Կայքի մենյու

Հոդվածներ [58]
Վերլուծություն [14]
Մեկնաբանություններ [0]
Հարցազրույց [8]
Մամուլի տեսություն [4]
Արդի ռետրո [4]

Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Декабрь 2009  »
ПнВтСрЧтПтСбВс
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Главная » 2009 » Декабрь » 2 » Իրանը և Հարավային Ադրբեջանի հիմնահարցը
21:35
Իրանը և Հարավային Ադրբեջանի հիմնահարցը
Պատմաքաղաքական  ակնարկ

Բազմազգ Իրանում ազգային հարցը միշտ հանդիսացել է այդ երկրի գլխավոր հիմնախնդիրներից մեկը: Պատմականորեն‚ ազգային հարցի ցանկացած սրացում լրջորեն է անդրադարձել այս երկրի զարգացման հետագա գործընթացներին: Այս հարցն Իրանի համար այժմ էլ առօրեական է և հղի անկանխատեսելի զարգացումներով:

Մասնավորապես‚ այսպես կոչված «Հարավային Ադրբեջանի» հիմնահարցը սպառնում է Իրանի տարածքային ամբողջականությանը: Այդ սպառնալիքի չափերի մասին պատկերացում կազմելու համար բավական է նշել‚ որ առկա տվյալներով Իրանում բնակվում են 24 մլն ադրբեջանցի‚ որը երկրի ազգաբնակչության մոտ 40 տոկոսն է: Նրանք կազմում են Արևմտյան Ադրբեջանի (կենտրոնը` Թավրիզ)‚ Արևելյան Ադրբեջանի (կենտրոնը` Ռեզայե)‚ Արդաբիլի‚ Համադանի‚ Զենջանի‚ Ղազվինի‚ Սավեհի և Հյուսիսային Խորասանի բնակչության մոտ 90 տոկոսը: Վերոհիշյալ տարածքները զբաղեցնում են մոտ 170 հազար քառակուսի կիլոմետր տարածք: Հարկ է նշել‚ որ դեռևս 1945թ. դեկտեմբերի 12 ին խորհրդային օկուպացիոն գոտում գտնվող ադրբեջանաբնակ գավառները‚ ոչ առանց խորհրդային զորքերի աջակցության‚ հայտարարվեցին ինքնավար‚ և կազմվեց «Ադրբեջանի դեմոկրատական կառավարությունը»` Ադրբեջանի դեմոկրատական կուսակցության (ADP) ակտիվ մասնակցությամբ: Սակայն մեկ տարի անց‚ Իրանից խորհրդային զորքերի դուրս բերումից հետո‚ կառավարական զորքերը վերականգնեցին երկրի տարածքային ամբողջականությունը:

Հատկանշական է‚ որ շահի օրոք Իրանի պետական գաղափարախոսությունը պանիրանիզմն էր‚ որն իր սուր ծայրով ուղղված էր հենց թյուրքական տարրի դեմ: Պանիրանիզմն ինքնին նպաստում էր երկրի թյուրքալեզու ազգաբնակչության համախմբմանը‚ և նրանց շրջանում անջատողական տրամադրությունների աճին:

1979թ. իսլամական հեղափոխությունից հետո իսլամն Իրանի մուսուլման ազգաբնակչության համար համախմբող գաղափարախոսություն հանդիսացավ‚ մանավանդ որ ադրբեջանցիների‚ ինչպես նաև պարսիկների գերակշիռ մեծամասնությունը շիա մահմեդականներ են: Վարելով հավասարակշռված և ճկուն ներքին քաղաքականություն` Իրանի նոր իշխանություններն ազգային փոքրամասնություններին այս կամ այն չափով մասնակից դարձրին երկրի կառավարմանը` այսպիսով ազգային հարցը միառժամանակ հետին պլան մղելով:

1991թ. նախկին ԽՍՀՄ ի փլուզումից հետո  Իրանի հյուսիսային հարևանությամբ  անկախություն ստացավ Ադրբեջանի Հանրապետությունը (ԱՀ): Այս իրողությունն այնքան էլ ջերմորեն չընդունվեց Իրանի կառավարող շրջանների կողմից‚ քանզի նորանկախ պետության անունն իսկ հուշում էր‚ որ իրենք հյուսիսային օստաններում նորից բախվելու են ադրբեջանական հիմնահարցին: Իրանի ղեկավարության վերը նշված մտավախություններն արդարացի էին: ԱՀ ում 1992 93թթ.իշխանության ղեկը ստանձնած պանթյուրքիստական կողմնորոշմամբ «Ազգային Ճակատ» կուսակցության առաջնորդ Աբուլֆազ Էլչիբեյը որդեգրեց «միացյալ Ադրբեջանի» գաղափարախոսությունը: Այս առթիվ Էլչիբեյի արած մերկապարանոց հայտարարությունները հանգեցրին իրանա ադրբեջանական հարաբերությունների վատթարացմանը: Մյուս կողմից‚ Ադրբեջան պետության գոյության բուն իրողությունը‚ ինչպես նաև նրա քաղաքական վերնախավի պանթյուրքիստական նկրտումներն որոշակիորեն աշխուժացրին Իրանում բնակվող ադրբեջանցիների անջատողական շարժումները:

Ուշագրավ  է‚ որ ադրբեջանցիներն իրենց համարում են Առաջավոր Ասիայի հնագույն ցեղերի` էլամցիների և շումերների հետնորդներ‚ որոնք իրանական բարձրավանդակում գոյություն ունեին ավելի վաղ‚ քան իրանական ցեղերը:  

Իրանաբնակ ադրբեջանցիների մոտեցումները

Հարկ  է նշել‚ որ ադրբեջանցիները Հարավային Ադրբեջանի հիմնահարցի շուրջ դեռևս չունեն միասնական մոտեցում: Առկա տվյալներով‚ գոյություն ունի երեք հոսանք: Պայմանականորեն այդ հոսանքները կարելի է դասակարգել հետևյալ կերպ.

1. Պահպանողականներ Կրոնավորների‚ արդյունաբերողների և պետական պաշտոնյաների մի խումբ պաշտպանում է Իրանի տարածքային ամբողջականությունը: Ավելին‚ նրանք առաջարկում են «հին իրանական տարածքների» գաղափարը‚ ինչը նախատեսում է ԱՀ ի միավորումն Իրանի հետ: Իրական նպատակն է թուրքացնել Իրանը: Սակայն‚ երկրի կառավարող շրջանները գիտակցում են այս ծրագրի հեռահար նպատակները և‚ չցանկանալով էլ ավելի բարձրացնել թյուրքական տարրի տեսակարար կշիռը երկրում‚ մերժում են այն:

2. Ազատականներ (լիբերալներ)  Մտավորականների‚ արդյունաբերողների և պետական պաշտոնյաների մի խումբ գտնում է‚ որ ադրբեջանցիներին‚ ինչպես նաև ազգային մյուս փոքրամասնություններին պետք է տրվի մշակութային և տարածքային ինքնավարություն: Կարգախոսն է` «Իրանին ժողովրդավարություն‚ Ադրբեջանին` ինքնավարություն»:

3. Արմատականներ Նոր ստեղծված քաղաքական կազմակերպություններն ու խմբերը ձգտում են հասնել Հարավային Ադրբեջանի լիակատար անկախությանը և միացյալ Ադրբեջանի ստեղծմանը: Գտնում են‚ որ այդ նպատակին հասնելու համար պետք է դիմել ցանկացած միջոցների‚ հարկ եղած դեպքում նաև ռազմական:

Իրանի հակազդեցությունը

Նման  պարագաներում‚ բնականաբար‚ Իրանի իշխանությունները դիմում են կանխարգելիչ քայլերի: Մասնավորապես‚ ներկայումս Իրանի արտաքին քաղաքականությունն այս հիմնահարցի համատեքստում ունի հետևյալ միտումները.

Չեզոքացնել ԱՀ ի ազդեցությունն իրանաբնակ ադրբեջանցիների շրջանում:Այդ նպատակով Իրանը ձգտում է ԱՀ ում իշխանության բերել իսլամական կամ գոնե իսլամամետ կառավարություն:
Ազատորեն տնօրինել ԱՀ ի շուկային և բնական ռեսուրսներին և այսպիսով Ադրբեջանին պահել տնտեսական կախվածության մեջ:
Իրանի ազդեցությունը տարածել Կովկասի և Կենտրոնական Ասիայի մահմեդական ազգաբնակչության շրջանում:
Խոչընդոտել թյուրքական աշխարհի միավորմանը:
Արգելակել Արևմուտքի և Թուրքիայի ազդեցության տարածումը Կովկասի ու Կենտրոնական Ասիայի տարածաշրջաններում: Այդ նպատակով Իրանն ակտիվ ռազմաքաղաքական և տնտեսական կապեր է հաստատել Ռուսաստանի‚ Չինաստանի‚ Սիրիայի և Հայաստանի հետ: Փորձեր են արվում նույնատիպ կապեր հաստատել  Ադրբեջանի և Վրաստանի հետ:

 Այսպիսով, հաշվի առնելով ԻԻՀ ի և Արևմուտքի  միջև առկա հակասությունները և վերջինիս կողմից Իրանի դեմ ուղղված ծրագրերում ադրբեջանական խաղաքարտի օգտագործումը, կարելի է ենթադրել‚ որ

Նման պարագայում Թուրքիան և Ադրբեջանը կփորձեն շահարկել Հարավային ադրբեջանցիների անջատողական շարժման մեջ ունեցած իրենց դերն ու ազդեցությունը:
Հարավային Ադրբեջանի հիմնահարցի հնարավոր սրացումը մեծ բարդություններ կառաջացնի ինչպես Իրանի‚ այնպես էլ ՀՀ-ի համար‚ հաշվի առնելով այն իրողությունը‚ որ վերջինս Իրանին սահմանակից է հենց Արևմտյան Ադրբեջանի մասով: Այդ դեպքում ոչ միայն կվտանգվեն հաղորդակցության ուղիները‚ այլև անվերահսկելի կդառնան ՀՀ ի‚ ինչպես նաև Արցախի հետ Իրանի ունեցած սահմանները:
Էլ ավելի կխորանա ՀՀ ի քաղաքական և տնտեսական մեկուսացվածությունը:
Միևնույն ժամանակ‚ այս վտանգը ասիական տարածաշրջանում կամրապնդի Ռուսաստան Հայաստան Իրան Չինաստան առանցքը‚ որին կհարեն նաև թյուրքական գործոնի հետ խնդիրներ ունեցող այլ երկրներ:
Արցախի հիմնախնդրի համատեքստում այս ամենը կապահովի Իրանի և վերը նշված պետությունների եթե ոչ հայանպաստ‚ ապա գոնե անկողմնակալ դիրքորոշումները:

Կոնստանտին ԱԶԱՐՅԱՆ

Категория: Հոդվածներ | Просмотров: 932 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 1
1 Zohrap  
0
ajs njut@ ktexadrvi naev

www.yerevaklur.am kajqum))


Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ