Կայքի մենյու

Հոդվածներ [58]
Վերլուծություն [14]
Մեկնաբանություններ [0]
Հարցազրույց [8]
Մամուլի տեսություն [4]
Արդի ռետրո [4]

Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Ноябрь 2009  »
ПнВтСрЧтПтСбВс
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Главная » 2009 » Ноябрь » 19 » Դեյազովի լկտի ողբը
00:00
Դեյազովի լկտի ողբը
Day.az ադրբեջանական կայքը կրկին պոռթկաց հերթական  հիստերիայով` կապված «հայերի կողմից Աղդամի Գարաջի գերեզմանատան ավերման» հետ: Հենվելով սեփական հիվանդ երևակայության և անհայտ ծագումով մեկ-երկու լուսանկարների վրա` անանուն հեղինակը բարձրացրել է տիեզերական ողբ. «հայերն ավերում են ադրբեջանական գերեզմանները, որպես շինանյութ տեղափոխում շիրմաքարերն ու մետաղյա ճաղավանդակները»:  Եվ բնական է, արվել են համապատասխան հետևություններ. «գրավված տարածքներ, նախնիների շիրիմներ, անցյալի ոչնչացում» և այլն: Մի խոսքով, ադրբեջանական քարոզչական արդյունաբերության բառակապակցությունների ու շաբլոնների մի ամբողջ հավաքածու: Այո, արդյունաբերության, քանզի այդ պետության նպատակաուղղված հակահայ քարոզչությունը վաղուց է ընդունել արդյունաբերական-զանգվածային բնույթ: 

Այս անգամ ադրբեջանական կողմը որոշել է հայերին մեղադրել գերեզմանների ավերման և պղծման մեջ: Նողկալի արարք, որում հենց իրենք` անդրկովկասյան թուրքերն են փայլել, որպես տարածաշրջանում այդ գործի անգերազանցելի մասնագետներ, հենց այն օրից, երբ նրանք անդրբայկալյան տափաստաններից քոչեցին այստեղ: Պատահական չէ, որ տարածաշրջանի բնիկ ժողովուրդները հնուց ի վեր թուրքերին համարում են գերեզմանոցային բարբարոսներ ու գողեր: Հարկ է նշել, որ անդրկովկասյան թուրքերի այդ բնութագրման համար հիմքերն անպակաս են: Նրանց համար գերեզմանների ավերումներն ու դիակապտությունը սովորական բաներ են, և այնքան են համապատասխանում նրանց մենթալիտետին, որ նույնիսկ դժվար է հասկանալ, թե ինչի՞ց ելնելով է Day.az-ը որոշել, որ գերեզմանապղծությունը հանցանք է: Գուցե և ինչ-որ մեկը հուշե՞լ է:

Եվ եթե սույն թեման Day.az-ի աշխատակիցներին  նույնիսկ հուշել են, ապա ակնհայտ է, որ ադրբեջանցի լրագրողները հերթական անգամ փոսն են ընկել, քանզի, ակամա, աշխարհին հիշեցրեցին Ադրբեջանի տարածքում քրիստոնեական և հրեական գերեզմանների նկատմամբ միայն վերջերս դրսևորված վայրագությունների փաստերը: Խոսքն առաջին հերթին վերաբերում է մարզադաշտի և զբոսայգու վերածված Գանձակի գերեզմանոցին, Նախիջևանում ավերված հազարավոր եզակի խաչքարներով հարուստ գերեզմանոցին, ցնցված համաշխարհային հանրության և սգացող հարազատների աչքի առջև Նիզամու շրջանի բուլդոզերներով քանդված քրիստոնեական գերեզմանատանը (Մոնտինյան), ինչպես նաև Սումգայիթի հայ-ռուսական գերեզմանոցի ավերմանը: Երկու տարի առաջ ինտերնետային կայքերը ցնցվեցին Մոնտինյան գերեզմանոցի ավերումը ցուցադրող լուսանկարներով և տեսահոլովակներով: Էլ ավելի ահավոր ու աներևակայելի էին գերեզմանները լցված կողոպտիչների լուսանկարները, որոնց թվում կային նաև երեխաներով ծնողներ:

Դժվար չէ պատկերացնել ավերված ու թալանված գերեզմաններում «կայանքի դպրոց» անցած այդ երեխաների ապագան: Ու հիմա դժվար չէ հասկանալ, թե որտեղի՞ց են հայտնվում սումգայիթյան բարբարոսները և բաքվեցի մարդակերները, ի՞նչ պայամաններում և ինչպիսի՞ ծնողներից են դաստիարակվում գիշերային ստոր մարդասպան ռամիլսաֆարովները: Այս մսագործի` ադրբեջանական զինված ուժերի էլիտար սպայի, համաժողովրդական հերոսացումը, ինքնին, ադրբեջանական հանրության մեծամասնության մոտ բարոյականության սկզնունքների իսպառ բացակայության արդյունք է: 

Day.az-ում հայտնված սադրիչ հոդվածը, հավանաբար, գրվել է Ադրբեջանի ԱԳՆ-ում: Ավելի ճիշտ, փոխնախարար Այազ Ազիմովի աշխատասենյակում: Ծայրահեղ դեպքում, վերջինս անձամբ է խմբագրել այն: Միայն սրանով կարելի է բացատրել այն, որ հոդվածի հրապարակումից ընդամենը մեկ ժամ անց, Ադրբեջանի ԱԳՆ մամլո քարտուղար Է.Փոլուխովը հանդես եկավ հետևյալ հայտարարությամբ. «Հայաստանը ոչ մեկ անգամ է իրականացրել բարբարոսական գործողություններ Հայաստանում և զավթված ադրբեջանական տարածքներում գտնվող պատմամշակութային ու կրոնական հուշարձանների նկատմամբ»: Զավթված տարածքների հիմնախնդիրը թողնենք հաջորդ անգամվա համար, քանզի այդ հիմնարկության պատերի ներսում, որտեղ ծնված տարօրինակ գաղափարները բարձրաձայնելու բախտը վիճակվել է Փոլուխովին, կարող են բացատրել անբացատրելին. Ինչպե՞ս կարող է երկիրը զավթել իր իսկ սեփական էթնիկ տարածքները: Ինձ ուղղակի հետաքրքրում է, Փոլուխովն ու նրա ղեկավարներն իսկապե՞ս մտավոր անկարողությամբ են տառապում, թե՞ վարպետորեն ձևացնում են:

Իսկ ահա Ադրբեջանի միլիմեջլիսի երեսփոխան Այդին Միրզազադեն, ով ճիշտ ժամանակին հայտնվել էր Day.az-ի թղթակցի ճանապարհին, ընտրել է հայերին նախատելու մեկ այլ ձև: Նա պատմել է, որ չնայած ԼՂՀ դեմ ադրբեջանական ագրեսիայի տարիներին զոհվել է 300 մինգեչաուրցի (ըստ իս, նրանք եղել են ավելի շատ, քանի որ միայն Մարտունու շրջանի ընդհանուր գերեզմանում թաղված է Մինգեչաուրի «հարվածային գումարտակի» 96 ասքյար), մինգեչաուրի բնակիչները պահպանում են հայկական գերեզմանոցը: Այդպե՞ս է, թե ոչ, խոստանում եմ ստուգել մոտ ժամանակներս, միայն ափսոսում եմ, որ երեսփոխանը չի ճշտել, թե ինչու՞ հայերն անձամբ չեն հոգ տանում իրենց հարազատների շիրիմների նկատմամբ: Դրա փոխարեն Միրզազադեն տարակուսում է. «Չեմ հասկանում, թե ինչի՞ են ուզում հասնել հայերը նման անմարդկային արարքներով: Դրան ոչ մի բացատրություն կամ արդարացում չկա»: Այդին Միրզազադեն, իր ասելով, մարշալ Հեյդար Ալիևի զինվորը, ներկա դեպքում ճիշտ է: Գերեզմանների ոչնչացման համար արդարացում չկա: Բայց, հետաքրքիր է, ինչու՞ էր նա լռում ադրբեջանական խորհրդարանի շենքից ոչ հեռու գտնվող հայկական, ռուսական, հրեական գերեզմանոցների ավերումների ժամանակ: Այն ժամանակ բողոքելու հիմքերն ավելի մեծ էին, քան թե այս մի քանի կասկածելի «ավերումները» պատկերող, կասկածելի ծագման լուսանկարները: 

Վերադառնանք, սակայն, սկզբնաղբյուրին` Day.az-ի «ավերված գերեզմանոցի» մասին տեղեկատվությանը: Այն հետաքրքիր է նրանով, որ մի գաղտնիք է պարունակում. «գերեզմանոցը, որը 200 տարեկան է, գտնվում է Աղդամ շրջկենտրոնից 6-7 կիլոմետր հեռու»: Ահա սա է ճշմարտությունը: Անդրբայկալյան տափաստաններից քոչած թուրքական ցեղերը տեղավորվել են այս տարածքում մոտ 200 տարի առաջ: Ի՞նչն է հետաքրքիր, նրանք իշխան Հասան-Ջալալյանից են գերեզմանի տեղ խնդրել:

Լևոն ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ 

Категория: Հոդվածներ | Просмотров: 950 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ