Կայքի մենյու

Հոդվածներ [58]
Վերլուծություն [14]
Մեկնաբանություններ [0]
Հարցազրույց [8]
Մամուլի տեսություն [4]
Արդի ռետրո [4]

Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Апрель 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Главная » 2010 » Апрель » 6 » Ալիևների ընտանեկան գաղտնիքները կամ` մի ուրվական է շրջում Ադրբեջանում …..
16:22
Ալիևների ընտանեկան գաղտնիքները կամ` մի ուրվական է շրջում Ադրբեջանում …..
Մինչ Իլհամ Ալիևը պիոներական ջանասիրությամբ համարյա ամեն օր հայերին սպառնում է պատերազմով, բուն Ադրբեջանում, այսպես կոչված «Նախիջևանյան կլանն» աննկատ կերպով կորցնում է իր դիրքերը: Իրավիճակը զավեշտալի և նույնքան ողբերգական երանգներ է ստանում, քանի որ հայերը չեն վախենում սպառնալիքներից, իսկ ադրբեջանական հասարակությունն արդեն սովոր է ալիևյան վիրտուալ պատերազմներին և հաղթանակներին: Իսկ կլանը թեև դանդաղ, բայց անշեղորեն գլորվում է անդունդը:  

Իսկ ուրվականը բնավ էլ կոմունիզմինը չէ, քանի որ նույնիսկ խորհրդային տարիներին այդ վարչական միավորումում իշխել են միջնադարին յուրահատուկ կլանային համակարգն ու դրանից բխող հոռի բարքերը: Սա կրկին ապացուցում է, որ «Ադրբեջան» անվամբ պետությունն աբսուրդ է: Ադ պետությունը չի կայացել և չի էլ կարող կայանալ, քանի որ այն 1918թ. գարնանը թուրք զավթիչների կողմից Հարավային Կովկաս կատարած ներխուժման արդյունքն է: 

Որպեսզի վերը նշվածը չհնչեն լոկ մերկապարանոց հայտարարություններ, դիմենք որոշ փաստերի, որոնց մասին գոնե ադրբեջանական հասարակությունը քաջատեղյակ է:

Այսպիսով, Ալիևների կլանին լուրջ վտանգ է սպառնում: Իսկ ո՞րն է պատճառը: Նախ, նշենք, որ խորհրդային տարիներից ի վեր այդ կլանը չի վայելել գոնե Բաքվի կամ այսպես կոչված թաթերի կլանի համակրանքը: Բնիկ բաքվեցիների կողմից այն ընկալվել է, որպես իրենց խորթ և գավառական մի շրջանակ: Ուստի, «Նախիջևանյան կլանին» ամենակարճ ու ամենաբնորոշիչ անվանումը (գուցե նաև որակավորումը) տրված է հենց բնիկ բաքվեցիների կողմից` «Նախերներ»: 

Սակայն, հանուն արդարության, պետք է նշենք, որ 1993թ. կայացած ռազմական հեղաշրջումից հետո, սկզբնական շրջանում ադրբեջանական հասարակության գերակշիռ մասն ուրախությամբ ընդունեց Հեյդար Ալիևի վերադարձը, քանի որ նրա և Աբուլֆազ Էլչիբեյի միջև համեմատության եզր անգամ չկար: Որպես փորձված քաղաքական գործիչ, Հ.Ալիևին հաջողվեց զինադադար կնքել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարության հետ` փրկելով Ադրբեջանը վերջնական կործանումից: Հանուն արդարության, պետք է նաև նշենք, որ ուխտադրժությունը «Նախիջևանյան կլանի» գործելաոճի անբաժանելի մասնիկն է: Հ.Ալիևին իշխանության բերած մարդիկ թերևս չգիտեին այդ մասին, կամ էլ գիտեին, բայց չէին պատկերացնում, որ կլանն այն աստիճանի ուխտադրուժ կլինի, որ կտրորի նույնիսկ իրենց: Ինչևէ, կարճ ժամանակ անց այդ մարդկանց զգալի մասը ֆիզիկապես ոչնչացվեց, բանտարկվեց կամ էլ հայտնվեց լուսանցքային վիճակում: Ադրբեջանական հասարակությունում նախնական շրջանում տիրող խանդավառությունը վերածվեց խորը հիասթափության: Երկրում հաստատվեց դասական բռնակալություն, իսկ դրամաշորթությունը և կաշառակերությունը դարձան կենցաղային սովորական տարրեր: Արդյունքում, նույնիսկ կլանին հավատարիմ անձինք սկսեցին այս կամ այն կերպ արտահայտել իրենց բողոքները: 

Պետք է նշել, որ Հեյդար Ալիևին հաջողվում էր այս կամ այն կերպ կանխել կլանի դեմ հնարավոր ընդվզումները: Գործում էր պարզ սկզբունքը` «Ծառաները պետք է վստահ լինեն իրենց վաղվա օրվանը և անվտանգությանը, որպեսզի մշտապես պատրաստ լինեն հանուն կլանի նոր հանցագործությունների իրականացմանը»: Օրինակ, ակադեմիկոս Զիա Բունյաթովի սպանությունը բացահայտող Էլդար Հասանովը և ԱՀ ՊՆ-ում մեծածավալ կաշառակերության փաստերը հրապարակած Ֆիքրեթ Յունուսովը պարզապես «պատվավոր աքսորի» ուղարկվեցին արտերկիր:

Իրադրությունը կտրուկ փոխվեց Հեյդար Ալիևի մահվանից հետո, երբ իշխանության եկավ պետական կառավարմանը համարյա անտեղյակ, կյանքի մեծ մասն Ադրբեջանից դուրս անցկացրած Իլհամ Ալիևը: Բացի այդ, հավասարի իրավունքով իշխանության ոլորտներում սկսեցին ակտիվություն ցուցաբերել ԱՀ առաջին տիկին Մեհրիբան Ալիևայի հայրական` Փաշաևների կլանի ներկայացուցիչները: Այսպիսով, Հ.Ալիևի օրոք մարգինալացված կլաններին և առանձին անհատներին ընձեռվեց միանգամից երկու հնարավորություն` Ի.Ալիևի անփորձությունը և Փաշաևների կլանի միջոցով Ալիևների կլանի վրա ներազդելու լծակները: Հարկ է նշել, որ վերջիններս չհապաղեցին օգտվելու ընձեռված հնարավորություններից: 

Ներիշխանական խմորումների առաջին նախանշաններն ի հայտ եկան շատ ավելի վաղ, քան կարելի էր պատկերացնել: Սա պայմանավորված էր Հ.Ալիևի հին գվարդիայից շուտափույթ ազատվելու Փաշաևների ցանկությամբ, ինչպես նաև գվարդիայի դիմադրությամբ: Արդեն իսկ 2005թ. գարնանը կաշառակերության մեղադրանքով ձերբակալվեց իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության հիմնադիրներից մեկն` ԱՀ առողջապահության նախկին նախարար Ալի Ինսանովն, ով իր հերթին, դատավարության ընթացքում Ի.Ալիևին մեղադրեց իշխանության չարաշահման և կաշառակերության մեջ: Կարելի է ասել որ սա Փաշաևների առաջին խոշոր հաջողությունն էր: Ինսանովի դատավարությունը հին գվարդիայում լուրջ մտահոգությունների տեղիք տվեց, քանի որ նրա անդամներից յուրաքանչյուրը հասկանում էր, որ հաջորդն ինքն է լինելու: Սակայն, հին գվարդիայում բացակայում էր միասնականությունը: Նման պարագայում, ինչպես ասում են` մնացածը տեխնիկայի հարց էր: Այնուհետև, «մաքրման» աշխատանքներին զոհ գնացին Սիրուս Թեբրիզլին, Մահարրամ Ալիևը, Հուսեյին Աբդուլլաևը և այլոք: Ի դեպ, պատգամավոր Հուսեյին Աբդուլլաևի ձերբակալությունն իրականացվեց այնպիսի բեմականացմամբ, որ կարծես թե ԱՀ Ազգային անվտանգության նախարարության հատուկ նշանակության ջոկատը հայտնաբերել էր «Դարի հանցագործին»: Եվ սա այն Հուսեյին Աբդուլլաևն էր, որի մասին Սևիլ Ալիևան իր հորը` Հեյդար Ալիևին դեռևս 1993թ. ասել էր. «Մեր ընտանիքը երբեք չպետք է մոռանա, որ վտանգավոր րոպեներին Բեյլյարը (Ալիևի թիկնազորի պետ Բ.Էյուբովը) և Հուսկան (Հ.Աբդուլլաևի փաղաքշական անունը) հավատարիմ են եղել մեզ»: 

Ինչևէ, այս բեմականացումը պատահական չէր` այն բաց տեքստով ուղերձ էր հին գվարդիային: Սակայն, կլանին Հ.Աբդուլլաևի նման նվիրված անձի ձերբակալությունը չէր կարող որոշակի ռեզոնանս չառաջացնել: Այսպես, որպես բողոքի նշան, Հ.Ալիևի եղբայրը, պատգամավոր Ջալալ Ալիևը ցուցադրաբար հրաժարվեց մասնակցել խորհրդարանի նիստերին: Ավելին, երկրով մեկ սկսեցին լուրեր շրջանառվել, որ Ջ.Ալիևը պատրաստվում է նոր կուսակցություն հիմնադրել: Սակայն, նույնիսկ Ջ.Ալիևի նման փորձառու գործիչը հասկացավ, որ իրեն ևս սպառնում է նմանատիպ խայտառակ ձերբակալության սցենարը, քանի որ գվարդիայում միասնականություն չկա, իսկ Ի.Ալիևը լիովին ենթարկվում է Փաշաևների կլանին: Ուստի, նոր կուսակցությունը չստեղծվեց, իսկ Ջ.Ալիևը հայտնվեց մեկուսացված իրավիճակում: Այսպիսով, Փաշաևների կլանին հաջողվեց իր ձեռքում կուտակել Ադրբեջանի ֆինանսատնտեսական ռեսուրսների մեծ մասը: Սակայն, հաշվի առնելով «Նախիջևանյան կլանի» նկատմամբ ազգաբնակչության ունեցած ատելությունը, Փաշաևները միջնորդավորված կերպով լուրեր են շրջանառում, որ, իբր, երկրի բոլոր նյութական բարիքները գտնվում են Ալիևների ձեռքում: Իրականում, «Նախիջևանյան կլանը» ներկայումս ընդամենը քող է, որի ներքո Փաշաևները թալանում են ազգաբնակչությանը: 

Մյուս կողմից, տեղի ունեցածի հետ իր անհամաձայնությունը հայտնեց նաև Սևիլ Ալիևան: Որպես բողոքի նշան, 2007թ. Ս.Ալիևան և նրա ընտանիքի անդամները չմասնակցեցին Իլհամ Ալիևի դստեր հարսանեկան հանդեսին: Նման անպատվությունը չէր կարող անպատասխան մնալ: Ի.Ալիևը որոշեց իր իսկ քրոջը ցույց տալ, թե ով է իրականում երկրի տերը: Պատահական չէ, որ նույն թվականին Լոնդոնից Բաքու ժամանած Ս.Ալիևային օդանավակայանում սովորականի նման այլևս չդիմավորեց նախագահական թիկնազորի պետ Բեյլյար Էյուբովը: Գուցե, մարդկայնորեն Բ.Էյուբովը գնար այդ քայլին, սակայն, նախագահականից նրան խստիվ հրահանգել էին չմեկնել օդանավակայան: 

Ալիևների ընտանեկան գաղտնիքների և խարդավանքների մասին կարելի է նույնիսկ հատորներ գրել: Սակայն, թող տպավորություն չստեղծվի, որ ցավում ենք Ալիևների կլանի համար: Ի վերջո, մեր համար միևնույն է, թե որ կլանը կիշխի Ադրբեջանում, քանի որ կլանափոխությունը չի նպաստի պաշտոնական Բաքվի հակահայ հիստերիայի և ռազմատենչ քաղաքականության զսպմանը:

Պարզապես, ծիծաղելի է, որ նույնիսկ սեփական կլանի շահերի պաշտպանելն անկարող Իլհամ Ալիևը ժամանակ առ ժամանակ պատերազմով «սպառնում» է հայերին: Սա նույնիսկ ադրբեջանցիների կողմից է անլուրջ ընդունվում: Ընդ որում, ներկայումս ադրբեջանական քաղաքական վերնախավում շրջանառվում է հետևյալ թևավոր խոսքը` «Պատերազմով եկածը պատերազմով էլ կգնա»: Ակնարկն ավելի քան տեղին է` արցախյան նախորդ պատերազմն իշխանության բերեց Հեյդար Ալիևին, սակայն արցախյան հաջորդ պատերազմը հաստատապես կիշխանազրկի  Իլհամ Ալիևին: Այս վտանգն Ի.Ալիևը հստակ գիտակցում է, սակայն, շարունակում է էժանագին սպառնալիքներ տեղալ հայերի հասցեին:                     

Ի լրումն, Ի.Ալիևի վիճակը ծանրանում է ոչ միայն ներկլանային պայքարի արդյունքում, այլ նաև արտաքին գործոնների ազդեցությամբ:      

Սակայն, այդ մասին կանդրադառնանք հաջորդ հրապարակումներում:   

Կոնստանտին ԱԶԱՐՅԱՆ

Հ.Գ. Ինչպես լավատեղյակ ադրբեջանական աղբյուրներն են նշում, Իլհամ Ալիևին այլևս «սեփականաշնորհած» Փաշաևները կտրուկ դեմ են պատերազմին, քանի որ նորահայտ այդ կլանը երաշխիք չունի, թե ինչ արդյունք կունենա այն, առավել ևս ինչպիսի ճակատագիր կունենան իրենք:
Категория: Հոդվածներ | Просмотров: 827 | Добавил: Voskanapat | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ