՄՆ-ի ու Ռուսաստանի մարտավարական շահերի համընկնմամբ: Երևանը սկսեց ազդանշաններ տալ հայ-թուրքական-ադրբեջանական հարաբերությունների բարդ կծիկը քանդելու պատրաստակամության մասին»: Խիստ հակիրճ պատմական էքսկուրս կատարելով` հեղինակն ամփոփում է. «Հոկտեմբերի 10-ին Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունները կարգավորելու վերաբերյալ արձանագրությունների ստորագրումը կարող էր դառնալ այն առաջին օղակը, որն իր հետևից կտաներ մյուսներին: Երևանի պրագմատիկ նոր ղեկավարությունը գիտակցում է, որ առանց հայ-ադրբեջանական հարաբերությունների վրա տարածաշրջանային հալոցքի տարածմանը, Թուրքիայի հետ սահմանի բացումը չի կարող երկրի համար կայուն դրական արդյունքի բերել: Միևնույն ժամանակ ակնհայտ է, որ առավել բարդ, մանրամասն մշակման կարիք ունեցող խնդիրները չեն կարող լուծվել առավել հեշտ խնդիրներից ավելի շուտ: Եվ այս իմաստով փոխադարձ ըմբռնման որոշակի մակարդակը, ստորագրված արձանագրությունների իրացման համաձայնեցված մեխանիզմների առկայությունը հնարավորություն էին տալիս հայ-թուրքական հարաբերությունները կարգավորել տեսանելի ժամանակահատվածում:

Նման էական առաջընթաց ունենալով` շահագրգիռ բոլոր սուբյեկտները կարող էին ավելի մեծ լավատեսությամբ ու կառուցողական տրամադրությամբ լծվել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը: Սակայն Ադրբեջանն ամեն կերպ և ոչ առանց արդյունքի, խոչընդոտում է իրադարձությունների նման զարգացմանը` շեշտադրումը հիմնական ուտեստից տեղափոխելով համեմունքի վրա: Իր եղբայրակցի ճնշման ներքո` երևում է` Թուրքիան ևս պատրաստ է միանգամայն լուծելի խնդիրը պատանդ դարձնել ղարաբաղյան կարգավորմանը, մի գործընթացի, որն դեպրեսիվ պատմություն, ծայրահեղ թոշնած ներքին էներգետիկա և դրական փորձի կարիք ունի: Հենց այդպես կարելի է բնորոշել Անկարայի այն պահանջը, որ հայկական զորքերի` Լեռնային Ղարբաղի շուրջ իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներից դուրս գալու դեպքում միայն հայ-թուրքական արձանագրությունները կվավերացվեն խորհրդարանում: Երկու հարևաններն էլ կրկին, ինչպես 17 տարի առաջ, փորձում են ապացուցել, որ այլ ելք, բացի «կապիտուլյացիայից», Հայաստանը չունի: Մեծ հաշվով` սա ոչ մի լավ բան հայ-թուրքական-ադրբեջանական եռանկյունու կողմերից և ոչ մեկին չի խոստանում: Չէր էլ կարող խոստանալ` ցանկացած ելքի դեպքում: Մնում է դասեր քաղել…»:

Ադրբեջանցի փորձագետ Ռասիմ Մուսաբեկովն իր հոդվածում` «Ռուսական ակցենտը ղարաբաղյան գործընթացում», հորդորում է Մոսկվային` դադարել սեփական շահերի հաշվին սպասարկել Հայաստանի շահերը: Իր հոդվածում ադրբեջանցին փորձում է Մոսկվային բացատրել, թե որն է Ռուսաստանի շահը: Այս ինքնահավան տոնն արդեն իսկ դժվարացնում է Ռասիմ Մուսաբեկովի տեքստի ընթերցանությունը: Ուստի բավարարվենք միայն մի մեջբերմամբ` ցույց տալու համար, թե ինչ են հասկանում Բաքվում հակամարտության լուծում ասելով:

Նկատի ունենալով Ռուսաստանին` ադրբեջանցի փորձագետը գրում է. «Հարց է առաջանում` ինչո՞ւ ծախս անել Հայաստանի տարածքային հավակնություններին աջակցելու համար և դրանով իսկ զրկվել Ադրբեջանի հետ համագործակցության էական օգուտներից: Իսկ այդ օգուտները բավականին կոնկրետ են ինչպես տնտեսական ու էներգետիկ ոլորտներում, այնպես էլ անվտանգության ոլորտում»: Մասնավորապես, ադրբեջանցին առաջարկում է երկրի ողջ նավթն ու գազը, իր երկիրը` որպես ռուսական արտադրանքի սպառման շուկա և առաջարկում է նաև Բաքուն օգտագործել որպես ռուսական նավատորմի ռազմակայան: Թե ինչ կապ ունի այս ամենը Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հարցում, հավանաբար, հասկանալի է միայն Ադրբեջանի իշխանություններին ու փորձագիտական շրջանակներին: Հակառակ դեպքում` կարծում ենք` այս հորդորների հասցեատերը վաղուց պետք է դրանց մասին տեղյակ լիներ` չսպասելով Բաքվի առաջարկին:

Առավել հագեցած ու հիմնավորված է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության վարչության պետ, քաղաքագետ Դավիթ Բաբայանի հոդվածը` «Հետդարձի անհնարինության կետ» (ռուսերեն` «Точка невозврата»): Նա, մասնավորապես նշում է, որ ցանկացած բարդ հակամարտության հաղթահարման համար անհրաժեշտ են մի շարք պայմաններ` գլոբալ ու տարածաշրջանային դերակատարների համախմբված մոտեցում, ինչպես նաև` հակամարտության կողմերի պատրաստակամությունը` կարգավորելու այն: Դավիթ Բաբայանը նշում է, որ այս երկու պայմանների շուրջ ղարաբաղյան հակամարտության դեպքում կոնսենսուս չկա:

Արցախցի փորձագետը մանրամասնում է իր այս փաստագրումը` ներկայացնելով հակամարտության կարգավորման գործընթացում ընդգրկված կողմերի ընկալումների ու ձգտումների տարբերությունները: Անդրադառնալով հակամարտության կողմերին` հեղինակը նշում է. «Ադրբեջանը պահանջում է վերադառնալ 1988 թվականի իրավիճակին, այսինքն` Ադրբեջանական ԽՍՀ-ի տարածքի վերականգմանը, և կատեգորիկ կերպով մերժում է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը: Տեսանելի ապագայում այս դիրքորոշումը չի փոխվի: Այստեղ առանցքաին բաղադրիչն այն է, որ Ադրբեջանում տակավին չի ավարտվել ադրբեջանական ժողովրդի ձևավորման գործընթացը, որը բաղկացած է բազմազան էթնիկական տարրերից` կազմված թյուրքական, իրանական ու կովկասյան էթնոսներից: Օրինակ` համախմբված ապրող լեզգիների, թալիշների ու ավարների զբաղեցրած տարածքը կազմում է մոտ 16 հազար քկմ (Ադրբեջանի 1/5-րդը), իսկ նրանց թիվը գերազանցում է 1.5 միլիոնը: Այս իրավիճակում Բաքվի համար անընդունելի է ԼՂՀ-ի ճանաչումը և անգամ Ղարաբաղին ինքնավարության տրամադրումը, ինչն անընդունելի է նաև Ղարաբաղի համար:
 
Երկու դեպքում էլ` ապագայում ինքնուրություն կամ անկախություն կպահանջեն նաև համախմբված ապրող ազգային փոքրամասնությունները: 1988 թվականին վերադարձը` ինչպես կարգավիճակի, անյպես էլ տարածքի առումով, բացարձակապես անընդունելի է նաև հայ ժողովրդի համար: Հայկական պետականության անվտանգությունն ինչպես Արցախում, այնպես էլ Հայաստանում, անհնար է ապահովել նախկին ինքնավար օկրուգի վարչական սահմաններում: Բավական է հիշեցնել, որ օրինակ, նախկին ինքնավար մարզի վարչական սահմաններից դուրս գտնվող Քարվաճառի (Քելբաջարի) շրջանում են սկիզբ առնում նախկին ԼՂԻՄ ջրային ռեսուրսների 85 տոկոսը, Հայաստանի ջրային ռեսուսրների 80 տոկոսը զբաղեցնող Սևանա լճի փրկութայն երաշխիք հանդիսացող Արփա և Որոտան գետերը: Ինչպես խորհրդային ժամանակներում, այնպես էլ հակամարտության ակտիվ փուլում (1988-1994) Ադրբեջանը Ղարաբաղի նկատմամբ ջրային տեռորն ակտիվորեն է կիրառել»:

Հաշվի առնելով վերոշարադրյալը` Դավիթ Բաբայանը ենթադրում է, որ այսօրվա դրությամբ և տեսանելի հեռանկարում հակամարտության գոտում իրավիճակի զարգացման առավել հավանական սցենարը Լեռնային Ղարբաղի և Ադրբեջանի միջև հաստատված ստատուս-քվոյի պահպանումն է: «Ուժերի առկա հավասարակշռությունը փոխելու փորձը կբերի իրավիճակի էսկալացիային և անգամ` պատերազմի վերսկսման: Սակայն պատերազմն անկանխատեսելի ձեռնարկ է, այդ իսկ պատճառով` ստատուս-քվոյի պահպանումը նաև առավել նպատակահարմար սցենարն է»,- եզրակացնում է նա:

Պատերազմի հնարավորության ու հետևանքների մասին դիտարկումները ներկայացրել է ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինը: Վերջինիս հոդվածը ներկայացնում ենք ամբողջությամբ:

«Զինված են, հետևաբար` վտանգավոր. Ադրբեջանն ու Հայաստանը միմյանց նկատմամբ առավելություն չունեն»
ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանը, Ադրբեջանը և ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, հիմնականում, ստացան նախկին Խորհրդային բանակի «իրենց» բաժինը, այսինքն` վերցրեցին այն, ինչ գտնվում էր իրենց տարածքում: Ադրբեջանում տեղակայված բավականին հզոր ավիացիոն խմբավորման միայն չնչին մասը հաջողվեց տեղափոխել Ռուսաստան:

ԽՍՀՄ փլուզումից հետո Ադրբեջանը ստացավ 436 տանկ, 558 ՀՄՄ (Հետևակի մարտական մեքենա, БМП), 389 ՀԶՄ (Հետևակի զրահապատ մեքենա, БТР), 388 հրետանային համակարգ, 63 ինքնաթիռ, 8 ուղղաթիռ: Իսկ Հայաստանը 1993 թվականի սկզբին ուներ ընդամենը 77 տանկ, 150 ՀՄՄ, 39 ՀԶՄ, 160 հրետանային համակարգ, 3 ինքնաթիռ, 13 ուղղաթիռ: Իհարկե, միևնույն ժամանակ, ԼՂՀ զինված ուժերը դարձան «գորշ գոտի»: Ղարաբաղը ստացավ Խորհրդային բանակի (նախկին 366-դր մհգ) որոշակի մաս (թեև` չնչին), որոշակի տեխնիկա էլ նրան փոխանցեց Հայաստանը:
Չնայած այն բանին, որ ԼՂՀ ԶՈՒ թվակազմը ստույգ հայտնի չէր, որևէ կասկած չկա, որ ղարաբաղյան պատերազմի սկզբում Ադրբեջանը հսկայական առավելություն ուներ Հայաստանի ու Ղարաբաղի զինված ուժերի նկատմամբ: Առավել ևս, որ Հայաստանի ԶՈՒ մի մասը գործի էր դրվել Թուրքիայի հետ սահմանի պաշտպանությանը, որը լիակատար աջակցություն էր ցուցաբերում Բաքվին, և միայն Հայաստանի տարածքում ռուսական զորքերի ներկայությունը կանխեց նրա ուղղակի միջամտությունը հակամարտությանը:

Չնայած առավելությանը, Ադրբեջանն այդ պատերազմում ծանր պարտություն կրեց: Հայկական վերահսկողության տակ անցավ ոչ միայն ԼՂԻՄ գրեթե ողջ նախկին տարածքը, այլև նրան հարող շրջանները: Ղարաբաղյան ուժերի կողմից վերահսկվող տարածքը ստացվեց պաշտպանվելու համար խիստ համախմբված և հարմար: Ակտիվ ռազմական գործողություններից հետո անցած 15 տարիների ընթացքում այդ տարածքի սահմանը (ըստ էության` շփման գոտին) հիանալի ամրապնդված է, ինչին շատ է նպաստել տեղանքի լեռնային ռելիեֆը:

90-ականների սկզբի պատերազմում կողմերը նշանակալի կորուստներ կրեցին: Հայաստանը խոստովանեց T-72 տիպի 52 տանկի, 54 ՀՄՄ-ի, 40 ՀԶՄ-ի, 6 ականանետի կորստի փաստը: Ղարաբաղի կորուստները, բնականաբար, անհայտ էին: Ադրբեջանը կորցրեց 186 տանկ (160 T-72 և 26 T-55), 111 ՀՄՄ, 8 ՀԶՄ, 7 ինքնագնաց հրետանային սարք (САУ), 47 ականանետ, 5 համազարկի ռեակտիվ համակարգեր (РСЗО), 14-16 ինքնաթիռ, 5-6 ուղղաթիռ: Բացի այդ, որպես խափանված տեխնիկա դուրս են գրվել 43 տանկ, 83 ՀՄՄ, 31 ՀԶՄ, 1 ինքնագնաց հրետանային սարք, 42 ականանետ, 8 համազարկի ռեակտիվ համակարգեր:

Միևնույն ժամանակ, հայերից գրավել են 23 տանկ, 14 ՀՄՄ, 1 ԻՀՍ, 8 ականանետ: Մյուս կողմից` Ադրբեջանի կորցրած տեխնիկայի մեծ մասը կամ լիովին սարքին, կամ չնչին վնասվածքներով գրավվել են հայկական ուժերի կողմից, հետագայում ներառվել Հայաստանի ու ԼՂՀ զինված ուժերում:

Պատերազմի ավարտից հետո երկու երկրները, բնականաբար, ակտիվ զինվում էին: Հայաստանի համար ռազմական տեխնիկայի ներկրման կարևորագույն աղբյուրը Ռուսաստանն էր, որոշ բաներ էլ ձեռք է բերվել Արևելյան Եվրոպայից: Բացի այդ, Հայաստանը այսօրվա դարձել է խորհրդային «Սմերչ» ից արտատպված («Смерч») չինական WM-80(4 шт.) համազարկի ռեակտիվ համակարգերի միակ գնորդը:

Բաքվի համար սպառազինությունների հիմնական մատակարար դարձավ Ուկրաինան: Ադրբեջանը հայտարարում է իր զինուժում 381 տանկի, 181 ՀՄՄ, 404 հրետանային համակարգերի, 75 ինքնաթիռի և 15 ուղղաթիռի առկայության մասին:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա, դատելով ԵՍՍՄՊ-ին նրա տրամադրած տվյալներից, նրա զինված ուժերը երկար ժամանակ մնում են կայուն: Ընթացիկ տարվա հունվարի 1-ի դրությամբ Երևանը հայտարարում է 110 տանկ, 140 ՀՄՄ, 239 հրետանային համակարգերի, 16 ինքնաթիռ և 8 ուղղաթիռ ունենալու մասին:

Ինչ վերաբերում է ԼՂՀ զինված ուժերին, ապա, ադրբեջանական տվյալներով, նրանք ունեն 316 տանկ, 324 ՀՄՄ, 322 հրետանային համարգ: Այս տվյալները, ճիշտ է, միջինացված են, և դուրս են բերվել այն տվյալների հանրահաշվական համադրմամբ, թե որտեղ են 90-ականների հաշվառված խորհրդային տեխնիկան: Միևնույն ժամանակ չեն ներկայացվում պատերազմի ընթացքում եղած կորուստները (դրանք պարզապես անհայտ են) և ավարը (դրանք նույնպես անհայտ են):

Ադրբեջանն այսօր հասել է նրան, որ Հայաստանին գերազանցում է տանկերի թվով 4 անգամ և ռազմական ինքնաթիռների թվով` 5 անգամ: Իհարկե, ԼՂՀ զինված ուժերն այստեղ չեն հաշվարկվում: Հիմքեր կան ենթադրելու, որ Ղարաբաղի ցամաքային զորքերը չեն զիջում հայկականին: Հետևաբար` Ադրբեջանի առավելությունը ցամաքում, եթե անգամ լինի էլ, ապա աննշան է: Բացի այդ, հայերի կողմից է աշխարհագրությունը: Սպառազինությունների որակը նույնն է` կողմերի զինուժը համալրված է բացառապես խորհրդային տեխնիկայով: Հետևաբար` արդյունավետ հարձակման համար ադրբեջանական ներուժը խիստ անբավարար է:

Ադրբեջանը միայն օդում ունի առավելություն: Հայաստանն ունի 1 ՄիԳ 25, ինչը իհարկե, կուրյոզ է (աշխարհում այլևս չկա երկիր, որի օդուժը մեկ կործանիչ ունենա): Ադրբեջանը այդ նույն ՄիԳ-25-ից 32-ն ունի: Ճիշտ է` դրանց օգտակարությունն ավելի մեծ չէ, քան Հայաստանի ունեցած մեկինը: Բանն այն է, որ ՄիԳ-25-ը շատ յուրահատուկ ինքնաթիռ է: ԽՍՀՄ ՀՕՊ զորքերում այն նախատեսված էր ԱՄՆ-ի ռազմավարական ռմբակոծիչների և հետախույզների դեմ պայքարի համար, այլ ոչ` օդային մարտերում մանևրելու: Մարտավարական նպատակների համար այն ընդհանրապես անպետք է:

Փոխարենը` մարտադաշտի վրա փայլուն կռվում են Սու -25 գրոհիչները, որոնցից երկու կողմն էլ ունեն 15-ական հատ: Միևնույն ժամանակ ,Ադրբեջանը ցամաքային թիրախներին հարվածելու համար ունի նաև 5 Սու-24 ռմբակոծիչ և այդքան էլ Սու-17 գրոհիչ: Իսկ մանևրային օդային մարտերի համար առկա են 5 ՄիԳ -25 և 13 ՄիԳ-29:

Բայց բոլոր դեպքերում ադրբեջանական ՌՕՈՒ հզորությունն այդքան մեծ չէ, որպեսզի ցամաքում պատերազմի ընթացքը բեկի (կարելի է միայն ենթադրել, որ օդաչուների պատրաստության մակարդակը նույնպես ամենաբարձրը չէ աշխարհում): Բացի այդ, Հայաստանն ու ԼՂՀ-ն ունեն ցամաքային ՀՕՊ, որը լեռներում շատ արդյունավետ է:

Ուստի կարելի է վստահաբար պնդել, որ այսօրվա դրությամբ ռազմական ռևանշի հասնելու Ադրբեջանի շանսերը խիստ անիրական են, պատրանքային: Աղբյուր` Պանորամա ամ
Категория: Մամուլի տեսություն | Просмотров: 957 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ