Կայքի մենյու

Հոդվածներ [58]
Վերլուծություն [14]
Մեկնաբանություններ [0]
Հարցազրույց [8]
Մամուլի տեսություն [4]
Արդի ռետրո [4]

Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Октябрь 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Главная » 2010 » Октябрь » 6 » Էլդարի հեգնանքը կամ Սաբիրօղլուդ անուշ
17:38
Էլդարի հեգնանքը կամ Սաբիրօղլուդ անուշ
Աղքատը երազում է հարստանալ, հարուստը երազում է երջանկանալ, ամուրին երազում է ամուսնանալ, իսկ ամուսնացածը` մահանալ: 
                                                                                        Աննա Լանդերս 

Սակայն, Ադրբեջանի Պաշտպանության նախարարության մամլո խոսնակ Էլդար Սաբիրօղլուն նույնիսկ մանկուց չի երազել հարստանալու, երջանկանալու, ամուսնանալու, առավել ևս` մահանալու մասին: Ավելի ճիշտ, նա այս ամենը դիտարկել է փաթեթային ձևաչափով: Նրա միակ և անկրկնելի երազանքն է եղել զբաղեցնելու իր ներկայիս պաշտոնը, քանզի այն իր մեջ խտացնում և ներդաշնակում է հարստանալու, երջանկանալու և ամուսնանալու հակասական կրքերը: Այո, շատ խելացի ու ճկուն է Է.Սաբիրօղլուն: 
Դե, իսկ մահանալու մասին մեր "հերոսը” երբեք չի երազել: Ավելին, նա մշտապես մտքի վեկտորն ուղղել է անմահությանը: Իհարկե, Է.Սաբիրօղլուի հայտնած դարակազմիկ տխմարագույն մտքերը միանշանակորեն նրա համար հարթել են անմահության ուղին` կրկին փաթեթային ձևաչափով: 
Իսկ հիմա խոսեմ փաստերով: Այսպես, սույն թվականի սեպտեմբերի 29-ին ադրբեջանական 1news.az կայքէջում տեղադրվել է "Ни армянские солдаты, ни семья перебежчиков не собираются возвращаться в Армению – Минобороны АР” վերտառությամբ սենսացիոն հարցազրույցը, որում ԱՀ ՊՆ մամլո ծառայության պետ Էլդար Սաբիրօղլուն նշել է. "Во время встречи министра обороны Азербайджана Сафара Абиева с руководителем Управления Международного Комитета Красного Креста (МККК) по оперативной деятельности в Восточной Европе и Центральной Азии Паскалем Вагнером глава Минобороны, всесторонне проанализировав ситуацию, отметил, что в Армении с азербайджанскими военнопленными и телами двух военнослужащих обходятся основываясь исключительно на почве мести и игнорируя все возможные принципы гуманности”:
Ահա թե ինչ, պարզվում է, որ Ս.Աբիևն տիրապետում է ոչ միայն մտածելու, այլ նույնիսկ վերլուծություններ անելու և դրանք արտահայտելու ունակություններին: Սա, խոստովանեմ, ավելին է քան սենսացիան: Իսկ մարմնի ո՞ր մասով էր մտածում և հատկապես ո՞ր մասով էր վերլուծությոններ անում նա, երբ այլ պետության տարածք էր ուղարկում իր ավազակախմբերին: Ինչ վերաբերում է ադրբեջանցի ռազմագերիներին և ադրբեջանցի ելուզակների դիակներին, ապա նշեմ, որ "բացառիկ հումանիզմի” և նեկրոֆոբիայի բնագավառներում համաշխարհային առաջատարն ադրբեջանցիներն են (կրկին փաթեթային ձևաչափն է գործում):
Բայց, ի՞նչ կարելի է սպասել այն անձից, ով պարզապես դեգեներատ է: Էթնիկ լեզգի Ս.Աբիևն անվերապահորեն վաճառվել է Ալիևների կլանին և հանգիստ դիտում է, թե ինչպես են թուրքերը բռնաճնշումների և ուծացման ենթարկում Կովկասի հնագույն ազգերից մեկին: Աբսուրդը կայանում է նրանում, որ անհրաժեշտության դեպքում այդ "գիգանտ վերլուծաբանը” շատ հանգիստ կերպով կհրամայի, որպեսզի թուրք ելուզակ ասկյարները կրակ բացեն իր իսկ ժողովրդի վրա: Միայն նշեմ, որ Ս.Աբիևի լպրծունությունը և հիմարությունը հունից հանել է նույնիսկ ադրբեջանական քարոզչամեքենայի կարկառուն պրիմատ Վուգար Սեիդովին, ով գրել է "Пусть это штабное чмо Сафар Абиев приносит президенту рапорт об отставке. Развалил и обворовал всю армию!”: Ավելի դիպուկ բնորոշում անհնար է գտնել:          
Արևելյան ասացվածքը հուշում է, որ տարիների ընթացքում կենդանին որոշակիորեն նմանվում է տիրոջը: Սակայն, եթե նույնիսկ այս համատեքստում դիտարկենք Է.Սաբիրօղլուին ու նրա հայտնած մտքերն, ապա "штабное чмо Сафар Абиев”-ի ենթական չափից ավելի է նմանվել իր տիրոջը:  Ո՞վ գիտի, գուցե բառիս ամենալայն իմաստով դիֆուզիայի օրենքն է կատարել իր սև գործը:
Այսպես, շարունակելով իր մտքի գոհարներն` Է.Սաբիրօղլուն հայտնել է. "Несмотря на это, мы все-таки ожидаем результатов. А когда это будет, сейчас сказать очень трудно, так как армянская сторона жонглирует словами и не собирается предпринимать серьезных шагов. В данный момент в Азербайджане находятся 6 армянских военнослужащих, один диверсант - разведчик и семья, состоящая из 5 человек”:
Նախորդ հոդվածս նվիրված է եղել դեռևս ս.թ. սեպտեմբերի 11-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի բնակիչ, 20-ամյա հովիվ Մանվել Մամիկոնի Սարիբեկյանին, ով կորած անասունները որոնելիս, թանձր մառախուղի պատճառով, մոլորվել է և հայտնվել ԱՀ տարածքում: Այլ կերպ ասած, փորձել է գտնել կորած կովերին, բայց հանդիպել է ոչխարներին…. Ի՞նչու ոչխարներին: Որովհետև միայն ոչխարի մտահորիզոն ունեցողները կարող էին հեքիաթներ հորինել, որ, իբր, դեռևս ս.թ. մայիսի ամսին ՀՀ ԶՈՒ-ից զորացրված Մ.Սարիբեկյանը 4 ամսվա ընթացքում դարձել է այն աստիճանի պատրաստված դիվերսանտ, որ ռազմական օբյեկտների փոխարեն փորձել է պայթեցնել ադրբեջանական դպրոցը: Սա պարզորոշ կերպով հուշում է, որ իրական  և լայնածավալ դիվերսիան սկսվել է Մ.Սարիբեկյանին գերեվարվելուց հետո: Մասնավորապես, Ադրբեջանում կայանալիք ընտրությունների նախօրեին, Ալիևների կլանն, օգտագործելով հայ հովվի գերի ընկնելու փաստը, հատկապես նրա հովվափայտը, լայնածավալ բարոյահոգեբանական դիվերսիա է սկսել իրականացնել սեփական ժողովրդի դեմ: Նպատակն է` շարքային ադրբեջանցիներին ցույց տալ, որ միայն Իլհամ խանը և նրա ծառաներն են ի վիճակի զօր ու գիշեր աչալրջորեն հսկել Ադրբեջանի սահմանները: Եվ եթե ադրբեջանցիները չեն ցանկանում, որ հայ հովիվներն իրենց հովվափայտերով պայթեցնեն ադրբեջանական դպրոցներն, ապա պետք է 150% ընտրեն մեծարգո խանին: Խոստովանեմ, որ հաշվարկը բավականին պրիմիտիվ է, բայց ադրբեջանական բարքերին համահունչ: Սակայն, այստեղ առկա է փոքրիկ թերություն: Սեփական հավակնությունների բավարարման ճանապարհին դպրոցականներին շահարկելը պարզապես մանկապղծություն է, որն այնքան լայնորեն է տարածված ադրբեջանական "էլիտայում”: 
Իր ճամարտակությունում Է.Սաբիրօղլուն, որպես տիպիկ ադրբեջանցի պաշտոնյա, այնքան է տարվել ստախոսությամբ, որ սկսել է իրար հակասող մտքեր արտահայտել. "Ни армянские солдаты, ни семья не собираются возвращаться в Армению. Они хорошо знают, с какой прискорбной ситуацией они там столкнутся. И это является главной причиной их нежелания возвращаться в Армению”:
Նախ, նշեմ, որ մինչ այժմ, որևէ հայ ռազմագերի ՀՀ վերադառնալուց հետո չի դատապարտվել: Ավելին, առկա են անհերքելի փաստեր առ այն, որ բազմաթիվ ադրբեջանցի ռազմագերիներ իրենց երկրում դատապարտվել են "Հայրենիքի դավաճանության” և "Լրտեսության” հոդվածներով: Եվ այդ մասին գիտեն բոլորը: Հիմա կարելի է պատկերացնել, թե որքան իրավացի էր Վուգար Սեիդովը: Բայց պատկերացումներիս շրջանակը միայն սրանով չի սահմանափակվում: Կարելի է նաև պատկերացնել, թե նախքան իր հարցազրույցն, ինչ աստիճանի է Է.Սաբիրօղլուն չարաշահել Գանձակում աճեցված մարիխուանան: Ափսոս, որ դեռևս Իլհամ Ալիևի կողմից դեռ քաղաքական որոշում չի ընդունվել, որպեսզի Է.Սաբիրօղլուն ադրբեջանցի գեներալների նման կոկաին կամ հերոին օգտագործի: Այլապես, նրա հարցազրույցներն ավելի իմաստալից կլինեին:       
Ի դեպ, թմրանյութերի թեմայով ենթագիտակցաբար, սակայն բավականին հետաքրքիր բացահայտում է արել Սաբիրօղլուն. "Они желают уехать в третьи страны. Но до сих пор ни одна третья страна не выступила с подобной инициативой”: Ինչպես հայտնի է, ս.թ. հունվարի 10-ին ընտանյոք հանդերձ ՆԻՀ-ի տարածք անցած ՀՀ քաղաքացի, 52-ամյա Եղիշե Գևորգյանը նախկինում 8 անգամ դատապարտված է եղել գողության, խարդախության, թմրամոլության համար և ազատազրկման վայրերում անցկացրել ավելի քան 25 տարի: Ուտի, Ե.Գևորգյանի քայլը եղել է ճշգրտորեն հաշվարկված: Միայն Ադրբեջանի նման հանցագործ ու պետական մակարդակով թմրանյութերի վաճառքով զբաղվող երկիրը կարող էր 100% անվտանգության երաշխիք տալ Ե.Գևորգյանին: Այնպես որ, իզուր է Սաբիրօղլուն բողոքել, թե որևէ երրորդ երկիր չի ընդունել Ե.Գևորգյանին:
Եզրափակելով իր "միտքն”` Է.Սաբիրօղլուն նշել է. "Армения после этого не должна задерживать процесс передачи тел азербайджанских военнослужащих. Так как их негуманные действия в будущем могут стать причиной для нежелательного для них прецедента ":
Այստեղ չեմ կարող որոշ վերապահումներով չհամաձայնվել Սաբիրօղլուի հետ: Հայերն, իրոք, շատ "անմարդկային” են վարվել Ադրբեջանի նկատմամբ: Այդ երկիրն ունի երեք "փառապանծ” ազգային հերոս` ղաչաղ Նաբին, Ռամիլ Սաֆարովը և Մուբարիզ Իբրահիմովը: Ղաչաղ Նաբին իր գործած ավազակության և բռնությունների համար, որպես քրեական հանցագործ, սպանվել է ցարական զորքերի կողմից և թաղվել անհայտ վայրում: Ռամիլ Սաֆարովը, որպես խիստ դաժան մսագործ, ցմահ դատապարտվել է Հունգարիայում և հայտնի չէ, թե նրա պիղծ մարմինը որտեղ կգտնի իր վերջնական հանգրվանը: Մնում է մյուս ղաչաղի` արցախյան զինուժի կողմից սատակ եղած Մուբարիզ Իբրահիմովի մարմինը… 
Սակայն,  այստեղ Հայաստանը որևէ կապ չունի: Հանցագործությունը կատարվել է Արցախի տարածքում: Եվ, եթե Է.Սաբիրօղլուն ու նրա տերերը մեղայականով դիմեն Արցախի Հանրապետության պատկան մարմիններին, ապա նրանք անպայման կվերադարձնեն այդ չարագործի դիակը:     

Կոնստանտին ԱԶԱՐՅԱՆ

Հ.Գ. Վերջին օրերին հնդկական ԶԼՄ-ները բառացիորեն հեղեղվել են տեղեկատվությամբ, թե հնդկական հատուկ ծառայությունները բացահայտել են, որ Ադրբեջանը հանդիսանում է ահաբեկչությանը հովանավորող պետություն, և որ այն զենք, զինամթերք է մատակարարում Պակիստանում գործող և Քաշմիրում պարբերաբար բռնարարքներ իրականացնող "Լաշքար է Թաիբա” ահաբեկչական կազմակերպությանը: Հնդկական ԶԼՄ-ները նաև նշել են, որ այս բացահայտումը սպառնում է վերածվել դիվանագիտական սկանդալի: Մի պահ զարմացա հնդիկների միամտության վրա. չէ՞ որ սկանդալն ինքնին ենթադրում է անսպասելի մի երևույթի բացահայտում: Սովորաբար, սկանդալը ծագում է, երբ որևէ մեկը մերկացվում է այնպիսի գործունեության մեջ, որը նրանից չէր ակնկալվում: Սակայն, Ադրբեջանի պարագայում այն չի կարող վերաճել սկանդալի, այն պարզ պատճառով, որ այն ի սկզբանե ահաբեկչության և ցեղասպանության վրա հիմնված պետություն է: Այլապես, ինչպե՞ս էր միջազգային հանրությունն, այդ թվում նաև Հնդկաստանը, պատկերացնում Պակիստան-Ադրբեջան համագործակցությունը: Իհարկե, թե ֆիզիկապես, և թե հոգեբանորեն նմանը գտել է նմանին: Համագործակցությունը կայանում է ահաբեկչության, զենքի մաքսանենգ վաճառքի, թմրանյութերի ապօրինի շրջանառության և այլ "բարձր տեխխնոլոգիաների” բնագավառներում: 
Պարզապես, սա ևս մեկ անգամ ցույց է տալիս Ադրբեջանի պերճանքն ու թշվառությունը: Այդ վարչատարածքային միավորն այնքան անօգնական վիճակում է հայտնվել, որ մեկ այլ ապօրինածին տարածքից` Պակիստանից ստացված թմրանյութերի դիմաց չի կարողանում կանխիկ վճարել: Իսկ ու՞ր չքացան նավթադոլարները:

Категория: Հոդվածներ | Просмотров: 1711 | Добавил: Voskanapat | Рейтинг: 5.0/4
Всего комментариев: 2
2 Гариб  
0
Вроде невстречал это инфо...

1 V.H.  
0
Ասացե՛ք, խնդրում եմ, ո՞րտեղից կարելի է պաշտոնական հղում գտնել այն մասին, թե հնդկական հատուկ ծառայությունները բացահայտել են, որ Ադրբեջանը հանդիսանում է ահաբեկչությանը հովանավորող պետություն, և որ այն զենք, զինամթերք է մատակարարում Պակիստանում գործող և Քաշմիրում պարբերաբար բռնարարքներ իրականացնող "Լաշքար է Թաիբա” ահաբեկչական կազմակերպությանը:
Կանխավ շնորհակալություն

Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ