Կայքի մենյու

Հոդվածներ [58]
Վերլուծություն [14]
Մեկնաբանություններ [0]
Հարցազրույց [8]
Մամուլի տեսություն [4]
Արդի ռետրո [4]

Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Апрель 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Главная » 2010 » Апрель » 26 » Հայ էթնոպասսիոնարիզմն ու ժամանակակից քաղաքակրթությանց տրանսֆորմացիան
21:26
Հայ էթնոպասսիոնարիզմն ու ժամանակակից քաղաքակրթությանց տրանսֆորմացիան
«Զի ճշմարտապես մեծ է ավելի այն զորությունը,
Որ հնացածը  նորոգում է դարձյալ իր առաջին պայծառությամբ,
Քան թե այն  ուժը, որ ոչնչից է ստեղծագործում…
Ելի´ր ուրեմն, փառավորելու, բարեգործ,
Կրկին ստեղծելով  ինձ, որ հույսս կտրել եմ փրկությունից…»

Նարեկացի 

Դեռևս անհիշատակելի ժամանակաշրջաններից սկիզբ առած ու դեպի ապագայի հավերժությունն ընթացող  Հայոց ոգեղենության ու մարմնեղության  Արարչական Խորհուրդն ու Երկրային առաքելությունը, միայն և միայն  ազգային պատմաօրգանական, ազգային  սպեցիֆիկ հոգեբանության, գաղափարաբանության  ու աշխարհայացքի մեկ ամբողջական ժառանգականության արտացոլանքն է: Որպես ազգային  էթնոգենեզ, նրա գենետիկական կոդերը հազարամյակների ընթացքում,  ժառանգականության սկզբունքով շարունակաբար փոխանցվելով սերնդից սերունդ, հանդիսացել է իբրև Փրկության ու Վերածնունդի, Գոյատևման ու Ճակատագրի, Ոգու և Լույսի, Հավատի և Կյանքի մեկ ամբողջի հավաքականությունը: Այն դրսևորվել է մի կողմից Տիեզերական, ոգեղեն ու կրոնական արժեհամակարգերի, մյուս կողմից էլ երկրային քաղաքական, սոցիալական, մշակույթային և քաղաքակրթությանց արտաքին կողմնորոշումների հավասարազոր զուգորդմամաբ, միևնույն ժամանակ հանդիսանալով ազգային տրադիցիոնալիզմի ակունքն ու էթնո պասսիոնարիզմի ինֆորմացիոն էներգիայի միջուկը:

Հայ ազգային  տրադիցիոնալիզմը խորհրդանշական  է դարերի խորքից եկող Տալասսոկրատական (1) և Տելուրոկրատական (2) ուժերի միջև ընթացող պատերազմների, Արիական և Սեմական հակասությանց ու հակամարտությունների` Հայ- սեմական ոգիների աստվածահաճ գոտեմարտերով, ուր Հայոց ոգու զորության, բարության, կյանքի բարության և անսասան հավատի սպեցիֆիկ առանձնահատկությունների մեջ մինչքրիստոնեական և ետքրիստոնեական ժամանակաշրջանները հատկանշվել են միայն և միայն կենդանի Աստծո պաշտամունքով, տիեզերական զորությունների ավելիքան ճանաչողակնության ու բացառիկ տիրապետումով: Անկախ պատմական որևէ դարաշրջանի առարկայացման անմիջականություններից, Հայ ժողովրդի գոյապահպանման հերոսական պայքարների սկզբնական էներգետիկական իմպուլսը միշտ էլ հանդիսացել է ազգային տրադիցիոնալիզմը: Այն ներկայացնում է ազգային ոգու վերականգնման հասարակական նշանակության պրեցենտները, միևնույն ժամանակ իր մեջ զուգորդաբար համկարգելով կոնսերվատիվ հեղափոխության գլխավոր էլէմենտները:

Հայ ազգային  պասսիոնարիզմը իր մեջ  խտացնում է  մի կողմից ժամանակակից կոնսերվատիվ  հեղափոխության, ազատագրական պայքարների, սոցիալական ու գիտական ուժերի էներգետիակական պոտենցիալը, որը ի սկզբան է ձևավորվել  է որպես երկրային էներգիա Հայկական Լեռնաշխարհում բնակություն հաստատված  բնիկների իմա` Հայերի գենետիակական կոդերում: Այն, Հայերի մոտ հատկանշական է  իր բացառիկ դրսևորումների մեջ  ունեցած բազմաձևությամբ խիստ տարբեր էթնո սպեցիֆիկ յուրահատկություններով, տեսակով, տրադիցիոնալ արժեհամակարգով և արարչական ինքնադրսևորումներով: Մյուս կողմից, տիեզերական ժամանակի և տարածության մեջ հավերժ ընթացող պատմատիեզերական հզոր ցիկլների մարման և նոր բռնկման, տիեզերական էներգետիկ ճառագայթման ընդունման և երկրային էներգիայի միջև փոխադարձ կապի շարունակական ընթացքը, խստացնելով էթնո գենետիկական կոդերում, բերել է ինֆորմացիայի և օրգանական նյութի փոխակերպման, ինչը գոյության տվյալ վիճակից դեֆերենցման միջոցով բերել է էթնոգենիզմի մի նոր որակական վիճակի: Այն հանդիսանալով որպես տիեզերական և երկրային էներգիայի միջև փոխադարձ կապի կենտրոն ձևավորում է ազգային պասսիոնարիզմը: Հայ ազգային պասսիոնարիզմը ձևավորվել է միայն և միայն ԱրիանՀայերի Հայրենիքը համարվող Հայկական Բարձրավանդակի իր բնական թեքություններով ամբողջացված աշխարհագրական տարածքում, ուր և կենտրանացված է Հայերի ոգեղեն և նյութեղեն, պատմաօրգանական և էթնո-մշակույթային, տրադիցիոնալիզմի և Արարչականության ակն ու ակունքը:

Ըստ Ռուս գիտնական Լ.Ն. Գումիլևի, էթնոգենեզը բացատրվում է  այս կամ այն էթնոսի պատմական ակտիվության  բռնկման և նույնպես էլ էթնոսի առաջացման  ու զարգացման «տիեզերական կարծր  ճառագայթման» ազդեցության բանաձևումով: Հատկանշական է բնական երեք տեսակի էներգիայի այն աղբյուրները, որոնք  ունեն ազդեցություն կենսօլորտի վրա: Դրանք են, Արեգակնային ջերմային ճառագայթները, որը կենդանական աշխարհի կողմից ընդունվում է այնքանով, որքանով հարկավոր է: Տիեզերական կարծր ճառագայթները, որոնք համարվում են պատճառները պասսիոնարիզմի ցնցման: Եվ ռադիոանկման ճառագայթների էներգիան, որոնք տեղի են  ունենում երկրի ընդերքում և որոնք էլ իրենց ազդեցությունն են ունեն ամբողջ կենդանական աշխարհի վրա: Ըստ գիտնականի, ժամանակակից կոնսերվատիվ հեղափոխությունը որպես աշխարհայացք և միևնույն ժամանակ որպես քաղաքական շարժում, իր իսկ էությամբ արտացոլում է ոչ միայն հասրակության մեջ որոշակաի քաղաքակրթական պառադիզմի գոյությունը, տրադիցիոնալ հայացքների դոմիանցիան, պատմական և սոցիալական որոշակի պայմանները այլ լիբեռալ սոցիոլոգիան անվանում է «սոցիալական էներգետիկա», այն է` հանրային լարվածություն, սոցիալային պոտենցիալ, ծայրահեղություն և այլն, որին էլ ի սկզբանե է Լ. Գումիլևը անվանակոչեց պասսիոնարիզմ:

Որպես ընդունված  կանոն, Տիեզերքը ռացիոնալ է և մերժում է ցանկացած կրկնություն: Ազգի էությունը իր ձևերի բազմազանության մեկ գումարի ամբողջությունն է և նրա յուրաքանչյուր տարրը եզակի է և անկրկնելի: Յուրաքանչյուր տարր իր առաքելությանը համապատասխան, օժտված է ուրույն և անկրկնելի ինֆորմացիոն պարամետրերով, որից էլ բխում է նրա խիստ զանազանելիությունը մնացած բոլոր տարրերից: Տարրի ինֆորմացիոն պարամետրերը, որոշված են Տիեզերքի ակտիվ կամ պասիվ զարգացման չափով և աստիճանով: Նույնպես էլ յուրաքանչյուր ազգ իր տեսակի մեջ եզակի է և ունի իրեն տրված Առաքելությունն ու նախանշված Ուղին, իր աշխարհընկալմանու աշխարհայացքի արտահայտման խորհրդանիշների սեփական համակարգը: Համամարդկայնի մշակույթը տարբեր Ազգերի և էթնո խմբերի տրադիցիոնալիզմից  բխող եզակի և անկրկնելի մշակույթների համաներդաշնակ բազմամիասնությունն է, որի խաթարման պարագային էլ աստիճանաբար ոչնչացման են ենթարկվում քաղաքակրթություններն ու միևնույն ժամանակ կյանքի անբնականոն ընթացքը թևակոխում մի նոր ժամանակաշրջան:

Համաշխարհային հասարակությունը, որպես ազգային  բազմամիասնություն, աստիճանաբար բացարձակացնելով ռացիոնալիզմը և նրա ածանցը կազմող լիբեռալիզմն ու անհատապաշտությունը, պահպանելով կրոնական, ոգեղեն կեցվածքի միայն արտաքին երևութականությունը, իրենց պետական և հասարակական կարգերը կառուցեցին միայն շահավետության և նյութապաշտության սկզբունքների հիման վրա, անտեսելով ոգեղեն խիստ կենսական արժեհամակարգերը, որը ի սկզբան է արտացոլվում էր անխտիր բոլոր ազգերի ու էթնո խմբերի աշխարհընկալման մեջ: Լիբեռալիզմի ու անհատապաշտության արդյունքում ձեռք բերված տնտեսական, գիտատեխնիկական և ռազմական թվացյալ հզորությանց հաջողությունները ընդունվելով որպես միակ, արդի և պարտադիր ուղղություններ, տարածվեցին գրեթե աշխարհի բոլոր ժողովուրդների վրա, գլոբալիզացիայի ենթարկելով ազգերի ներդաշնակ բազմամիասնությունը: Միատեսականության ձգտող այս նոր համակարգը, որը մի նոր աշխարհակարգ հաստատելու ուղղվածություն ունի, այլևս կարգ է առել քաղաքակրթական և գաղափարաբանական ադապտացիայի առջև:

Լիբեռալիզմն ու անհատապաշտությունը իր բացարձակ ռացիոնալիզմով, տրանսֆորմացիայի ենթարկեց ժողովուրդների  բազմամիասնության ներդաշնակ կեցությունը, փոշիացրեց հասարակությանց արժեքներն  ու ձևաշեղեց ընտանեկան կառույցներն ու հարաբերությունները: Մյուս կողմից էլ գիտատեխնիկական «նվաճումները» մարդկանց մղեց մեքենաների և «բարձր տեխնոլոգիաների» մեքենայացված տրամաբանությունը ենթարկելու ստրկական կախվածությունը: «Մենք գիտելիքների առատության մեջ կորցնում ենք իմաստությունը, իսկ ինֆորմացիայի հեղեղի մեջ կորսվում է նաև գիտելոիքը: Էլիոթ»:

Միայն գիտության, տեխնիկայի, հարմարավետութան և տնտեսության  զարգացմեն մեխանիկայով կառավարվող տրասֆորմացված հասարակություններում դատապարտվում են ոչնչոցման իռացիոնալիզմից լիցքեր կրող, ոգեղեն, խղճի, բարոյականության  և մարդկային զգացմունքների հետ  կապված արժեքային բոլոր համակարգերը: Նույնպես էլ իռոցիոնալ սկզբունքներով  կեցության մոտեցումները բացարձակ ռացիոնալիզմից  տարբեր քաղաքակրթական ակունքներ  ունեցող ազգերի և պետությունների համար խիստ մերժողականության ու ընդվզման նախադրյալներ են  հանդիսանում, որոնք  հղի են ազգերի և ժողովուրդների միջև սուր ցնցումային աննախադեպ զարգացումներով:

Ժամանակակից համաշխարհային քաղաքակրթությունից  սրընթաց անկումը, քաղաքական, գաղափարաբանական  ու սոցիալական առկա ճգնաժամը, որը սակայն պայմանավորվում է նաև հատկապես տրադիցիոնալ  արժեքային համակարգերի պահպանման  դեմ գաղափարաքաղաքական սուր հարձակումներով, առաջացրեց հակազդեցության ու դիմակայման անհրաժեշտ բնական նախադրյալներ: Տարբեր ժողովուրդների, ազգերի և էթնո խմբերի ներդաշնակ բազմամիասնությունը խախտվեց, խաթարելով նաև շրջակա միջավայրի` բնության, երկրային և Տիեզերական էներգիայի փոխադարձ կապը: Վերջին 200 տարիների ընթացքում մարդկության համընդանուր զարգացումը, ընկերաքաղաքկան, գիտատեխնիկական և այ ոլոտների կարծեցյալ առաջընթացով, ինչը հատկանշվեց որպես «Առաջադեմ քաղաքակրթություն», բացարձակապես կատարել է աննախադեպ ետընթացք, սկիզբ դնելով նյութը ոգուց, երկրայինը Տիեզերականից տարանջատելու, ինորմացիայի և նյութի փոխակերպման բնականոն ընթացքի խաթարմանը, որը քաղաքակրթությունից գոյության համար, այլևս աղետալի գործընթաց է:

Երկրի նման զարգացումները, որոնք բերում են հին  քաղաքակրթությունների կործանման ու փոխարենը նոր քաղաքակրթությունների առաջացմանը, միայն արտացոլանքն է  պատմատիեզերական հզորագույն մի մեծ ցիկլի հանգման և փոխարենը մի նոր բռնկման սկզբնավորումի: Հայկական լեռնաշխարհը  դիտվելով որպես Երկրի կենտրոն, որպես Տիեզերական և երկրային էներգիայի փոխադարձ կապի կենտրոն, իր հերթին ակտիվանում է միայն, երբ հանգչում է Տիեզերական հզորագույն ցիկլը: Հայ ազգային պասսիոնարիզմը իր ակտիվության գագաթնակետին կարող է հասնել, երբ Հայկական Բարձրավանդակի վրա վերահամախմբված Հայության վերջին մնացորդները իրենցից դուրս կվանեն ժամանակակից քաղաքակրթությանց նյութապաշտության չաստվածությունը և իր զավակների հառած հայացքները կուղղեն դեպի նախնյաց` դեպի ցեղային արմատները: Այնեղ է, որ պիտի Հայը պեղի, այնտեղից է, որ Հայը պիտի կառուցի իր ազգային աստվածահաճ պետության դրախտը: ԱրիանՀայերին և Հայկական ազգային պետականությանն է միայն նախասահմանված ոչնչցացվող ժամանակակից քաղաքակրթությանց Կենաց Ծառ-ը լինելու: Մենք չունենք այլևս այլընտրանք, քան կոչվելու մեր սրբագույն առաքելությանը, դառնալով մի նոր Նոյան Տապան` չաստվածության ճիրանների մեջ մրափած հարուստ ու նյութապաշտ քաղաքակրթության համար:

1 - Տալասսոկրատական- ծովատիրական
2 - Տելուրոկրատական- ցամաքատիրական                      

Արմենակ Մնջոյան                        
Просмотров: 898 | Добавил: Voskanapat | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 1
1 Sergey  
0
Ես մի բան չեմ հասկանում ինչի պետքե Արմենակ Մնջոյանի նման մարդիք բանտախուցում լինեն , մերելա հայաստանի պրեզիդենտը? չի տեսնում կոխկերը, ամոտա գոնե այդպիսի մարդկանց ազատ արձակեք

Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ