Կայքի մենյու

Հոդվածներ [58]
Վերլուծություն [14]
Մեկնաբանություններ [0]
Հարցազրույց [8]
Մամուլի տեսություն [4]
Արդի ռետրո [4]

Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Июль 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Главная » 2010 » Июль » 8 » Նոր քաղաքակրթության նախաշեմին
13:09
Նոր քաղաքակրթության նախաշեմին
«Ո´չ հոգևոր թզուկը, որ հաջողում է բարձրացնել հսկաների վրա` մի քիչ հանուն տեսնելու համար, այլ նա, որ գիտէ նախատեսել անցքերը և ցանկալի ուղություն տալ նրանց. նա, որ փարոսորեն լուսավորել գիտէ իր ժամանակաշրջանը` նա ուղիներ բանալով իր ժողովրդի մտքի բանուկ ճամբաներէն դուրս:

Ո´չ այս կամ այն դասակարգի ջատագովը, ո´չ էլ ներկայով կլանված կարճահուշ ժողովրդասերը, այլ ցեղամերձը, որ իր բոլոր խորհուրդները ցեղեն կառնէ:

Ո´չ անկապաշտը` նվաստախոհ, վայնասողը` հոգեհաշմ, խուժանավարը` շոգմոգ, հերձվածողը` որմնացան, ոչ էլ նեղահավատ ու բաժանասեր կուսակցական ցանցարկուն, որը աստ և անդ կանգ ու կռիվ կսերմանէ` իր հացն ու հանգիստն ապահովելու համար…

Այլ Հայը ցեղազդեցիկ ու խորարթուն, նա, որ ունայն է հռչակել այն ամենը-արվեստ, գրականություն, իմաստասիրություն-որոնք աճեցնելով մեր աշխարհածանօթությունը, մեզ չեն դարձներ ավելի´ հայ, ավելի զօրեղ:

Այդպես պիտի լինի առաջնորդը տառապող և իր վերջնական ազատագրության սպասող հայության: Եվ նրա օրով կբորբոքվի պայքարը հինի, որ չէ ուզում մեռնել, և նորի միջև, որ ուզում է աշխարհ գալ: Սրբազան պայքարը «ես»-ի և «մենք»-ի միջև:

Եվ այդ պայքարէն կծնի նոր հայը: Հոգիներում էլ չի´ մնա հին թթխմորեն հետքերեն իսկ:
Կչքանա ապաշնորհ հասարակական վարձկանը` իր տեղը տալով վաստականվէր, հորդեռանդ և ցեղապահ մշակին»:

Գարեգին Նժդեհ

Համաշխարհային քաղաաքակրթության մեջ սկիզբ առած ու անկասելի արագությամբ զարգացող փոփոխությունները, Հայաստանի համար արդեն իսկ պարտադրանք են հանդիսացել վերաիմաստավորելու և թոթափելու մինչև այժմ ընդունած կոսմոպոլիտ մոդեռն գաղափարներն ու համակարգայնականացված մեթոդներն ու մոտեցումները:

Ժամանակակից աշխարհը իր միբևեռ և կամ երկբևեռ չարդարացված իրողությամբ` մի կողմից մեկ ընդհանրացման ունիվերսալիզմի առկա հատկանիշների, մյուս կողմից էլ համաշխարհային տնտեսության ոչ բարենպաստ տենդենցների, այլևս մուտք է գործել քաղաքակրթությանց խորը կրիզիս:

Ներկա ժամանակաշրջանի լրջագույնս սպառանացող մարտահրավերների դեմ հանդիման կանգնած Հայաստանը, իր ուսերին կրելով դեռևս պատմական դարաշրջանից եկող աննախընթաց կորուստների վիթխարի բեռն ու ներկայիս կրած ռազմական հաղթանակի ժամ առ ժամ նվազող պաշարները, որպես ազգ և պետության «սև խոռոչներում»:

Այսօր և այս պահին` վճռվելու Հայաստանի և ողջ Հայության ճակատագիրը: Չըմբռնելու, հապաղելու, ինքնամեկուսացման, ներքին ընդվզումների և պահուստային ֆոնդի կործեցիալ բոլոր պաշարները այլևս սպառված են: Այն սպառվել էր դեռ նախորդ դարերի ընթացքում: Ստեղծված պայմաններում առկա ինքնամերժումի, տրադիցիոնալ արժեհամակարգից ու Հայրենիքի տարածքներից հրաժարվելու գնով խաղաղ ապրելու ցանկությունը, խաթարված սոցիալական սարսափին տրվելն ու մեկուսացման իրողությունը, արդյունքն էր միայն` մշտապես ինքնանորոգվող ու հավերժ ապրող, Հայոց Կենաց Ծրագրից հեռանլն ու օտարվելը:

Ժամանակակից մոլորված քաղաքակրթությանց կողմից մեզ պարտադրված բարոյական բազում շփոթների ու գաղափարական թյուրիմացությունների հետևանքով, մենք էլ դատապարտվեցինք ժամանակակից համաշխարհային քաղաքակրթությանց բոլոր տարրեի հետ միասին համընդհանուր քայքայման ու ոչնչացմանը: Մենք փախչեցինք ազգային ազատագրական պայքարից, սակայն մի նոր Ավարայրի բարոյական հաղթանակը հյուսելու ինքնախաբեության դարավոր բանաձևը օդում ճոճվելով: Ու ազգովի կորցրեցինք ռեալության զգացողությունը: Կարծեցինք, թե հաղթանակել ենք մի պատերազմ, որը թոթափելու էր դեռ քրիստոնեության ընդունման դարաշրջանից եկող պարտվողի անզորության ու անկարողության բարդույթը: Հռչակեցինք ինքներս մեզ տարածաշրջանի ամենա մարտունական ու հաղթականը… Մինչդեռ պատերազմի և ճակատամարտի շփոթությունն ու կարծեցիալ հաղթանակից գինովցած անսթափ դատողությունը մեզ ազգովի կանգնեցրեց գոյության և չգոյության խաչմերուկում: Իրականում պատերազմի ընդամենը ռազմական առաջին մի փուլն էր ավարտված և ապագային պիտի քայլեինք ճակատամարտերի մի հսկա շղթայի ընդհառաջ:

Պատերազմի հաղթանակը ցնծությամբ վայելած ժողովուրդը հակված չէ երբեք ատելու սեփական զոհաբերությունների և Արիան զավակների կյանքերի զոհողությանց գնով նվաճած ազատությունն ու անկախությունը: Մինչդեռ մենք ատեցինք մեր իսկ պայքրի պտուղը: Հաղթող ժողովուրդը երբևիցէ չի կարող սեփական արյունով նվաճած Հայրենիքը լքել ու սարսափել նրա ապագայի անհայտությունից, թաքնվել օտար պետությանց ստվերների տակ ու մի կերպ քարշ գալ համաշխարհային քաղաքակրթությանց կողմից պարտադրված թերի գաղափարներով: Այնինչ մենք քարշ եկանք օտարի պարտադրումների ու սեփական պահանջների արանքում: Եվ միթե՞ սրանով էր սահմանափակվում Հայ արարչական ցեղի անմահ ոգեղեն ուժը, ազգային տրադիցիոնալ արժանապատվությունն ու էթնո պասիոնարիզմը:

Հազրամյա դարերի խորքում արմատացած, Աստվածամարդ որդիների շնչով շունչ առած մեր ապագայի առաքելությունը, որը բյուրեղացած և դարերի խորքից մեզ ժառանգաբար փոխանցված Աստվածալույս ցեղի անմահ ոգու պատգամն էր, մենք ականջալուր չեղանք դրան, մենք դրժեցինք կյանքի գիտությունն ու նրա միսսիայի խորհրդաց խորհուրդը և դատապարտվեցինք անգիտակցական ոչնչացման ու ոգեղեն արժեքների չգոյության: Սակայն փոխարեն սկսեցինք անիմաստ դեգերումները օտար գաղափարական ու քաղաքկաան մակարդակներում մինչև, որ կորցրեցինք անգամ լուրջ և սթափ դատելու կարողությունն ու այսօր իսկ պատրաստ ենք այլևս հատուցելու համապատասխան գինը:

Սթափվել է պետք քանի դեռ ուշ չէ և ինքնաոչնչացման այս խոտորումներից ազգովի դարձ կատարել դեպի մեր արարչական ցեղի բնարմատն ու ակունքները: Ազգային կոնսերվատիվ հեղափոխության ճանապարհով ինքնանորոգվել և նորոցված մի մի նոր վերածննդով արարվել պասկալյան ժպիտը դեմքին քնի մեջ մրփած համաշխարհային քաղաքակրթության գլխավերեվում որպես ոգեղեն զարթոնք, որպես մի նոր որոկ: Վերընդունել մի նոր աշխարհայացք, որը օտարածին և պարտադրված տեսություն չէ, այլ դարերի խորքից եկած և հազարամյա դարերի ընթացքում Հոգևոր Հայաստանում արմատացած և ցեղային ոգում բյուրեղացած որպես ազգային կենսական զգացում, որպես արարչաստեղծ ցեղ, որպես բնության ֆենոմոն: Այն մեզ կբերի բարձրագույն գիտակցման մի նոր հարթություն, ուր ցեղային ոգու կրող Հայն իրեն կզգա նոր որակական փոփոխության մեջ, ինչպես անբաժան մասնիկը մի ազգի, որը որպես ապրող երևույթ արտահայտությունն է ցեղի նախապատմական Աստվածային ֆենոմոնի:

Համաշխարհային փերի գաղափարների ու չգոյության քաղաքականությանց խոտորումներից դարձ կատարելը և տրանսֆորմացիան դեպի ազգային արժեհամակարգ, իշխանություններից և ժողովրդից կպահանջվի ոչ թե առկա գեղջկական հոխորտանքների անվերջանալի շղթա, այլ արդեն իսկ գոյապահպանության համար խիստ նշանակություն ունեցող և դեպի ապագայի լույս ընթացող ազգային կոնսերվատիվ հեղափոխության տրադիցիոնալ գիտակցման կամք: Ցեղային գիտակցման կամքն ունեցող և ազատությունը որպես բարձրագույն արժեք դավանող ազգը, իր մեջ կրում է ազգի հոգևոր միսսիան ինչպես բարձրագույն ձգտում, որպես միակ տրադիցիոնալ ձգտումը Աստծուն: Նա իր մեջ խտացնում է տարածքային, էթնիկ, մշակույթային և հոգևոր գիտակցումն ու ձևավորում ազգի կամքն ու նրա շարժման մոդուսը ուղղում դեպի լույսն ու դեպի բարձրագույն արժեքը, դեպի Աստված: Ցեղի ոգին, բարձրագույն արժեքն ու հոգևոր միսսիան իր մեջ կրող Ազգը Ցեղի պատմական շրջանի սոցիալական սուբյեկտի արտահայտությունն է և նախապատմական Աստվածային ֆենոմոնը:
Դարձ կատարել դեպի Հայ արարչական ցեղի բնարմատն ու ակունքները, նախ և առաջ կպահանջվի ունենալ ազգային գաղափարախոսություն: Սակայն ոչ մի արտաքին փոփոխություն, ոչ մի օտար աշխարհայացք ու պարտադրում չի կարող մեզ ազգ դարձնել: Քանզի ազգային գաղափարախոսությունը երբևիցէ չի ստեղծվում, չի ներմուծվում օտար քաղաքակրթությանց կամ էթնոսների կողմից և չի ընդունվում ազգի կողմից, այլ ճանաչվում է միայն ազգի ինքնաճանաչման գերագույն ակտում: Ազգային գաղափարախոսությունը հանդիսանում է որպես ի վերուստ տրված ցեղային ոգու աշխարհընկալումի իմաստավորում:

Կկարողանանք արդե՞ք հաղթահարել ժամանակակից շրջանում ձևավորված ու օտարից ձեռք բերված կործանարար բարդույթները, վեր կանգնել մենք մեզ ինջեցրած ինքներս մեզանից, բորբոքել, ցնցել մեր ազգի «մարմնի» էներգիա պարունակող ինքնահոս մասը և բերել մեր էթնոսի շարժմանը դեպի ոգեղեն կյանքն ու դեպի բարձրագույն ձգտումը:

Այո´ կկարողանանք, քանզի չկա այլընտրանք քան ժամանակակից գաղափարական բեկումն առաջացնող կոնսերվատիրվ հեղափոխության գաղափարն ու նրա քաղաքական փիլիսոփայությունը, ազգային ծրագրերի ու դրանց իրագործման ձևերի ու մեթոդների գեներացիայի գաղափարը և դեռևս լիարժեքորեն ձևավորված, սակայն սաղմնային վիճակում գտնվող համաշխարհային նոր քաղաքակրթության իմպուլսի գիտակցման մենաշնորհը:

Այո´ կկարողանանք, եթե իրոք ազգային կոնսերվատիվ հեղափոխության ճանապարհով կկրթենք վերածնված, ինքնքմաքրված ու նորացված Հայը համաշխարհային քաղաքակրթությանց մեջ, որպես երրորդ ուժի կրողն ու ջահակիրը:

Սրանով է, որ աստիճանաբար կմերձենանաք դարերի խորքից եկող Հայոց խորհրդավոր Կենաց ծրագրին, նորից ետ կստանանք հազարամյակների ընթացքում կորցրած ազգային մենաշնորհը, որպես միակամ հերարխաի`Ազգի, Տարածքի, Էթնոսի, մշակույթի և հոգևոր միսսիայի…
Սրանով է, որ վերածնված ՀԱՅ-ը նորից կհանդիսանա կյանքի գիտության հիմնական աղբյուրը, աշխարհի բոլոր մայրցամաքներում բնակվող, բոլոր ժողովուրդների, բոլոր քաղաքակրթությունների և բոլոր ժամանակների համար:
 

Արմենակ Մնջոյան



Просмотров: 809 | Добавил: Voskanapat | Рейтинг: 5.0/2
Всего комментариев: 1
1 Samo  
0
http://www.youtube.com/watch?v=FRn7tCKWiL0

Sa el mer Ijevan qaxaqum katrvox irakanutyun

Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ