Կայքի մենյու

Հոդվածներ [58]
Վերլուծություն [14]
Մեկնաբանություններ [0]
Հարցազրույց [8]
Մամուլի տեսություն [4]
Արդի ռետրո [4]

Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Декабрь 2009  »
ПнВтСрЧтПтСбВс
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Главная » 2009 » Декабрь » 23 » Ազագիտպրոպի սև երկուշաբթին
15:36
Ազագիտպրոպի սև երկուշաբթին
Ֆոտոգենիկ դիակների սակավությու՞ն:

Անցած երկուշաբթին ծանր ստացվեց նավթադոլարներ լվացող «Հեյդար Ալիև» հիմնադրամից կերակրվող քարոզչական ճակատի մարտիկների համար: Ամեն ինչ սկսվեց ԱՊԱ լրատվական գործակալության սրաբովանդակ մի հաղորդագրությունից, որն ընթացքից հափշտակեցին Ադրբեջանի բոլոր տեղեկատվական բազեները:

2009թ.դեկտեմբերի 21-ի  ժամը 10;23 ԱՊԱ-ն հաղորդեց. «Դեկտեմբերի 20-ին, Հայաստանի և Ադրբեջանի զորքերի շփման գծի Աղդամի ուղղությամբ, 50-ամյա մի կին փորձել է անցնել ադրբեջանական տարածք: Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ի ղարաբաղյան բյուրոն, հայկական կողմի վերահսկման տակ գտնվող տարածքում կտրելով շփման գիծը, կինը մոտեցել է Ադրբեջանի ԶՈՒ դիրքերին` ուշադրություն չդարցնելով ադրբեջանական զինվորների պահանջներին: Այդ պահին խախտվել է հրադադարի ռեժիմը ու կինը մեռած վայր է ընկել: Ենթադրվում է, որ կինը գնդակահարվել է հայերի կողմից: Դա արվել է նրա անցումը ադրբեջանական կողմ թույլ չտալու նպատակով»:

Իհարկե, ոչ բավարար չափով գիրացած made in Azerbaijan մակնիշի ապատեղեկատվական հսկան չէր կարող իրեն արդարացնել, եթե դրանից մի 9 րոպե առաջ չթխեր նախնական ապատեղեկատվություն առ այն, որ «Հայաստանի զինված ուժերը, շարունակելով խախտել հրադադարի ռեժիմը, ինքնաձիգներից ու գնդացիրներից գնդակոծել են Աղդամի շրջանի ադրբեջանական դիրքերը»:

Հասկանալի է, որ «տագնապ» հրահանգով ոտքի թռան «հայկական ահաբեկչության» և «ադրբեջանական ցեղասպանության» բոլոր գիտակները և, լպստելով յուղոտ շուրթերը, սկսեցին պատրաստել հերթական օպուսները:  Ճարտարագույն գրչակները սկսեցին թխել մի ղարաբաղցի կնոջ մասին, ով որոշել էր ճեղքել ռազմաճակատը և քաղաքական ապաստան խնդրել Ադրբեջանից: Սույն «փաստի» համար գտան նաև «բացատրություններ», օպերատիվ «պարզելով»,  որ « ղարաբաղցի կինը» չի դիմացել շրջափակված Արցախի կիսաքաղց կյանքին և, կյանքը վտանգելով, նետվել է կուշտ Ադրբեջանի գիրկը: Իհարկե արդեն զարմանալի չէր, որ ադրբեջանական կայքերում հայտնվեց  զոհվածի` «հայկական գնդակներից խոցված» միջահասակ կնոջ, լուսանկարը: Իհարկե այդ լուսանկարը պե´տք է հայտնվեր, այլ կերպ չէր էլ կարող լինել, հայերի կողմից սպանված սովալուկ հայուհի… 

Այստեղ, սակայն, կարծես թե հիանալի մտածված և  անթերի շարված փասիանսը սկսեց փլուզվել, անվիճելի փաստերի ճնշումից: Հայկական բլոգերները բացահայտեցին, որ «հայերի կողմից սպանված հայուհին» նույն ինքը… 2008թ. օգոստոսին զոհված վրացուհին է, և հրապարակեցի լուսանկարի բնօրինակը:

Այդժամ, արդեն օրվա երկրորդ կեսին, ազագիտպրոպը ստպված ինքն իրեն մի թեթև սրբագրեց: Սկսեցին թափվել զայրալից հաղորդագրություններ այն մասին, որ «հայերը սպանել են ադրբեջանուհու»: Հայտնվեցին նաև որոշ մանրամասնություններ. «դեկտեմբերի 20-ին Հայաստանի և Ադրբեջանի զորքերի շփման գծին սպանված կինը ադրբեջանուհի, Աղդամի շրջանի բնակչուհի Սադաղեթ Փաշա կըզի Մամեդովան է»:

Հիմա արդեն, ադրբեջանցի ճարտարագույն գրչակները ստիպված էին քրտինք թափել  ԼՂՀ հետ սահմանակից շրջանների բնակիչների վտանգներով հարուստ, տառապալից կյանքի մասին: Ոչ անհայտ ռազմական փորձագետ, 3rd View տեղեկատվական վերլուծական գործակալության գլխավոր խմբագիր Ռաուֆ Ռաջաբովը նույնիսկ հասցրեց «Էխո» թերթում գանգատվել այն մասին, որ «ռազմաճակատի մոտերքում բնակվող խաղաղ բնակչությունը հաճախակի է դառնում հայկական կրակահերթերի զոհ»:

Այս ապատեղեկատվությունը նույնպես չստացվեց: Արդեն երեկոյան կողմ ստացվեց մի տեղեկատվություն, որն ամբողջապես ի դերևս արեց ազագիտպրոպի լակեյների տիտանական աշխատանքը: Ինչպես հաղորդեց պաշտպանության նախարարության լրատվական ծառայության պետ, գնդապետ է, թե լեյտենանտ, հասկանալի չէ, Էլդար Սաբիրօղլուն. «Այդ ժամանակ մեր զինծառայողների կողմից կրակ է բացվել այդ ուղղությամբ, և կինը զոհվել է գնդակներից ստացած վերքերից: Կրակող զինծառայողը ձերբակալված է, փաստով կատարվում է քննություն»:

Շատ արհեստավարժ բան է Աղդամի, բիլիարդի սեղանի պես հարթ տարածքում գնդակահարել միայնակ ադրբեջանուհիներին: Իլհամ Ալիևի վերջին հույսի մարտունակության և մարտական պատրաստականության լիակատար բնութագիր:

Արա ԳՐԻԳՈՐՅԱՆ
Категория: Հոդվածներ | Просмотров: 903 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ