Կայքի մենյու

Հոդվածներ [58]
Վերլուծություն [14]
Մեկնաբանություններ [0]
Հարցազրույց [8]
Մամուլի տեսություն [4]
Արդի ռետրո [4]

Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Март 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Главная » 2010 » Март » 28 » Հայաստանն այս անգամ զինադադար չի կնքելու նույնիսկ Բաքվի մատույցներում
22:35
Հայաստանն այս անգամ զինադադար չի կնքելու նույնիսկ Բաքվի մատույցներում
Որքան շատ է Քենան Գուլուզադեն հոդվածներ գրում, այնքան ավելի կասկածանքով եմ վերաբերում Դարվինի տեսությանը: Առհասարակ, Քենան Գուլուզադեն հակադարվինյան երևույթ է, քանզի, հակառակ այդ ուսմունքի տրամաբանությանը, նա ավելի տխմար է, քան իր հայրը` Վաֆա Գուլուզադեն: Վաֆայի մոտ գոնե ժամանակ առ ժամանակ ստացվում է հոդաբաշխ ստեր արտաբերելն, իսկ Քենանը Դարվինի հակառակորդների համար հիանալի գտածո է` փորձանմուշ:  

Սովորաբար լուրջ չեմ վերաբերում ադրբեջանական քարոզչամեքենայի անտրամաբանական հիստերիային: Երբեմն նույնիսկ անհրաժեշտություն չի էլ առաջանում հերքելու նրանց ստերը, քանի որ, շատ հաճախ հենց ադրբեջանցի «մտավորականներն» են զբաղվում ինքնահայհոյանքով ու ինքնահերքմամբ:

Սակայն, միանգամայն այլ է Քենան Գուլուզադեի պարագան: Նրա գրվածքները վերլուծություն չեն պահանջում: Բավական է ընթերցել Ք.Գուլուզադեի ցանկացած հոդվածի առաջին պարբերությունը, որպեսզի համոզվես, թե ինչպիսի յուրօրինակ տխմար արարածներ են վխտում ադրբեջանական քարոզչամեքենայում:

Խոսքը վերաբերում է ս.թ. մարտի 24-ին Day.Az կայքէջում Ք.Գուլուզադեի կողմից հրապարակված «Армения готовится прикрыть неминуемую неудачу в случаевозобновления активных боевых действий» հոդվածին: Ուշադրություն դարձրեք, սա այն եզակի հոդվածներից է, որի միայն առաջին երկու նախադասությունները լիովին ապացուցում են, որ Քենանը տառապում է «դաունիզմով»: Մինչ բուն նյութին անցնելը նշեմ, որ բնավ նպատակ չունեմ ապացուցելու, որ հայերը չեն վախենում ազերիներից: Ազերիները շատ ավելի լավ են հասկանում դա: Իսկ ով դեռ չի ըմբռնել, շատ շուտով կհասկանա ու մեկընդմիշտ իր քոչվորական գալարազուրկ ուղեղում կամրագրի այն: 

Սա  ընդամենը Ք.Գուլուզադեի հոգեվերլուծության փորձն է: Մեջբերում եմ` «Года три назад общался с военным экспертом одной из стран Запада. Моим собеседником был офицер некоего альянса». Մ.Գուլուզադեն, թերևս կարծում է, որ Արևմուտքն Ադրբեջանի նման բաժանված է կլանների և դաշինքների: Նա մինչ այժմ չգի՞տի, որ Արևմուտքում գործում է մեկ դաշինք` Հյուսիսատլանտյան դաշինքը (ՆԱՏՕ): Համոզված եմ, որ գիտի, սակայն չի ցանկացել ՆԱՏՕ-ի անունը խառնել իր ստահոդ պատմությանը` վախեցել է պատասխանատվությունից: Զավեշտական է, որ վախեցած Քենանը հոդված է գրել «անվախ» ադրբեջանցիների մասին:

Ուշադիր եղեք, Քենանը շարունակում է իր մտքերի «հաղթարշավը»` «Мы ведь знаем, что одним из главных качеств журналиста должно быть практически детское любопытство. Вот и я, сделав невинные глаза 30-летней для себя давности, спросил у эксперта: А если все-таки будет война, кто победит?». Իհարկե, լիովին համաձայն եմ, որ Քենանը կարծեցյալ արևմտյան ռազմական փորձագետին մեղմ ասած ձանձրացրել է իր մանկական հետաքրքրասիրությամբ և անմեղությամբ (տվյալ դեպքում` անմեղսունակությամբ): Սակայն, նշեմ, որ այդ տարիքում նման հարցերին մանկական մոտեցումները հոգեբույժների կողմից որակավորվում են, որպես մանկամտություն: Այնպես որ, ավելի դիպուկ ինքնախոստովանանք չէր կարող լինել:

Այնուհետև, Քենանը, հայերին ահաբեկելու նպատակով ջանքեր չխնայելով, նշում է «Как утверждал мой собеседник, в Азербайджане имеются штурмовики в составе минимум несколько десятков тысяч человек (имеется точная цифра, но про нее я пока скромно промолчу), которые обучены на высочайшем уровне и могут в течение двух недель дойти маршем из неоккупированной части Агдамского или Физулинского районов до границы Армении, если, конечно, у них не будет приказа двигаться дальше»: Ահա թե ինչ, պարզվում է, որ Ադրբեջանում առկա են մի քանի տասնյակ հազար գրոհայիններ, որոնց ստույգ թվաքանակի մասին Քենան Գուլուզադեն «համեստորեն» լռում է: Համեստությունը մարդկային վեհ հատկանիշ է, սակայն այն չի «սպառնում» Քենանին: Իհարկե, համամիտ եմ, որ այդ «գրոհայինները» նույնիսկ ավելի կարճ ժամկետում կհասնեն Հայաստանի սահմանին` նույնիսկ Երևանին: Իսկ թե ինչ կարգավիճակով, դա արդեն արցախյան նախորդ պատերազմի փորձն է հուշում: Ուղղակի հարց է առաջանում, թե այդ ինչ պարապած գրոհայիններ են` այն էլ տասնյակ հազարավոր: Եթե արցախյան ճակատից լեղապատառ փախածներն են, ապա իրոք նրանց մոտ փախուստով երթը հիանալի է ստացվում: Իսկ եթե Քենանը ճշմարտությունն է ասում, ապա նա առավել քան հիմար է: Փորձելով «ահաբեկել» հայերին, այդ պրիմատն ակամայից հայտարարություն է տվել այն մասին, որ ԱՀ տարածքում գտնվում են ինչ-որ ռազմականացված կազմավորումներ, որը ԵՍԶՈՒ-ի պայմանագրի կոպիտ խախտում է: Իսկ եթե դրանք Ադրբեջանում բուն դրած վահաբիստական և այլ բնույթի ահաբեկչական կազմակերպությունների զինյալներն ե՞ն: Երկու դեպքում էլ պատկան միջազգային կառույցները պետք է հետաքննություն սկսեն: Այստեղ ոչ մի կասկած անգամ չկա, քանի որ նա հիմարին յուրահատուկ պարծենկոտությամբ նորից է կրկնում. «Повторю, речь идет не о регулярной армии, а об обученных штурмовиках»: Պատկերացնում ե՞ք այդ հիմարը նորից է հաստատում, որ ադրբեջանական բանակը, որպես այդպիսին, վստահելի կառույց չէ, և որ պատերազմի դեպքում հատուկ պատրաստություն անցած ահաբեկիչներն ու գրոհայիններն են լինելու հարվածային ողջ ուժը: Այ, այ, այ, մանուկ հասակում Քենանին ծնողները չեն բացատրել, որ պետական գաղտնիքները չեն հրապարակում, իսկ հասուն տարիքում` Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարությունն անիմաստ է համարել:

Իսկ այդպիսի փորձ ադրբեջանցիներն ունեն` Շամիլ Բասաևի, Ռուսլան Գելաևի, ինչպես նաև աֆղանական «Մեյվենդ» դիվիզիայի գրոհայինների մասնակցությունն  արցախյան պատերազմին: Հուսով եմ, որ Քենան Գուլուզադեն տեղյակ է նրանց անփառունակ վախճանի մասին: Անկեղծ ասած, հայերի համար միևնույն է` մի քանի հազար թափթփուկ ավելին կամ պակաս` նրանց բոլոր ճանապարհները տանելու են դեպի արցախցիների փորած խրամատները, որոնց մասին հիշատակել է Ք.Գուլուզադեն. «Недавно я писал про то, что армяне активно роют окопы в Карабахе. Информация, повторюсь, 100-процентная. Новую линию защиты видел собственными глазами армянский коллега, который отнюдь не жалуется на зрение»: Այն, որ արցախցիներն, ինչ-որ բան են փորում, դա փաստ է: Բայց, հատուկ Քենանի նման պրիմատների համար նշեմ, որ դրանք խրամատներ չեն, այլ ազերի և այլազգի գրոհայինների համար նախատեսված գերեզմանոցներ են: Այս համատեքստում կանխավ հայցում եմ այն ազերի գրոհայինների ներողամտությունը, որոնց բախտ չի վիճակվելու կարճ ժամանակում, գերու կարգավիճակով մտնել Երևան: Նախորդ պատերազմի դառը փորձը ցույց է տվել, որ ջախջախված և խուճապահար փախչող ազերիները ժամանակ չեն ունենում զբաղվել իրենց ծառայակից ընկերների դիակները հավաքելով և հողին հանձնելով, այլապես «Շահիդների պուրակը» կզբաղեցներ Բաքվի պատկառելի մասը: Իսկ ժանտախտը, համենայն դեպս ցանկալի երևույթ չէ:

Քանի  որ վերհիշեցի արցախյան պատերազմի տարիները, մեջբերեմ Քենանի ևս մեկ մտքի «թռիչքը». «Я не буду перечислять все вооружение Азербайджана. Одногопрошлогоднего парада на площади Азадлыг достаточно, даже с той точки зрения, что показали отнюдь не все и не самое страшное. Парад был все-таки для нас, а не для армян. Но я в последнее время понимаю истерику армян по поводу воинственных заявлений Азербайджана. А что им делать - угроза ведь реальная, осязаемая, так сказать»: Քարվաճառի ազատագրումից հետո արցախցիները շնորհակալական հեռագիր էին ուղարկել Աբուլֆազ Էլչիբեյին` նշելով, որ նա հիանալի անձնավորություն է, քանի որ զինում է նաև անկախ Արցախի բանակը: Համոզված եմ, որ այս անգամ ևս արցախցիները չեն զլանա և մոտ ժամանակներս նմանատիպ մեկ հեռագիր էլ Իլհամ Ալիևին կուղարկեն: Այնպես որ, թող Քենանը չկասկածի, որ զորահանդեսը նաև հայերի համար է եղել:

Հ.Գ. Առավել քան ողբալի է ադրբեջանական քարոզչամեքենայի և հատուկ ծառայությունների վիճակը, եթե նրանք արդեն սկսել են օգտվել Քենան Գուլուզադեի դասի անողնաշարավորների ծառայությունից:            

Կոստանդին ԱԶԱՐՅԱՆ

Категория: Հոդվածներ | Просмотров: 986 | Добавил: Voskanapat | Рейтинг: 5.0/6
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ