Կայքի մենյու

Հոդվածներ [58]
Վերլուծություն [14]
Մեկնաբանություններ [0]
Հարցազրույց [8]
Մամուլի տեսություն [4]
Արդի ռետրո [4]

Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Ноябрь 2009  »
ПнВтСрЧтПтСбВс
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Главная » 2009 » Ноябрь » 13 » Ադրբեջանը դուրս է մնացել Արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացից
18:58
Ադրբեջանը դուրս է մնացել Արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացից
Վերջին տարիների ընթացքում Հարավային Կովկասը վերածվել է քաղաքական զարգացումների ամենաթեժ տարածաշրջաններից մեկի: Դա պայմանավորված է հիմնականում այնպիսի սառեցված հակամարտւթյունների առկայությամբ, որոնք ցանկացած պահի կարող են դարձյալ վերսկսվել: Դրանից զատ, Հարավային Կովկասի աշխարհագրական դիրքը և կոմունիկացիոն հնարավորությունները մեր տարածաշրջանը դարձրել են գերտերությունների պայքարի կռվախնձոր: Սակայն, չնայած այս ամենին, այսօր Հարավային Կովկասի կարևորագույն խնդիրները վերաբերվում են հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարին: Այս հարցն այնքան մեծ կարևորություն է ստացել տարածաշրջանի ապագայի համար, որ մնացած բոլոր խնդիրներն այս կամ այն չափով կախվածության մեջ են ընկել դրանից: Եվ, չնայած պաշտոնական Երևանի բոլոր ջանքերին, ադրբեջանա-արցախյան հակամարտության խնդիրն այս առումով բացառություն չէ:

Հայ-թուրքական հարաբերությունների ներկայիս փուլում վերջին չլուծված հարցը մնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Պաշտոնական Անկարան սպառնում է չվավերացնել ստորագրված արձանագրությունները, եթե արցախյան հարցում առաջընթաց չնկատվի: Իսկ ասելով «առաջընթաց»` թուրքական կողմն ի նկատի ունի գոնե մի շարք շրջանների հանձնում Ադրբեջանին: Դատելով թուրքական մամուլի հրապարակումների տրամաբանությունից` Անկարայում հասկանում են, որ Արցախն ամբողջությամբ Ադրբեջանի կազմում այլևս երբեք չի լինի: Սակայն թուրքերը դեռևս հույսեր են պահպանում գոնե որոշակի տարածքային ձեռքբերումներ ունենալու համար: Ընդ որում, թուրքական դիվանագիտությունն ինքն իրեն դրել է մի քիչ դժվար իրավիճակի մեջ, քանի որ Արցախից տարածքներ պոկելու նրանց հնարավորությունը փաստորեն սահմանափակվում է արձանագրությունների վավերացումով: Իսկ այս հարցում նրանք պետք է կողմնորոշվեն ընդամենը մեկ-երկու ամիսների ընթացքում: Եվ եթե այդ ժամանակահատվածում չհաջողվի ստիպել հայկական կողմին որոշակի տարածքային զիջումների գնալ, ապա հետագայում Անկարան այդ հնարավորությունը կկորցնի` անկախ նրանից կվավերացնի արդյո՞ք թուրքական խորհրդարանը ստորագրված արձանագրությունները, թե` ոչ:

Ինչպես հայտնի է, ներկայումս այս հարցը հանդիսանում է համաշխարհային քաղաքական օրակարգի կարևորագույն հարցերից մեկը: Բոլորն անհամբերությամբ սպասում են Թուրքիայի խորհրդարանի որոշմանը: Իսկ վերջիններս շարունակում են ձգձգել այդ հարցը` առաջին պլան մղելով ղարաբաղյան հիմնախնդիրը: Թուրքիայի նման դիրքորոշումը ստեղծել է բավական հետաքրքիր քաղաքական իրավիճակ, որից հայկական կողմը կարող է զգալի օգուտներ քաղել: Այդ իրավիճակն ունի երկու կարևորագույն ասպեկտ: 

Նախ, խոսքը վերաբերվում է այն հանգամանքին, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը հետամուտ լինող Արևմուտքն ամենևին էլ չի ցանկանում, որպեսզի իր նախաձեռնած գործի ավարտին Թուրքիան վերածվի տարածաշրջանային գերտերության: Չնայած այն հանգամանքին, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարը դեռևս ամբողջությամբ պարզ չէ` Թուրքիան արդեն ինքնուրույն արտաքին քաղաքականություն վարելու հավակնություններ է ներկայացնում աշխարհին: Ընդ որում, այդ ինքնուրույնությունը թուրքական դիվանագիտությունը թեքել է դեպի իսլամական Արևելք: Վերջին մի քանի ամիսների ընթացքում պաշտոնական Անկարան կարողացել է վերջնականորեն փչացնել հարաբերություններն Իսրայելի հետ և բավական լավ համագործակցություն սկսել Իրանի ու Սիրիայի հետ: Այս ամենը, իհարկե, չի կարող չանհանգստացնել Արևմուտքին, որի տարածաշրջանային կարևորագույն գործընկերը սկսել է իր շահերին հակասող քաղաքականություն իրականացնել: Այդ իսկ պատճառով առաջիկա շրջանում Արևմուտքը փորձելու է հնարավորինս կասեցնել թուրքական դիվանագիտության առաջխաղացումը: Իսկ այդ ճանապարի առաջին քայլը պետք է դառնա Անկարայի ազդեցության գոտու նվազեցումը դառնա: 

Իհարկե, Արևմուտքին անհրաժեշտ է հայ-թուրքական բաց սահման: Սա հնարավորություն կտա նրանց թուլացնել Ռուսաստանի դիրքերը Հարավային Կովկասի իր վերջին հենակետում` Հայաստանում: Բացի այդ, Հայաստանի և Թուրքիայի բաց սահմանն աշխարհաքաղաքական նոր զարգացումների հնարավորություն է բացում, որոնց ճիշտ ուղղորդման դեպքում Արևմուտքը հսկողություն կսահմանի Միջին Ասիայից Եվրոպա տանող առևտրային կարևորագույն ճանապարհների վրա` զրկելով այդ հնարավորությունից Ռուսաստանին և Իրանին: Այդ նպատակին հասնելու համար ԱՄՆ-ն և Եվրամիությունը պատրաստ են մեծ զոհողությունների գնալ: Ինչպես ասվում է, նպատակն արդարացնում է միջոցները: Եվ Լեռնային Ղարաբաղը նույնպես կարող է դառնալ այդ զոհաբերության թեկուզև անցանկալի մի մասը: Այդ իսկ պատճառով հայկական դիվանագիտությունը պետք է համոզի Արևմուտքին, որ Թուրքիան կվավերացնի արձանագրությունները նույնիսկ առանց արցախյան հիմնահարցում «առաջընթաց» նկատվելու: Եվ դա հեռու չի լինի իրականությունից: Համենայն դեպս, Արևմուտքը պետք է հստակորեն իմանա, որ Արցախի հարցը Հայաստանի համար ունի առաջնային նշանակություն և մենք երբեք չենք գնա որևէ տարածքային զիջումների, եթե անգամ փոխարենը մեզ խոստանան հավիտենական երկնային արքայություն:

Երկրորդ հետաքրքրական հանգամանքը, որ առաջ է եկել Թուրքիայի դիրքորոշման հետևանքում, այն է, որ Լեռնային Ղարաբաղի ապագային վերաբերվող բանակցություններում Ադրբեջանն իր դիրքը փաստորեն զիջել է Թուրքիային: Այսինքն գործնականում Ադրբեջանը դուրս է մնացել բանակցային իրական գործընթացից: Ստեղծվել է հայկական իրականությանը շատ մոտ իրավիճակ: Ինչպես ժամանակին Արցախն է դուրս մնացել բանակցության գործընթացից` իր տեղը զիջելով Հայաստանին, այնպես էլ Ադրբեջանն է իր տեղն այսօր զիջել Թուրքիային: Իսկ Թուրքիան, ինչպես արդեն նշվեց, այդ հարցը լուծելու համար շատ քիչ ժամանակ ունի: Ուստի հայկական կողմը, որը այդքան երկար փորձում էր տարանջատել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը արցախյան հակամարտության հիմնախնդրից, պետք է պատրաստվի երկու խնդիրների միաժամանակյա հանգուցալուծմանը: Իսկ դա նշանակում է, որ, անկախ արձանագրությունների վավերացումից, Հայաստանը պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը:

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Категория: Վերլուծություն | Просмотров: 899 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ