Կայքի մենյու

Հոդվածներ [58]
Վերլուծություն [14]
Մեկնաբանություններ [0]
Հարցազրույց [8]
Մամուլի տեսություն [4]
Արդի ռետրո [4]

Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Декабрь 2009  »
ПнВтСрЧтПтСбВс
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Главная » 2009 » Декабрь » 31 » ՆՎԵՐԸ
14:43
ՆՎԵՐԸ
Այս տարվա քո նվերները մութն ու ցուրտն են, իմ փոքրիկ,
Այս տարի պայթող ռումբերը քեզ դարձել են խաղալիք,
Եվ այս խաղը պատերազմն է, որ խաղում են մեծ մարդիկ,
Իսկ խաղի վերջում քո ճիչն է` ես սպասում եմ քեզ, հայրիկ...

Ավարտին էր մոտենում 1991 թվականի դեկտեմբերը: Երբեմնի ահեղ ու ամենազոր Խորհրդային Միությունը փչում էր իր վերջին շուչը, թողնելով երկրի բնակչությանը բազմատեսակ հիմնախնդիրներ: Արցախ աշխարհը շարունակում էր մնալ ադրբեջանական ռազմական շրջափակաման մեջ: Ամեն օր հարյուրավոր արկեր էին պայթում Արցախի բնակավայրերի վրա և գրեթե անդադար լսվում էր տարբեր տրամաչափի գնդացիրների ու ինքնաձիգների ճարճատյունը: Ստեփանակերտի վրա մահաբեր կրակ էր թափվում բոլոր կողմերից, բայց առավելապես` գերևարության մեջ մնացած բարձրադիր Շուշիից:

Արցախի մանուկների համար կրակահերթերը, արկերի ու ռումբերի պայթյունները դարձել էին սովորական մի բան: Այդ դժոխային թոհ ու բոհի մեջ, ցուրտ ու խոնավ նկուղներում պատսպարված, նրանք մոռացել էին խաղերի, գրքերի, մուլտերի մասին: Մոռացել էին նաև, որ աշխարհում գոյություն ունի Ձմեռ Պապիկ, Ձյունանուշիկ, որ շուտով Ամանոր է: Նրանցից ամենակրտսերները պատկերացում անգամ չունեին ուրախ ու հեքիաթային տոների մասին, որոնք այնպես սիրում էին նրանց ծնողները և մեծահասակները:

Երեխաները մոռացել էին, իսկ մեծերը տարված էին միայն ծանր մտքերով, և պատերազմական խառը ժամանակներում մանուկներին երջանկացնելու հնար չունեին: Մի կուշտ կերակրելն անգամ մեծ հաջողություն կլիներ: Բայց կամավորական ջոկատների հրամանատարներ Լեոնիդ Ազգալդյանն ու Վլադիմիր Բալայանը մանուկների ամենասիրած տոնի մասին չէին մոռացել: Լինելով գործուն անձնավորություններ, նրանք որոշեցին երեխաներին անակնկալ մատուցել ու ամնորյա նվերներ ճարել: Հայրական բնազդով նրանք զգում էին, որ պետք է ինչ որ բան ձեռնարկել, որպեսզի այդ փոքրիկների մանկությունը, շրջափակված ու սովի ճիրաններում հայտնված Արցախում, գոնե մի օր նմանվի աշխարհի մյուս երեխաների մանկությանը, հենց իրենց մանկությանը: Որպեսզի հայ մանուկները ևս իրենց մանկության հուշերում, կրակոցներից և պայթյուններից բացի, պահեն մանկության լուսավոր րոպեները, ամանորյա հրաշքի հավատը:

Հրամանատարները հիանալի պատկերացնում էին, որ օղակի մեջ առնված Արցախ, որն արտաքին աշխարհի հետ կապված էր միայն ուղղաթիռային կապի միջոցով, մանկական նվերներ հասցնելը հեշտ խնդիրներից չէ: Բայց հայ հրամանատարները չէին կարող ընկրկել:
Նրանք կանչում են, զինամթերք և դեղորայք բերելու նպատակով Երևան գնալու պատրաստվող, Մանչին` Մանուկ Սարգսյանին, ու տալիս հատուկ հանձնարարություն` բերել ամանորյա նվերներ երեխաներին: Հրահանգավորման վերջում Լեոնիդը Մանչին տանում է մի կողմ ու ցածրաձայն խնդրում, մի փոքրիկ հեծանիվ էլ Բալայանի որդու համար ճարել: Այդ ժամանակ Ալեքսեյը 4 տարեկան էր ու, ինչպես բոլոր երեխաներն Արցախում, նա էլ էր կրում պատերազմի և շրջափակաման բոլոր դժվարությունները:

Հեշտ բան չէր երկրաշարժից տուժած, ավելի ու ավելի ընդարձակվող պատերազմի մեջ խրված, միութենական գրեթե բոլոր տնտեսական կապերը կորցրած, շրջափակման ահավոր հետևանքներին սպասող Հայաստանի մայրաքաղաքում, ցուրտ ձմեռով նվերներ հայթայթելը, բայց Մանչը լուծեց այդ խնդիրը: Անհրաժեշտ էր, սակայն, այդ նվերները հասցնել Արցախ: Ուղղաթիռների հրամանատարները, ովքեր, իրենց կյանքը վտանգելով, մարտական և հումանիտար նշանակության բեռներ էին տեղափոխում համառորեն պաշտպանվող երիտասարդ պետություն, և որոնց համար բեռի յուրաքանչյուր գրամն առանձնակի իմաստ ուներ, ուղղակի չէին կարողանում հասկանալ Մանչի ներկայացրած «ուղեբեռի» ռազմավարական նշանակությունը:

Այնուամենայնիվ, Մանչն Արցախ վերադարձավ հրամանատարների հատուկ առաջադրանքը կատարած, և ամանորյա նվերները, նույնիսկ հրաշալի եռանիվ հեծանիվը, հասան Մարտակերտ:

Եվ, ի զարմանս բոլորի, պատերազմող Արցախում տեղի ունեցավ ամանորյա հրաշք: Երեխաները ստացան Ձմեռ Պապիկի նվերեները: Միայն թե Ձմեռ Պապիկը չուներ սպիտակ մորուք և կարմիր գույնի երկարափեշ մուշտակ: Արցախյան պատերազմի ժամանակների Ձմեռ Պապիկը երջանկացած և ուրախացած երեխաներին հայտնվեց սևամորուս և այրված վառոդի բույրով զինվորական բուշլատով: Լեոնիդ Ազգալդյանը, Վլադիմիր Բալայանը և Մանչը ռազմական մեքենայով շրջում էին գյուղերով և Նոր Տարվա նվերները բաժանում մանուկներին: Այն նույն մանուկներին, ովքեր շուտով երջանկանալու էին, ստանալով Հերոս Պապիկներից իրենց կյանքի գլխավոր նվերը` ազատագրված ու հաղթանակած Հայրենիք:

Պատմական 1992 թվականի այդ տարեմուտի հրաշքից մնացին միայն մակական ազնիվ հիշողությունները և մի խունացած լուսանկար` արված Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի կողմից:

Արուսյակ ՍԻՄՈՆՅԱՆ



Категория: Արդի ռետրո | Просмотров: 1014 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ