Կայքի մենյու

Հոդվածներ [58]
Վերլուծություն [14]
Մեկնաբանություններ [0]
Հարցազրույց [8]
Մամուլի տեսություն [4]
Արդի ռետրո [4]

Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Ноябрь 2009  »
ПнВтСрЧтПтСбВс
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Главная » 2009 » Ноябрь » 17 » Ադրբեջանական երևակայության հանճարեղ սուտը. «Հայկական վահաբիզմ»
16:23
Ադրբեջանական երևակայության հանճարեղ սուտը. «Հայկական վահաբիզմ»
«Jamaat Shariat» կայքէջի տեղեկությունների համաձայն, ս.թ. սեպտեմբերի 20-ի երեկոյան ռուս սահմանապահների և Դաղստանի մոջահեդների  միջև զինված բախումներ են տեղի ունեցել  ռուս-ադրբեջանական սահմանում: «Հաստագլուխ-իմաստուն» ադրբեջանցի վերլուծաբանները, փորձագետները և քաղաքագետները միաձայն հաստատում են, որ «այստեղ ակնհայտորեն դիտվում է հայկական հետքը»: Հեշտ է նկատել, որ սա ադրբեջանական ԶԼՄ-ների հերթական հիստերիան է, որոնք անգամ չեն հապաղի մեղադրել հայերին ԱՀ-ում ճանապարհատրանսպորտային պատահարների մեջ:

Գաղտնիք չէ, որ վերջին ժամանակներում Ադրբեջանի  տարածքը, ԱՀ-ի ղեկավարության լռակյաց  համաձայնությամբ, օգտագործվում է բազմաթիվ ահաբեկչական կազմակերպությունների կողմից ահաբեկիչների պատրաստման, ինչպես նաև որպես փոխաբեռնման կայան ՌԴ տարածք ահաբեկիչների տեղափոխման համար, մասնավորապես` Դաղստան, Չեչնիա և Ինգուշետիա:

Հիշեցնենք, որ 1998թ. օգոստոսին «Իսլամական Ջիհադ» կազմակերպության ադրբեջանական բաժանմունքը, որը հետագայում ձուլվեց «Ալ-Կաիդայի» հետ, կոորդինացրել է Քենիայում և Թանզանիայում ԱՄՆ-ի դեսպանատների ռմբակոծությունները, որոնց ժամանակ մահացել է 224 և վիրավորվել ավելի քան 4500 մարդ: ՀԴԲ-ն (ФБР) կարողացել է ֆիքսել և որսալ Բաքվի «Իսլամական Ջիհադ» կազմակերպության ադրբեջանական բաժանմունք իրականացված Բեն-Լադենի ավելի քան 60 հեռախոսազանգ:

2001թ.  սեպտեմբերի 11-ին Նյու-Յորքում տեղի  ունեցած պայթյուններից անմիջապես  հետո, «Associated Press» գործակալությունը  տեղեկություն է տարածել, որ  ԱՄՆ Կոնգրեսի հետազոտական ծառայությունը  (Congressing Research Service) դեռ 2001թ. սեպտեմբերի 10-ին հաշվետվություն է հրապարակել, որում նշել է, որ միջազգային ահաբեկչական կազմակերպությունների հետ կապված առանձին անձինք և խմբեր օգտագործել են Ադրբեջանի տարածքը, որպես իրենց ահաբեկչական ցանցի ռազմական բազաներից մեկը: Հենց այդ պատճառով էր, որ նույն 2001թ. հոկտեմբերին Ադրբեջանի իշխանությունները ԱՄՆ-ի ճնշման տակ նշյալ կազմակերպության հանդեպ շուրջկալում սկսեցին, որի ընթացքում ձերբակալվեցին ինչպես Ադրբեջանի քաղաքացիներ, այնպես էլ տարբեր ՙառաքելությունների՚ ներկայացուցիչներ Կատարից, Հորդանանից և Սաուդյան Արաբիայից:    

Այսպիսով, ի՞նչ է տեղի ունեցել  իրականում ս.թ. սեպտեմբերի 20-ի  երեկոյան ռուս-ադրբեջանական սահմանում:

Իրավիճակը Դաղստանում, Չեչնիայում և Ինգուշետիայում լարված է ոչ սովորականի պես: Տարածաշրջանում անցկացվում է լայնամասշտաբ հակաահաբեկչական  միջոցառում:

Ադրբեջանից  ՌԴ տարածք տեղափոխված ահաբեկիչները շրջափակման մեջ էին հայտնվել ռուսական զորքերի  կողմից և հետ քաշվելու միակ ճանապարհը  Ադրբեջանի տարածք վերադառնալն էր: Քանի որ նրանց գործողությունները  համաձայնեցված չէին ԱՀ-ում իրենց  հովանավորների հետ, ադրբեջանցի սահմանապահները, հանկարծակի բախվելով ահաբեկիչների հետ, մարտի էին բռնվել: Իսկ ռուս սահմանապահները իրենց տարածքից հաջողությամբ ավարտել էին տվյալ հակաահաբեկչական միջոցառումը:

Հաշվի առնելով Ադրբեջանում բնիկ ժողովուրդների  ազգային խտրականությունը` միանգամայն հեշտ է ամբողջ կատարվածը վերագրել Կուսարում և Զակատալայում առկա անջատողական տրամադրություններին և միաժամանակ չմոռանալ «հայկական հետքի» մասին:

Մեղադրելով  Հայաստանին հյուսիս-կովկասյան հանրապետություններում  գործունեություն ծավալած իսլամական  ահաբեկչական կազմակերպությունների հետ կապ ունենալու և առավել ևս նրանց գործողությունները ուղղորդելու մեջ, արդյոք ադրբեջանական մամուլը ցանկանում է միջազգային հանրությանը ցույց տալ, որ իբր «քրիստոնյա հայերի ահաբեկչական» կառույցը այնպիսի զարգացում է ապրել, որ իր մեջ ներգրավել է անգամ մահմեդական «վահաբիզմ» գաղափարախոսությունը:    

Ադրբեջանի իշխանությունները տարածել են այս  ապատեղեկատվությունը, որպեսզի միջազգային հանրությունից թաքցնեն իրենց  կապն ահաբեկիչների հետ:  

Կոնստանտին Ազարյան
Категория: Հոդվածներ | Просмотров: 1052 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ