Կայքի մենյու

Հոդվածներ [58]
Վերլուծություն [14]
Մեկնաբանություններ [0]
Հարցազրույց [8]
Մամուլի տեսություն [4]
Արդի ռետրո [4]

Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Апрель 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Главная » 2010 » Апрель » 16 » Ադրբեջանի հատուկ ծառայությունների տվյալների բազան թարմացման կարիք ունի
14:19
Ադրբեջանի հատուկ ծառայությունների տվյալների բազան թարմացման կարիք ունի
Խորհրդային տարիներ. Բաքու-Մոսկվա չվերթի օդանավում կատարվում է նստեցում: Ուղեկցորդուհիները նկատում են, որ մի տարեց ադրբեջանցի ինքնաթիռ է մտնում ոչխարի հետ միասին:

- Ու՞ր եք տանում այդ ոչխարը,- հարցնում է ուղեկցորդուհիներից մեկը:
- Լսիր, թանկագինս, սա ընդամենը մաղարիչ է, իսկ ոչխարը սովորում է Մոսկվայում,- պատասխանում է տարեց ադրբեջանցին:

Պատկերացնում ե՞ք, թե քանի մաղարիչ է «մատաղ» արվել Նաթիգ Կարաբախլիի ուսման ընթացքում: Բայց, կարևորը քանակը չէ: Փաստ է, որ Նաթիգը մնացել է տարեց ադրբեջանցու ներկայացրած կենսաբանական վիճակում: Մնում է միայն պարզել, թե Ն.Կարաբախլիի նախապապերը որ ավազակախմբից են եղել` կարակոյունլուների, թե ակկոյունլուների: 

Հանուն ճշմարտության, նախապես նշեմ, որ առկա են մեղմացուցիչ հանգամանքներ` Ն.Կարաբախլին տիպիկ ադրբեջանցի «մտավորական» է: Ասել կուզեմ, որ դեպքը կլինիական չէ` ադրբեջանական է:

Այնուամենայնիվ, նորից փաստեմ, որ ողբալի է ադրբեջանական քարոզչամեքենայի ու հատուկ ծառայությունների վիճակը:

Այսպես, սույն թվականի ապրիլի 7-ին ադրբեջանական www.1news.az կայք էջում տպագրվել է Նաթիգ Կարաբախլիի «Министр обороны Сейран Оганян готовится к военному перевороту в Армении» վերտառությամբ հոդվածը: Վերնագրից ակնհայտ է, որ ադրբեջանական հատուկ ծառայությունները հերթական փնթի (այո, այո, նրանք միայն կենցաղում չեն փնթի) արշավն են սկսել Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի դեմ: Այն, որ Ս.Օհանյանը հանդիսանում է Արցախյան հերոսամարտի նշանավոր հերոսներից մեկը և իր ծանրակշիռ ներդրումն ունի պատմական ճշմարտության վերականգնման մեջ, գիտեն նույնիսկ ադրբեջանցիները: Գիտեն, բայց չեն կարողանում լիովին ընկալել երևույթը, քանի որ նրանց խորթ է քաջությանը գնահատական տալը: Որպեսզի գնահատես հակառակորդի քաջությունը, պետք է ինքդ քաջ լինես: Բայց, ի՞նչ կարելի է սպասել մի պետությունից, որի նույնիսկ ազգային հերոսն է ավազակ` ղաչաղ Նաբին (ղաչաղ թուրքերեն նշանակում է ավազակ, թալանող և բռնացող), ով ի դեպ Սյունիքի մարզի գյուղերից մեկի տանուտիրոջ ծառան է եղել: Ուշադրություն դարձրեք, բացի Ադրբեջանից, աշխարհի մյուս պետություններում ազգային հերոսն ավազակ և բռնացող չէ: Ուստի, նրանցից վեհանձնություն ակնկալելը հավասարազոր է Սահարայում կաղամբ աճեցնելու գաղափարին:

Վերադառնանք մեր «մաղարիչին»: Վերջինս հենց առաջին նախադասությունում տուրք է տվել կեղծարարությանը. «После президентских выборов, проведенных 19 марта 2008 года, большинство населения в знак протеста против тотальной фальсификации вышло на улицы и площади, так как Роберт Кочарян и представляемый им клан, пришедший к власти в 1998-2008 гг., создали в Армении нестерпимые условия жизни» (այս առումով նա կարող է մրցակցել Քենան Գուլուզադեի և Ռիզվան Հուսեյնովի հետ): Նշեմ (հընթացս նաև թարմացնեմ ԱՀ հատուկ ծառայությունների տվյալների բազան), որ Հայաստանում նախագահական ընտրությունները կայացել են 2008թ. փետրվարի 19-ին:

Այնուհետև, Ն.Կարաբախլին թվարկել է 52 հայ «անջատողականների» և 24 ինքնապաշտպանական ջոկատների անուններն` առանց հասկանալու, որ վիրավորում է իր իսկ հասարակությանը: Բացատրեմ, թե ինչու: Պատերազմի ընթացքում ադրբեջանցիները չկարողացան մարտադաշտ հանել Ն.Կարաբախլիի թվարկած ջոկատների ու անձանց թվաքանակի նույնիսկ կիսով չափ նվիրյալների: Այսինքն, նա ակամայից ընդունել է, որ պատերազմում հաղթում է ոգին, այլ ոչ թե հարեմը, սոդոմական բարքերը, նավթն ու բանջարեղենը:

Հարկ է նշել, որ Ն.Կարաբախլիի թվարկած որոշ հայ «անջատողականների» կոչումները և պաշտոններն ընթերցելիս լուրջ կասկածներ առաջացան ադրբեջանական օրացույցի վերաբերյալ: Գուցե Ադրբեջանը խանություն հռչակելիս Իլհամ Ալիևը փոխե՞լ էր օրացույցը: Սակայն, կայք էջում տարեթիվն, ամիսն ու ամսաթիվը համընկնում էին գրիգորյան օրացույցին: Ահա այստեղ է, որ երևացին ադրբեջանական հատուկ ծառայությունների բառիս բուն իմաստով երկար ականջները և Ն.Կարաբախլիի կարճ խելքը: Այսպես, Արթուր Աղաբեկյանը ներկայացված է, որպես ՀՀ Պաշտպանության փոխնախարար, թեև նա ավելի քան 3 տարի է, ինչ այդ պաշտոնին չէ: Վիտալի Բալասանյանը ներկայացված է, որպես ԼՂՀ Պաշտպանության փոխնախարար, թեև նա ավելի քան 6 տարի է, ինչ այդ պաշտոնին չէ: Իսկ թե ի՞նչու են գեներալ-մայոր Ֆելիքս Գզողյանին աստիճանազրկել` դարձնելով գնդապետ, նույնպես անհասկանալի է: 

Անցնենք ադրբեջանական «մաղարիչի» հերթական ստեղծագործություններին «В 1998 году президент Левон Тер-Петросян для усмирения собравшихся в Ереване «добровольных бойцовե был вынужден назначить на должность премьер-министра президента сепаратистского режима Роберта Кочаряна. Данное формирование, еще более воодушевленное всем этим, проведя акцию террора в парламенте осенью того года, заставило Л.Тер-Петросяна уйти в отставку.

Р.Кочарян, захвативший при этом кресло президента, назначил министра обороны сепаратистского НК Сержа Саркисяна начальником генштаба министерства обороны, а затем министром»: Այն, որ Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական է տվել 1998թ. գիտեն բոլորը, սակայն ՀՀ Ազգային Ժողովում տեղի ունեցած ողբերգությունը թվագրվում է 1999թ. հոկտեմբերի 27-ին: Բայց, դե «ադրբեջանական հիջրան» ուրիշ է` եթե իրենց 90-ամյա պատմությունը ձգում և հասցնում են մինչև 5.000-ի, մեկ տարին ի՞նչ մի խնդիր է: Որևէ մեկը լսե՞լ է, որ նախագահ Սերժ Սարգսյանը նախկինում գոնե մեկ ժամով զբաղեցրած լինի ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի պաշտոնը: Ոչ: Բայց, քանի որ այդ մասին գրել է նույն ինքը` «տաղանդաշատ» Ն.Կարաբախլին, ապա գոնե ես հավատում եմ դրան: Հետո ի՞նչ, որ այդ ժամանակ Սերժ Սարգսյանը զբաղեցրել է ՀՀ ԱԱ և ՆԳ նախարարի պաշտոնը: Ես հավատում եմ Ն.Կարաբախլիին և վերջ: Հո իմ անհամաձայնությունը չե՞մ արտահայտելու, որպեսզի խեղճը զրկվի ապրուստի վերջին միջոցից: Վերջիվերջո, մարդ է, ինչ նյութեր տրամադրել են, այն էլ օգտագործել է իր հոդվածում: 

Սակայն, ամենաուշագրավը դեռ առջևում է. «Так как в 2008 году Р.Кочарян не решился избираться на пост президента в 3-й раз, не нарушив законы, он назначил С.Саркисяна на должность премьер-министра»: Այստեղ Ն.Կարաբախլին քողարկված կերպով բողոքում է Իլհամ Ալիևից` թե տեսեք, Ռոբերտ Քոչարյանը չհամարձակվեց երրորդ անգամ առաջադրել իր թեկնածությունն, իսկ Դուք, Իլհամ Հեյդարովիչ, երկիրը դարձրեցիք խանություն: 

Մի խոսքով, այլևս չեմ ցանկանում քննարկել Ն.Կարաբախլիի հոդվածն, այլապես, չեմ դիմանա գայթակղությանը և խեղճը կզրկվի հանապազօրյա հացից:

Կոնստանտին ԱԶԱՐՅԱՆ

Հ.Գ. «В настоящее время С.Оганян для повышения коэффициента своего рейтинга начал озвучивать резкие и оскорбительные выражения против Азербайджана»: Ս.Օհանյանն ամենամեծ ցանկության դեպքում անգամ չի կարող վիրավորական և վարկաբեկիչ արտահայտություններ անել Ադրբեջանի հասցեին, այն պարզ պատճառով, որ այդ վարչատարածքային աբսուրդը երբեք էլ հեղինակություն չի ունեցել: Բացի այդ, դատելով հոդվածում ներկայացված կենսագրականից, Ս.Օհանյանն այն անձն է, ով Ադրբեջանի վերաբերյալ իր կարծիքն ասել է դեմ դիմաց` մարտի դաշտում:
Категория: Հոդվածներ | Просмотров: 849 | Добавил: Voskanapat | Рейтинг: 5.0/3
Всего комментариев: 1
1 Hamik  
0
После провозглашения Xанства имя Азербайджана должно быть Азербаран, каторый покажет истинный связь азербайджанцев с кара-коюнлу или ак-коюнлу… Очень подьxодит…Браво

Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ