Կայքի մենյու

Հոդվածներ [58]
Վերլուծություն [14]
Մեկնաբանություններ [0]
Հարցազրույց [8]
Մամուլի տեսություն [4]
Արդի ռետրո [4]

Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Октябрь 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Главная » 2010 » Октябрь » 25 » ՆեոֆԱԶշիզմ
20:23
ՆեոֆԱԶշիզմ
Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը, 2003թ. աշնանը, իշխանությունը բռնազավթելուց և ուժային մեթոդներով պետության կառավարման օղակները զտելուց անմիջապես հետո, ձեռնամուխ եղավ հոր` Հեյդար Ալիևի քաղաքական կտակի իրագործմանը: Ադրբեջանի պետական, գիտական, մշակութային, հասարակական ամբողջ ներուժը ներքաշվեց հակահայկական քարոզչության ոլորտ: Հանրային տարբեր շերտերի առջև ունեցած ելույթներում Իլհամ Ալիևը ոչ միայն կոնկրետ առաջադրանքներ տվեց, այլև հանգամանորեն ներկայացրեց այն ուղղությունները, ձևերն ու մեթոդները, որոնք պետք է իրագործվեին: Ծնունդ առավ պնակալեզների մի ամբողջ բանակ, որի ներկայացուցիչները, մեկը մյուսից առաջ ընկնելով, լծվեցին «համազգային առջնորդի հանճարեղ որդու» նորահայտ մտքերի մարմնավորման սուրբ գործին:

Նախագահ Իլհամ Ալիևի մտավարժանքներում, սակայն, ոչ մի երևելի նորամուծություն չկար: Նրա կողմից արված հայտարարություններն ու կոչերը մենք արդեն մի անգամ լսել էինք և  ոչ այնքան վաղ անցյալում: Այսպես`«Վերադառնալով, սակայն, այդ մտքին, ցանականում եմ ասել, որ աշխարհում մեր դեմ պայքար է մղում կազմակերպված կառույց: Մենք, հավանաբար, նախկին խորհրդային երկրներից միակն ենք, ում դեմ բազմակողմանի, նպատակաուղղված պայքար է մղվում: Մեզ հայտնի է, որ հայկական լոբբին աշխարհում տիրապետում է շատ հզոր դիրքերի: Նրանք հիանալի ֆինանսական հնարավորություններ ունեն: Օգտագործելով հենց այդ ֆինանսական հնարավորությունները նրանք ուղղորդում են տարբեր քաղաքական գործիչների: Առանձին արտասահմանյան զանգվածային լրատվամիջոցներում Ադրբեջանի դեմ կազմակերպված կամպանիաներն իրականացվում և ուղղորդվում են հենց հայկական լոբբիի կողմից: Որպեսզի Ադրբեջանի վարկը գցեն աշխարհում, ներկայացնեն նրան բացասական լույսի ներքո: Այս բոլորը մեզ հայտնի է, և մենք դրա դեմ պայքար ենք մղում: Միևնույն ժամանակ, մենք պետք է իմանանք, որ այդ լոբբին, ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական տեսանկյունից, մեծ ազդեցություն ունի: Ես, նաև, չեմ կասկածում, որ, չնայած այդ ամենին, Ադրբեջանի արդար գործը, Ադերբեջանի քաղաքականությունը և կատարած ամբողջ աշխատանքը, ձեռնարկված քայլերը, մեր մոտեցումը այդ հարցին նպաստելու են հայ-ադրբեջանական, ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Կարևոր նշանակություն է ստանում նաև այն աշխատանքը, որն իրականացնում և իրականացնելու են ազգային անվտանգության մարմինները: Ինչպես ձեզ հայտնի է, մեր ժողովրդի համազգային առաջնորդ Հեյդար Ալիևը ԱԱ նախարարության նկատմամբ առանձնակի վերաբերմունք էր ցուցաբերում: Նա հիանալի հասկանում էր այդ մարմնի նշանակությունը և լավ գիտեր նրա աշխատանքը» (Ի.Ալիև,16-ը մարտի 2005թ.):

Իսկ հիմա հիշենք անցյալը. «Բայց մենք, այնուամենայնիվ, կարողացանք նրանց կռահել, և ինչն ավելի կարևոր է, մենք աշխարհում միակ ժողովուրդն ենք, որը քաջություն ունի ամբողջ մարդկությանն ասելու այդ արյունալի հանցագործությունների մասին: Իրենց վերջին փորձերից մեկի ժամանակ նրանք ձգտում էին համաշխարհային ընկերակցության բոլոր ուժերը հանել մեր երկրի դեմ: Նրանք ցանկանում են իրենց իշխանությունն ուժեղացնեն սպառազինության տենդագին մրցավազքով: Ի դեմս մեզ նրանք տեսնում են իրենց գոյության մշտական սպառնալիքը: Մենք իրավունք ունենք իրերը կոչել իրենց անուններով և մեզ պարտավորված ենք համարում վարվել հենց այդպես: Քանզի անհրաժեշտ է բացել աշխարհի աչքերը: Բայց մենք համոզված ենք, որ ի վերջո մեզ կհաջողվի բացել համաշխարհային հանրության աչքերը, և նրանք կտեսնեն հրեաների ու բոլշևիկների անարգ դեմքը, ճիշտ այնպես, ինչպես մեզ հաջողվեց այդ ժողովրդի վտանգավոր, պորտաբույծ էությունը համոզել Գերմանիային: Այսպիսով, այդ վտանգի դեմ պայքարը, խոսքի բուն իմաստով, համաշխարհային պայքար է հանդիսանում: Այն սկսվել է Գերմանիայում և վարվել գերմանական հողում: Ադոլֆ Հիտլերն է այդ կամպանիայի պատմական առաջնորդը» (Պ.Գեբելս):

Ազգային անվտանգության նախարարությունում, Գիտությունների ազգային ակադեմիայում, դիվանագիտական կորպուսի և պետական այլ կառույցների աշխատողների առջև, ինչպես նաև բազմաբնույթ մանր-մունր հանդիպումների և «ժապավենների կտրման» արարողությունների ժամանակ Իլհամ Ալիևի կողմից արտասանված ելույթ-հրահանգները հասան իրենց նպատակին: Ժրաջանորեն գործի անցան պետական կառույցները, մտավորականությունը, գիտնականները, հասարակական կազմակերպությունները և զանգվածային լրատվամիջոցները: Հրապարակվեցին հարյուրավոր գիտական թեզեր, գեղարվեստական երկեր, կերպարվեստի և երաժշտական ստեղծագործություններ, հազարավոր գրքեր, ալբոմներ ու բուկլետներ, ինչպես նաև միլիոնավոր տարաբնույթ հոդվածներ: Արդյունքում, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը, չխնայելով նավթադոլարները, ստեղծեց մի հուժկու համակարգ, որը կոչված էր հեղինակազրկելու Հայաստանն ու հայությանը, մեզ ներկայացնելու որպես մի ազգ, համատեղ գոյակցումը որի հետ սպառնում է Ադրբեջանի ազգային անվտանգությանը:

 Չբավարարվելով արդյունքներով և իր կողմից ստեղծված դժոխային մեքենայի հնարավորություններն ընդլայնելու նպատակով, նա դիմեց նոր միջոցների. «Այսօր մենք արդեն ավելի արդյունավետ ենք կազմակերպում մեր քարոզչական աշխատանքը, քանի որ մեր քարոզչությունը հենվում է իրականության, փաստերի, այլ ոչ թե կեղծիքի վրա: Այսինքն այսօր Ադրբեջանը պարզապես հնարավոր չէ արատավորել: Դրա համար էլ հայերը դիմել են նոր մարտավարության, ինչը կայանում է նրանում, որ խեղաթյուրեն մոտ և հեռու պատմությունը, խեղաթյուրեն ղարբաղյան հակամարտության պատճառները, Ադրբեջանը որպես զավթիչ երկիր ներկայացնեն: Միևնույն ժամանակ խեղթյուրվում է մեր հեռու պատմությունը: Օրինակ, Ադրբեջանում ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ հայերը Լեռնային Ղարաբաղ` Ադրբեջանի անքակտելի մաս, եկել են որպես հյուր: Անցած դարի 70-ական թվականներին այնտեղ նրանց վերաբնակեցումը հաստատող հուշարձան է դրվել, նշվել է Ղարաբաղում հայերի վերաբնակեցման 150 տարին: Դա, բացի մեզանից, շատ քչերին է հայտնի: Տարբեր միջազգային կազմակերպություններում, պետությունների ղեկավարների հետ հանդիպումների ժամանակ, ինչպես անցյալում, այնպես էլ հիմա, ես բազմակի ընդգծել եմ այդ փաստը, քանի որ այն կրկին վկայում է, որ հայերը բացարձակապես իրավունք չունեն պնդելու, թե Լեռնային Ղարաբաղը նախկինում պատկանել է իրենց: Բայց ես տեսնում եմ, որ աշխարհում դա քչերին է հայտնի: Մենք գիտենք այդ, բայց դա բավարար չէ: Մեզ անհրաժեշտ է այս ճշմարտությունը հասցնել համաշխարհային հանրությանը: Մեզ անհրաժեշտ է գրված գրքերը թարգմանել տարբեր լեզուներով» (Ի.Ալիև,14-ը դեկտեմբերի 2005թ.):

ԼՂՀ Մարաղա գյուղի հիմնադրման 150-ամյակին նվիրված  հուշարձանի առկայությունն Ալիևին ոգևորել  է առասպել հորինել «բոլոր հայերի»  եկվորության մասին: Մինչդեռ, Իրանից վերադարձածները Ղարաբաղի ընդմենը երեք բնակավայրերի նախնիներն են, ինչի մասին  Ադրբեջանում հիանալի գիտեն: 

Դարձյալ վերադառնանք անցյալին. «Այդ ակնհայտ վտանգի առումով, մեր ժամանակակցին վայել չէ ընդունել գիտական-անաչառ դիրք կամ քաղաքական գործընթացների նկատմամբ զգաստ հայացքի դիրք: Նա ինքն է հանդիսանում շուրջը կատարվող իրադարձությունների համատեղ արարիչը: Նա կարող է վստահաբար պատմական ճշմարտության փնտրտուքը թողնել ավելի ուշ ժամանակի համար: Նրա խնդիրը կայանում է նրանում, որպեսզի պատմական փաստերը շտկի այնպես, որ դրանք ծառայեն իր ժողովրդի և ազգի շահերին ու առավելությանը» (Պ.Գեբելս):

Այսպիսով, ՀՀ, ԼՂՀ և ընդհանրապես հայության դեմ կազմակերպված, պետականորեն կառավարվող տեղեկատվական համակարգը ստացավ իր թիրախները: Ադրբեջանցի պատմաբանների ու արվեստագետների ֆանտազիաների սպրինտերային մրցույթը բերեց մի այնպիսի իրավիճակի, երբ ադրբեջանական դեռևս չձևավորված քաղաքակրթությունը, տիեզերական սև խոռոչի պես, սկսեց կլանել ոչ միայն հայկական, այլև ամբողջ Մերձավոր Արևելքի` արաբական, կովկասյան, իրանական, թուրքական, միջինասիական պատմամշակութային ժառանգությունը: Այսօր «պարզվում է», որ Արևելքի բոլոր մեծ մտածողները, գրական, երաժշտական, ճարտարապետական ստեղծագործությունները հնադարյան ադրբեջանական ծագում ունեն: Իլհամ Ալիևի նախաձեռնությամբ սկիզբ առավ մի հանցավոր-արտառոց գործընթաց, որը չի կարելի այլ կերպ որակել, քան ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ:

Ադրբեջանի նախագահը ձգտում է, նաև, իր կողմից կյանքի կոչված դժոխայի համակարգի գործունեության ձևերի հարցում, հետ չմնալ իր նախորդից: Այսպես. «Այստեղ այսօր խոսվեց նոր հնարավորությունների առկայության մասին: Ներկայումս, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների օգնությամբ, մենք կարող ենք մեր մտքերը, մեր իրականությունը հասցնել ցանկացած լսարանի: Անհրաժեշտ է այդ աշխատանքը էլ ավելի ակտիվ ձևով կատարել ինտերնետում: Հետևաբար, այստեղ մեծ խնդիր է դրված ինչպես ակադեմիայի, այնպես էլ համապատասխան մարմինների առջև: Մեզ անհրաժեշտ է համատեղ իրականացնել այդ գործունեությունը: Չեմ ասում, թե մենք մեր հարևանների նման պետք է խեղաթյուրենք պատմությունը: Ոչ, մեզ միայն անհրաժեշտ է աշխարհին հասցնել ճշմարտությունը, հեռու և մոտ պատմության իրականությունը: Հուսով եմ, որ այս ոլորտում կկատարվի լուրջ աշխատանք, քանի որ, ինչպես ես արդեն նշեցի, չնայած նրան, որ կատարվել է որոշակի աշխատանք, դա, իհարկե, չի կարող մեզ գոհացնել: Դրա համար կստեղծվեն բոլոր անհրաժեշտ պայմանները, կհատկացվեն լրացուցիչ միջոցներ: Մեզ անհրաժեշտ է այս աշխատանքներն իրականացնել ծրագրավորված ձևով» (Ի.Ալիև,14-ը դեկտեմբերի 2005թ.):

Դարձյալ դիմենք ոչ վաղ անցյալին. «Այսպիսով, նացիոնալ-սոցիալիստական թերթը հանդիսանում է նացիոնալ-սոցիալիստական քրոզչության միայն մի մասը: Այն ունի բացարձակ քաղաքական նպատակ և չի կարող խառնվել քաղաքացիական տեղեկատվական տպագիր մարմնի հետ: Նացիոնալ-սոցիալիստական մամուլի ընթերցողը թերթը կարդալով պետք է ստանա ուսմունքի ճշմարտության հաստատումը: Լրագրային քրոզչությունը միանշանակ պետք է ընթանա նպատակասլաց և ոչ երկիմաստ: Ընթերցողի ամբողջ միտքն ու զգացմունքը պետք է դասավորվեն որոշակի ուղղությամբ: Ճիշտ այնպես, ինչպես հռետորն է խնդիր ունենում գրավել ունկնդիրին, նրան դարձի բերել նացիոնալ-սոցիալիստական հավատի, ճիշտ այդպես և լրագրողը պետք է ունենա միայն մեկ խնդիր` իր գրչով հասնել այդ նույն նպատակին» (Պ.Գեբելս):

Ադրբեջանում արագ կարգով բացվեցին համացանցային հարյուրավոր ինտերնետ-կայքեր, միևնույն ժամանակ, չբավարարվելով դրանով, օգտագործվեցին հղումների տեխնոլոգիական հնարավորությունները և ցանկացած հակահայկական օպուս սկսեց երկրաչափական պրոգրեսիայով բազմանալ վիրտուալ միջավայրում: Արդյունքներն իհարկե սպասեցնել չտվեցին: Օրինակ, 2009թ. մարտի 31-ին հեռավոր ԱՄՆ Նևադա նահանգում հայտարարվեց ադրբեջանցիների ցեղասպանության հիշատակի օր. Հարևան Վրաստանի պետական համալսարանում կազմակերպվեց սեմինար, այդ նույ թեմայով, որն ավարտվեց Այդին Բալաևի «1918 թվականի մարտյան իրադարձություններն Ադրբեջանում» գրքի շնորհանդեսով:

Մեթոդների հարցում նույնպես առանձնակի նորամուծություններ չեն արվել, ինչն ակնհայտ երևում է այսպես կոչված «Խոջալու ծրագրի» իրագործմանն ուղղված ջանքերից: Ամեն տարի ադրբեջանական բոլոր դեսպանատներում և հյուպատոսություններում նշվում է «Խոջալուի ցեղասպանության տարելիցը», տարբեր պետությունների մայրաքաղաքներում և խոշոր քաղաքներում, «Հեյդար Ալիևի հիմնադրամի» հովանավորությամբ, կազմակերպվում են այդ իրադարձությանը նվիրված միջոցառումներ, «Խոջալուն երեխաների աչքերով» ցուցահանդեսներ, ստեղծվում են ֆիլմեր և այլն և այլն: Միևնույն ժամանակ, բացարձակապաես լռության է մատնվում այն փաստը, Խոջալու ավանի բնակիչները սպանվել են այն ժամանակ դեռևս ադրբեջանաբնակ և զինուժի հսկայական կուտակում ունեցող Աղդամ քաղաքի արվարձաններում: Լռության է մատնվում նաև այն, որ սպանված խոջալինցիները հայտնաբերվել են մի տարածքում, որը գտնվում էր ադրբեջանական ռազմական ստորաբաժանումների վերահսկողության ներքո: Ադրբեջանական քարոզչությունը, սակայն, գործում է լիովին համահունչ Պաուլ Գեբելսի` «Որպեսզի կեղծիքին հավատան, այն պետք է լինի սահմռկեցուցիչ» կամ «Ինչքան լկտի է սուտը, այնքան արագ է տարածում գտնում»:

Հեյդար Ալիևի քաղաքական ժառանգությունը ձևակերպվել է Ադրբեջանի Հանրապետության նախագահի 1998թ, մարտի 26-ի «Ադրբեջանցիների ցեղասպանության մասին» հրամանագրում, որից որոշ  հատվածներ, մեր մեկնաբանություններով, ներկայացնում ենք ընթերցողի ուշադրությանը: 

«Ադրբեջանի  Հանրապետության անկախության  նվաճումը հնարավորություն  տվեց վերականգնելու  մեր ժողովրդի պատմական անցյալի անաչառ պատկերը»:

Այդ «անաչառության» արդյունքում Ադրբեջանում սկսեցին պնդել, թե թուրքերը, որոնց թուրանական ծագումն ընդունված է համաշխարհային պատմագիտության մեջ, Կովկասում բնիկներ են:

«Տևական ժամանակ քաղաքական  և իրավական անհրաժեշտ  գնահատականի չարժանացած, ադրբեջանական ժողովրդի նկատմամբ բազմիցս  իրագործված ցեղասպանությունը մեր պատմության չբացված  էջերից մեկն է»:

Եթե իրար գումարենք  վերջերս հայտնաբերված բոլոր ադրբեջանական «ցեղասպանությունների զոհերին», ապա  այդ ժողովուրդը պետք է երկրի երեսից արդեն երեք անգամ անհետացած լիներ:

«1813 և 1828թթ. Գյուլիստանի  և Թուրքմենչայի պայմանագրերի կնքումով սկսվեց ադրբեջանական ժողովրդի մասնատումը, մեր պատմական հողերի բաժանումը:  Տրոհված  ադրբեջանական ժողովրդի ազգային ողբերգության շարունակությունն է  կազմում նրա հողերի բռնազավթումը»:

Բաքվում բոլորովին  մոռացել են, որ. ա) անդրկովկասյան  թուրքերի պատմական հողերը գտնվում են իրենց ներկայիս բնակավայրի սահմաններից  հեռու, Անդրբայկալյան տափաստաններում; բ) Ռուսաստանի կողմից «ադրբեջանական» հողերի «զավթումը» դարձավ ադրբեջանական պետականության  առաջացման միակ պատճառը:

«Հայերը կարողացան կազմակերպել, որ ԽՍՀՄ Նախարարների  խորհրդը 1947թ. դեկտեմբերի 23-ին հատուկ որոշում ընդունի «Հայկական ԽՍՀ-ից  Ադրբեջանական ԽՍՀ Քուռ-Արաքսի ցածրավայր կոլտնտեսականների և այլ ադրբեջանական բնակչության վերաբնակեցման մասին» և պետական մակարդակով հասան մեր պատմական հողերից 1948-1953թթ ադրբեջանցիների զանգվածային աքսորմանը»:

Եվ կրկին  ոչ մի խոսք այն մասին, որ Խորհրդային Հայաստանից 40 հազար թուրքալեզու  բնակչության վերաբնակեցումը Ադրբեջանում  կատարվել է այդ հանրապետության կուսակցական  ղեկավար Մ.Բաղիրովի խնդրանքով, խոպան  հողերը յուրացնելու և բամբակագործությունը  զարգացնելու նպատակով:

«Ստեղծելով  «դժբախտ, ընչազուրկ  հայ ժողովրդի»  կերպարը, նրանք (հայերը-Ա.Գ.) գիտակցաբար կեղծում  են դարասկզբում տարածաշրջանում տեղի ունեցած իրադարձությունները. ադրբեջանցիների նկատմամբ ցեղասպանություն  իրագործածները ներկայանում  են որպես ցեղասպանության զոհեր»:

Տարօրինակ է միայն այն, որ «ցեղասպանություն իրագործած» հայերը զրկվել են իրենց Հայրենիքից, իսկ «ցեղասպանության զոհ» ադրբեջանցիներն այսօր ունեն պետություն, որի բնակչության 90%-ը, պաշտոնական տվյալների համաձայն, ադրբեջանական թուրքերն են:

Ասում են` ստի  ոտքերը կարճ են: Հնարավոր է, որ դա իսկապես  այդպես լիներ, եթե ճշմարտությունը միշտ բռունցքներով լիներ: Այսօր, սակայն, «նավթադոլար-բռունցքները» Ադրբեջանի մոտ են, ով, ադրբեջանական պետական քարոզչության առասպելների  արմատավորման և հայ ժողովրդի վարկը  գցելու նպատակ հետապնդող, հրեշավոր կեղծիքի  տարածման համար հսկայական միջոցներ է ծախսում:

Եվ քանի դեռ մենք կեղծիքների այդ հեղեղին  չենք հակադրվել գիտնականների ծանրակշիռ  աշխատություններով, Իլհամ Ալիևը  կշարունակի հիմնավորել իր ռազմաշունչ հայտարարությունները ադրբեջանական համազգային առաջնորդի այդ յուրատեսակ «Mein Kampf»-ի սուրահներով:

Ա. Գրիգորյան 
Voskanapat.info, 01.12.2009
Категория: Արդի ռետրո | Просмотров: 10042 | Добавил: Voskanapat | Рейтинг: 4.2/4
Всего комментариев: 171 2 »
17 SofiaEn  
0
Пpивeтǃ
Я пpиветcтвyю жeнщин, у котopых хватаeт мyжecтва наслaдитьcя любoвью мнoгиx женщин и выбрaть ту, кoтoрaя будет ee лyчшим дpyгом во вpемя yхабистoй и cyмacшeдшeй доpoги, нaзывaемой жизнью.
Я xотeлa быть этим дрyгом, а нe пpоcто стaбильной, надeжнoй, скyчной домoxозяйкой обычнoй супрyжеcкoй паpы.
Μне 23 лeт, Coфия, из Дaнии.
Μой пpофиль здeсь: https://1pt.co/usrmt

16 Ellentams  
0
Πpивeтǃ
Я пpивeтствyю жeнщин, y кoтоpыx хвaтaет мужecтва нacлaдиться любoвью многиx жeнщин и выбрать ту, кoтоpая бyдeт ee лyчшим дрyгом вo врeмя уxaбистой и сyмaсшeдшeй доpоги, нaзываемой жизнью.
Я хoтела быть этим дpугом, a не пpoстo cтaбильной, нaдeжной, скучнoй домoхозяйкой обычнoй сyпружескoй паpы.
Мнe 22 лет, Эллeн, из Дaнии.
Μoй пpофиль здeсь: http://barnlasirimill.cf/zpg-16241/

15 foecitH  
0
Efficiency of diagnostic methods for correlation between prevalence of enteric protozoan parasites and HIV AIDS status an experience of a tertiary care hospital in East Delhi <a href=http://viagr.top>does ginseng work like viagra</a>

14 tromteeri  
0
<a href=https://cialiss.cfd>purchasing cialis online</a> Linda I ve been taking tamoxifen since October and I know what you are talking about

13 Anikalop  
0
Πpивет всeм, рeбятa! Я знaю, мoе cooбщение мoжет быть слишкoм конкpeтным,
Hо мoя сестpа нaшлa хoрошегo мужчину, и они пoжeнилиcь, a кaк нaсчeт мeня?! :)
Μнe 27 лет, Αникa, из Ρумынии, тaкже знаю английский и немeцкий языки
И... у мeня cпeцифичecкoе заболeваниe, именyeмoe нимфoмaниeй. Kто знaет, чтo этo тaкоe, мeня поймут (лyчшe cкaзать срaзy)
Ах дa, я oчeнь вкyснo готовлю! a я люблю не тoлько гoтoвить ;))
Я настoящая дeвушкa, нe проститyткa, ищy серьeзныx и гopячих отнoшений...
B любом слyчaе, вы мoжете найти мой профиль здeсь: http://raimphetcontpahufa.ml/idl-28296/

12 Anikahity  
0
Приветǃ
Я зaметила, что многие пaрни прeдпочитают обычныx девушeк.
Я аплодиpую мужчинaм, y кoтopыx xвaтилo смeлости наслaдиться любoвью мнoгиx женщин и выбрать тy, которaя, кaк он узнaл, бyдет егo лyчшим дрyгoм вo время ухабиcтoй и сyмaсшeдшей дoрoги, нaзывaeмой жизнью.
Я xoтела бы быть той пoдрyгoй, a нe прocтo стабильнoй, нaдежной и скучнoй домoxозяйкoй.
Mне 23 лeт, Αникa, из Чeхии, такжe знаю aнглийский язык.
B любом слyчае, вы мoжeтe найти мой пpофиль здеcь: http://brildowncihealthjamo.ml/idl-90900/

11 Annahity  
0
Пpивет!
Я замeтила, что мнoгие паpни прeдпочитaют oбычных дeвyшек.
Я aплoдирую мужчинaм, y кoтоpыx хватило смeлоcти нacладиться любовью мнoгих жeнщин и выбpaть ту, кoтopая, кaк он узнaл, будет егo лyчшим дpyгoм вo вpeмя yxабиcтой и cyмаcшедшей доpоги, нaзывaeмой жизнью.
Я xотелa бы быть тoй подpугой, a нe пpостo cтaбильнoй, нaдeжной и cкyчной дoмoхозяйкой.
Mне 26 лeт, Aнна, из Чexии, тaкжe знaю английский язык.
Β любом слyчае, вы мoжeтe нaйти мой пpофиль здecь: http://plegunnemus.ga/idl-89896/

10 AnnaTync  
0
Привет!
Πpoшу пpощения зa слишкoм кoнкретнoе cоoбщениe.
Μы с мoей дeвушкой любим дpуг дpуга. И вcе у наc здoровo.
Ho... нам нужeн мужчинa.
Ηaм 25 лeт, из Pумынии, мы такжe знaeм aнглийcкий язык.
С нами никoгда нe бывaет скучноǃ И нe тoлько в paзгoвoрe...
Μeня зовyт Аннa, мoй пpофиль здecь: http://micfirelha.tk/rdx-88791/

9 AnnaBag  
0
Пpиветǃ
Я зaметила, чтo многие пaрни пpeдпoчитaют обычных девyшeк.
Я aплодирую мyжчинам, у кoтopых хвaтилo cмелocти наcлaдиться любoвью многиx жeнщин и выбpaть тy, кoтоpая, как oн yзнaл, бyдет eгo лучшим дрyгoм во врeмя уxaбистoй и сумаcшeдшей дoрoги, нaзываемой жизнью.
Я xотелa бы быть той пoдрyгой, a не пpостo cтабильной, надeжнoй и скyчнoй дoмохозяйкoй.
Mнe 23 лeт, Аннa, из Чeхии, также знаю английский язык.
В любом случае, вы мoжeте найти мой пpoфиль здeсь: http://caconspittrisuleg.tk/idi-30167/

8 Alenawek  
0
Πpивeт вceм, peбятa! Я знaю, моe cоoбщениe мoжет быть cлишкoм конкретным,
Ηo мoя cестрa нaшла хоpoшего мужчинy, и oни пожeнилиcь, a кaк наcчeт меня?! :)
Μне 24 лeт, Алeнa, из Рyмынии, также знaю aнглийский и нeмецкий языки
И... у мeня cпeцифичеcкoе заболеваниe, имeнуемoe нимфоманиeй. Κто знает, что этo тaкоe, мeня поймут (лучшe сказать сpазу)
Ax дa, я очeнь вкyснo готовлюǃ а я люблю нe тoлькo гoтoвить ;))
Я настoящaя девушкa, нe прoституткa, ищу серьeзных и гоpячих oтношeний...
В любом слyчаe, вы можете нaйти мой профиль здесь: http://icubbuy.tk/idm-84455/

1-10 11-17
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ