Կայքի մենյու

Հոդվածներ [58]
Վերլուծություն [14]
Մեկնաբանություններ [0]
Հարցազրույց [8]
Մամուլի տեսություն [4]
Արդի ռետրո [4]

Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Февраль 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
1234567
891011121314
15161718192021
22232425262728

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Главная » 2010 » Февраль » 18 » Ադրբեջանական քարոզչամեքենայի նոր միտումները
15:17
Ադրբեջանական քարոզչամեքենայի նոր միտումները
Ադրբեջանական կողմը շարունակում է ակտիվորեն օգտագործել այն թեզիսները, որոնք Հայաստանի և Հայության դեմ կիրառվում են հակամարտության ողջ ընթացքում: Միևնույն ժամանակ, վերջին ժամանակներս ակտիվորեն մշակվում են մի քանի հիմնական ուղղություններ, որոնք ակնհայտորեն գերակա են դարձել: Ընդ որում, այսօրվա դրությամբ արդեն ավանդույթներ են ձևավորվել. հիմնական թեզիսները, մամուլի, վերլուծաբանների, ինտերնետում գործող տեղեկատվական ճակատի մարտիկների համար ղեկավար հրահանգները ծրագրվում են Իլհամ Ալիևի ելույթների միջոցով:

Ադրբեջանի նախագահի վերջին ելույթներում կարելի է ուղղակի առնչություն տեսնել դրանցում առանձնացված հակահայկական բնույթի թեզիսների և մամուլում ու ադրբեջանական այլ աղբյուրներում տեղ գտած այն լուրերի միջև, որոնք հետևում են Ալիևի հայտարարություններին:

Ադրբեջանի նախագահը 2009թ. նոյեմբեր-դեկտեմբերին մի շարք ելույթներ է ունեցել, որոնց ժամանակ գծել է այն հիմնական շրջանակները, որոնցում գործելու են ադրբեջանական պրոպագանդիստներն առաջիկայում:

Անցած տարվա հիմնական հակահայկական թեզիսները, որոնք հիմնական են նաև նոր տարում, եղել են հետևյալները.

- Հայաստանը գտնվում է տնտեսական կոլապսի եզրին, բնակչությունը քաղցած է և պատրաստ է ցանկացած զիջման` սովից փրկվելու համար:

- Հայկական բանակը քայքայվում է, զինվորները համատարած փախչում են դեպի ադրբեջանական կողմ, աճում են կոռուպցիան և հանցագործությունները, բարոյական և մարտական ոգին խիստ ցածր է:

- Հայաստանը ոչ միայն պատրաստ է հանձնել ազատագրված տարածքները, այլև արդեն սկսել է զորքերը դուրս բերելու միջոցառումները, նոր արգելափակիչ գիծ է կառուցվում նախկին ԼՂԻՄ սահմաններին:

- Լեռնային Ղարաբաղի բնակչությունը պատրաստ է ապրել Ադրբեջանի կազմում, սոված Հայաստանի հետ ղարաբաղցիները չեն ուզում կապել իրենց ապագան:

- Հայաստանը ժողովրդագրական անկում է ապրում, որի բացասական հետևանքներն աճում են տարեցտարի:

Բացի այդ, այս թեզիսներին զուգահեռ օգտագործվում են նաև դրանց հակաթեզիսները` ուղղված այն բանին, որպեսզի ամրապնդվի Ադրբեջանի դրական կերպարը ինչպես ներքին, այնպես էլ արտաքին սպառողի համար: Այսպես, հիմնականում հակահայկական թեզիսներին զուգահեռ, դրանց ազդեցությունն ուժեղացնելու նպատակով շրջանառվում են հետևյալները.

- Չնայած համաշխարհային ճգնաժամին` Ադրբեջանի տնտեսությունը 2009թ. շարունակել է աճ գրանցել:

- Ադրբեջանական բանակը տարեցտարի ամրանում է, ավելանում է բանակի ֆինանսավորումը, որը համեմատվում է Հայաստանի ողջ տարեկան բյուջեի հետ: Զարգանում է Ադրբեջանի ռազմարդյունաբերական համալիրը, գնվում են արդի հարձակողական սպառազինություններ:

- Ադրբեջանը չի կարող հավերժ սպասել և բանակցություններ վարել: Եթե արդեն առաջիկայում Հայաստանը փոխզիջման չգնա, ապա ադրբեջանական կողմը կսկսի ռազմական գործողությունները, որոնք կհանգեցնեն այն բանին, որ Լեռնային Ղարաբաղն արագ կազատագրվի հայկական օկուպացիայից:

- Ղարաբաղյան հարցի լուծման պարագայում Ադրբեջանը պատրաստ է ավելի շատ միջոցներ ներդնել Լեռնային Ղարաբաղի վերականգնման գործում:

- Ադրբեջանը եռանդուն զարգանում է բոլոր ուղղություններով: Աճում է նաև բնակչությունը, որը 2010թ. սկզբին գերազանցել է 9 մլն մարդու ցուցանիշը:

Այս թեզիսների հիմնավորման համար օգտագործվում են հնարավոր բոլոր միջոցները: Կեղծվում է տնտեսական վիճակագրությունը, օրինակ, ՀՆԱ դրական աճի ապահովման համար արհեստականորեն նվազեցվում է ինֆլյացիայի չափը: Ժողովրդագրական վիճակագրությունում նույնպես կիրառվում են կեղծարարության փորձված մեթոդները. օրինակ` Ադրբեջանի բնակչության կազմում հաշվի է առնվում Լեռնային Ղարաբաղը, որտեղ, պետական վիճակագրական կոմիտեի տվյալներով, ապրում է 730 հազար ադրբեջանցի:
 
Ֆորումների և բլոգերի վրա Ադրբեջանի մամուլի հրապարակումների թողած ազդեցության ուսումնասիրությունը թույլ է տալիս անել այն եզրակացությունը, որ ադրբեջանական քարոզչությունը բավական լուրջ ներգործություն ունի իրենց` ադրբեջանցիների վրա: Այսօրվա դրությամբ Ադրբեջանում ինտերնետից օգտվողների մեծամասնությունը գրեթե լիովին վստահում է քարոզչությանը, համոզված է, որ Հայաստանը սովի է մատնված, գտնվում է կործանման եզրին, և արդեն առաջիկա ժամանակներում հայերն իրենք պատրաստ կլինեն գնալ առավելագույն զիջման ղարաբաղյան հարցում:

Առհասարակ, այսօր ագրեսիվ հոգեբանական ճնշում է գործադրվում հայերի վրա` սեփական ապագայի և Ադրբեջանի հանդեպ վախի զգացում առաջացնելու նպատակով: Ողջ քարոզչամեքենան աշխատում է այս ուղղությամբ: Միևնույն ժամանակ, Բաքվում, ըստ ամենայնի, վատ է հաշվի առնվում այն գործոնը, որ հայկական մեդիա-դաշտում պակասել է ադրբեջանական ԶԼՄ-ից արվող մեջբերումների բաժինը, ինչը նկատվում էր վերջին մեկ տարվա ընթացքում։

Նշենք ադրբեջանական քարոզչամեքենայի՝ ակնհայտորեն նշմարվող որոշ թույլ կողմեր։ Հակահայկական թեմաների արտանետման սինքրոնությունը, հոգեբանական ազդեցության կուտակային էֆեկտի հետ մեկտեղ, ադրբեջանական կողմի համար ունենում է նաև խիստ բացասական արդյունքներ, քանի որ պարբերաբար կտրուկ ձևախեղում է մեդիա-դաշտը։ Քարոզչամեքենայի «պլանային մոդելն» ունի այն նույն մինուսները, ինչ և խորհրդային տնտեսությունը. խիստ ծանրաշարժ է, պետք է մշտապես հաշվետու լինի վերևներին:

Ադրբեջանական պրոպագանդիստների աշխատանքի որակը քիչ թե շատ երկար նախագծերի մակարդակում (ֆիլմ կամ վերլուծական մեծ հոդված) կտրուկ ընկնում է այն պատճառով, որ այդ ծրագրերի համար միջոցներ են հատկացվում պետական ֆոնդերից (հիմնականում նախագահի վարչակազմին առընթեր ԶԼՄ զարգացման պետական աջակցության ֆոնդից և Հեյդար Ալիևի հիմնադրամից, որը ղեկավարում է առաջին տիկին Մեհրիբան Ալիևան), որոնք պահանջում են նախագծերի արագ իրագործում և հաշվետվողականություն:

Պետական կառույցների կողմից ֆինանսավորվող վերջին մի քանի նախագծերի իրականացման մակարդակից ելնելով՝ կարելի է դատել կոռուպցիայի և հակահայկական քարոզչական նպատակներին հատկացվող ֆինանսների մսխման մասին։ Օրինակ, Justice for Khojaly կայքի համար անգամ օգտագործվեցին Հայաստանի նախագահի թեկնածուներից մեկի՝ հապճեպորեն և թեթևակի փոփոխված քարոզչապաստառները։

Բացի այդ, կապված այն բանի հետ, որ Հայաստանի դեմ հոգեբանական գրոհը կատարվում է ուժեղացված տեմպերով, քարոզչամեքենան պարբերաբար խափանվում է, հաճախ կեղծված տվյալներ են կիրառվում: Այն արդյունքին հասնելու համար, որը պահանջում է երկրի ղեկավարությունը, ադրբեջանական մամուլը պարբերաբար դիմում է բացահայտորեն իմաստազուրկ նյութերի, որոնք հնարավորություն են ընձեռում նրանց հաշվետվություն ներկայացնել կատարած աշխատանքի համար:

Օրինակ, պաշտպանելու համար այն գաղափարը, որ Հայաստանում սոված է բնակչության մեծ մասը, 1news.az գործակալությունը հրապարակել է նյութ իբր ԼՂՀ տարածքից մկների փախուստի մասին` հոդվածն ամփոփելով հետևյալ եզրահանգմամբ. «Իրավիճակը Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում հասել է այնպիսի սարսափելի վիճակի, որ Հայաստանից փախչում են մարդիկ, իսկ լքյալ օկուպացված տարածքներից` մկները»:

Սամվել Մարտիրոսյան, Նորավանք
Категория: Վերլուծություն | Просмотров: 882 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ