Կայքի մենյու

Հոդվածներ [58]
Վերլուծություն [14]
Մեկնաբանություններ [0]
Հարցազրույց [8]
Մամուլի տեսություն [4]
Արդի ռետրո [4]

Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Октябрь 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Главная » 2010 » Октябрь » 18 » Ադրբեջանական աբսուրդ
11:12
Ադրբեջանական աբսուրդ
Մաս 1-ին

Գաղտնիք չէ, որ պաշտոնական Բաքուն հակահայ քարոզչությունը կամ ավելի ճիշտ` հիստերիան դարձրել է իր արտաքին և ներքին քաղաքականության անկյունաքարերից մեկը: Ավելին, բառիս լայն իմաստով այն դարձել է Ադրբեջանի "տնտեսության առավել եկամտաբեր ճյուղերից” մեկը, քանի որ ադրբեջանական "տնտեսության այդ ճյուղից” սնվում է բազմաթիվ ձրիակերներից, ստորաքարշներից և հացկատակներից կազմված մի ստվար բանակ:
Անտարակույս է, որ այդ չարաբաստիկ "ինդուստրիայի” տխուր հետևանքները հետագայում շարքային ադրբեջանցիներն են ստիպված լինելու հաղթահարել: Սա ընդամենը ժամանակի հարց է: 
Եվ այսպես, պաշտոնական Բաքվի արդի հակահայ հիստերիան միտված է սեփական ժողովրդին համոզել, որ, իբր. 
1. Հայաստանը գտնվում է տնտեսական կոլապսի եզրին, սովից փրկվելու նպատակով ազգաբնակչությունը պատրաստ է ցանկացած զիջման:
Այս "թեզն” ամենածեծվածն ու ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից ամենից հաճախ օգտագործվողն է: Ինչ խոսք, Հայաստանում առկա են մի շարք տնտեսական դժվարություններ, որոնցից անմասն չեն նույնիսկ մեծ տերությունները: Սակայն, եթե այս ապատեղեկատվությունը մշակված և օգտագործվելիս լիներ գոնե քիչ թե շատ բարեկեցիկ երկրում, ապա այն ինչ-որ կերպ ընկալելի կլիներ միջազգային հանրության, հատկապես ադրբեջանական հասարակության համար: Գոնե շարքային ադրբեջանցիները հստակ գիտակցում են, որ սա անհեթեթություն է: Իսկ թե որտեղ է հանգրվանել իրական տնտեսական կոլապսն ու սովը, ցույց է տալիս ս.թ. հոկտեմբերի 6-ին ԱՀ Միրբաշիր քաղաքում տեղի ունեցած բախումը, որը փաստորեն հրահրվել է պետական մակարդակով: Գիշեր ու զօր նավթադոլարներով պարծեցող ադրբեջանական ղեկավարությունն այնքան անճարակ կամ ավելի ճիշտ` կաշառակեր է գտնվել, որ նոր բնակարաններ կառուցելու փոխարեն, փորձել է Աղդամի փախստականներին բնակեցնել միրբաշիրցիների տներում: Ավելին, բախումների հիմնական պատճառներից մեկն է հանդիսացել նաև այն, որ աղդամցիներն աստիճանաբար իրենց ձեռքն են վերցրել Միրբաշիրի առևտրի ու սպասարկման ոլորտը: 
Նման երևույթները բնորոշ են թույլ զարգացած ու շատ ցածր կենսամակարդակ ունեցող երկրներին` զարգացած ու բարեկեցիկ երկրում նման միջադեպերը բացառված են: Այնպես որ, հարուստ բնական պաշարների առկայությունը բնավ չի նշանակում բարեկեցիկ ու քաղաքակիրթ հասարակություն:
2. Հայաստանը պատրաստ է հանձնել ազատագրված տարածքներն և այդ նպատակով արդեն իսկ սկսվել են զորքերը դուրս բերելուն ուղղված միջոցառումները:
Արդեն տևական ժամանակ է, ինչ ադրբեջանական քարոզչամեքենան սեփական ժողովրդին խաբում է, որ, իբր, շատ շուտով, արցախյան հիմնախնդիրը լուծվելու է ի օգուտ Ադրբեջանի: Վերջին շրջանում այդ քարոզչական հնարքը ոչ միայն չի գործում, այլև ադրբեջանական հասարակության շրջանում տարատեսակ անեկդոտների տեղիք է տվել: Մեծ հաշվով, նման պարզունակ ու ստահոդ քարոզչության շարունակականությունը դեպրեսիա է առաջացրել հասարակության շրջանում, որի նույնիսկ լոյալ շրջանակներում սկսել է տիրել այն մտայնությունը, որ արցախյան հիմնախնդրի լուծումը շահեկան չէ Ալիևների կլանին: Ադրբեջանական հասարակության շրջանում աստիճանաբար արմատացող այս համոզմունքը բացատրվում է նրանով, որ վերը նշված հիմնահարցի առկախումն իշխող վարչակազմին անսպառ հնարավորություն է ընձեռում շահարկել այն և այսպիսով պահպանել իր գոյությունը:   
3. Հայկական բանակը քայքայվում է, մեծ չափերի են հասնում կոռուպցիան, հանցագործությունները, բարոյական ու մարտական ոգին շատ ցածր է, որի հետևանքով հայ զինվորները համատարած փախչում են Ադրբեջան: 
Այո, ինչպես ցանկացած բանակում, ՀՀ Զինված ուժերում ևս առկա են որոշակի խնդիրներ` կոռուպցիայի, ոչ կանոնադրային հարաբերությունների և դրանցից բխող հանցագործությունների առանձին դեպքեր:
Սակայն, այստեղ տեղին է հիշել Աստվածաշնչյան գերանի և ծեղի պատմությունը: Ադրբեջանական քարոզչամեքենան շարունակում է համառորեն չտեսնելու տալ սեփական աչքի գերանը և փորձում ուռճացնել հայկական կողմի աչքի ծեղը: Արդյունքում, այդ գերանը բավականին երկար ժամանակ է, ինչ կուրացրել է ադրբեջանցիներին, որն էլ հանգեցրել է քարոզչական դաշտում նրանց անհոդաբաշխ շարժումներին: 
Ի տարբերություն ադրբեջանցիների, հայերը բավականին արագ կերպով են արձագանքում բանակում տեղ գտած թերություններին: Այդ մասին են վկայում վերջին ամիսներին հարուցված քրեական գործերը: Ինչ վերաբերում է հայ զինվորների բարոյական և մարտական ոգուն, ապա այն պարզորոշ կերպով երևացել է ս.թ. սեպտեմբերի 1-ին և 4-ին ադրբեջանական դիվերսանտներին ոչնչացնելու ընթացքում: Արդյունքում, ոչնչացվել է նվազագույնը 12 ադրբեջանցի դիվերսանտ, իսկ հայկական կողմն ունեցել է մեկ վիրավոր զինծառայող: Այստեղ պետք է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ 18-20 տարեկան հայ զինվորներն առանց մեծ դժվարության ոչնչացրել են հատուկ պատրաստություն անցած ադրբեջանցի 12 դիվերսանտի: Ահա սա է հայ զինվորի բարոյական և մարտական ոգու իրական ցուցիչը: 
Իսկ ի՞նչ է կատարվում ադրբեջանական բանակում: Այսպես, ս.թ. հունվարից առ այսօր, ըստ ադրբեջանական որոշ ԶԼՄ-ներից ստացված տեղեկությունների, ԱՀ ԶՈՒ-ում զոհերի թվաքանակը կազմել է 98, իսկ վիրավորներինը` 88 զինծառայող: Ընդ որում, ադրբեջանական իրավապաշտպան կազմակերպությունները փաստում են, որ զոհերի և վիրավորների վերը նշված թվաքանակն իրականում շատ ավելին է` նվազագույնը ներկայացվածի կրկնապատիկը: Հարկ է նշել, որ նույնիսկ վերը նշված թվերի պարագայում 57 ադրբեջանցի զինծառայող զոհվել է ոչ կանոնադրային հարաբերությունների հետևանքով: Այստեղ զավեշտալին այն է, որ ըստ ադրբեջանական վիճակագրության, 9 զինծառայող զոհվել է անհայտ պատճառներով: Սա ընդամենն անհեթեթություն է: Ցանկության դեպքում բոլոր դժբախտ դեպքերի պատճառները շատ արագ կերպով հայտնաբերվում են: 
Կոռուպցան այն աստիճան է արմատավորվել ադրբեջանական բանակում, որ շատ դեպքերում այն ինչ-որ առումով պարտադիր կենցաղային տարր կարելի է համարել: Օրինակ, շատ սովորական երևույթ է, երբ զորացրվող ադրբեջանցի զինվորները 50-100 ԱՄՆ դոլար են վճարում իրենց սպաներին: Որպես ապացույց կարելի է համարել Զ.Թաղիևի անվան զինավանում տեղակայված զորամասի օրինակը: Անշուշտ, հաշվի առնելով ադրբեջանական բանակում տիրող բարդ քրեածին վիճակը, զորացրվելիս արժե վճարել նույնիսկ 1.000 ԱՄՆ դոլար` որպես աչքալուսանք այն բանի, որ զինվորն այդ դժոխքից ազատվում է ողջ և առողջ` առանց ֆիզիկական ու հոգեկան շեղումների:
Հատկանշական է, որ ադրբեջանական զինուժի միակ "առավելությունը” միայն գերկոռումպացվածությունը չէ: Ընթացիկ տարում ԱՀ ԶՈւ քրեածին իրադրությունը բնութագրվում է սպանությունների, կաշառակերության և գումարների յուրացման  աճով: Այսպես, սպանվել են Մինգեչաուրում տեղակայված ՀՕՊ զորամասի հրամանատար, գնդապետ Ջանփոլադ Ալիևը և ԱՀ ՊՆ բաժնի պետ, գնդապետ Գասիմ Ռամազանովը: Ուշագրավ է, որ Ջ.Ալիևի սպանությունն ադրբեջանական ԶԼՄ-ները կապակցվում են ԱՀ ԶՈՒ ՀՕՊ-ի նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Ռահիլ Ռզաևի սպանության հետ: 
Պետական գումարների յուրացման առնչությամբ հիշարժան է ՆԻՀ Շահբուզի շրջանում տեղակայված զորամասերից մեկում մոտ 450.000 դոլարի յուրացման փաստը: Հարուցվել է քրեական գործ, ձերբակավել է զորամասի ֆինասական ծառայության պետը: Սրտի կաթվածի պատճառով առայժմ ձերբակալությունից խուսափել է 5-րդ ԲԿ ֆինանսական ծառայության պետ, փոխգնդապետ Նադիր Գուլիևը: Ինչ վերաբերվում է կաշառակերությանն, ապա վստահաբար կարելի է փաստել, որ այն դարձել է պետական մարմինների կողմից կառավարվող գործընթաց: Այժմ զինծառայությունից խուսափող ցանկացած ադրբեջանցի զինակոչիկը կարող է որոշակի գումար կաշառք տալուց հետո համարվել ծառայության համար ոչ պիտանի և 10 օրվա ընթացքում զինգրքույկի տեր դառնալ: Այս փաստն ուղղակիորեն պայմանավորված է նրանով, որ ըստ ԱՀ "Զինակոչի մասին” օրենքում կատարված փոփոխությունների, զինակոչիկների պիտանելիությունը որոշելու լիազորությունները զինկոմիսարիատներից վերցվել և հանձնվել են շրջանային բժշկական հանձնաժողովներին, որոնք գործում են ԱՀ ՊՆ կազմ-զորահավաքային վարչության կազմում: Այս "know-how”-ի արդյունքում 2-3 անգամ աճել է կաշառքի չափը: Ընդ որում, Ադրբեջանի տարբեր շրջաններում "տարիֆները” տարբեր են: Մասնավորապես, շրջաններում զինծառայությունից ազատվելն արժե 2.500-3.800, իսկ Բաքվում` 10.000-13000 ԱՄՆ դոլար:  
Միաժամանակ, ադրբեջանական բանակի բարոյական և մարտական ոգին չի կարող բարձր լինել նաև մի շարք այլ լուրջ պատճառներով: Կարելի է նշել Էթնիկ և կրոնական հանգամանքները: Ադրբեջանի ազգաբնակչության մեծամասնությունը դավանում է շիա իսլամը: Շիա են դավանում ազգությամբ ադրբեջանցի զինծառայողների զգալի մասը, թաթերը, թալիշները, քրդերի մի մասը, որոնք կազմում են զինված ուժերի անձնակազմի մոտ 65%: Սուննիադավան են հիմնականում ազգությամբ լեզգի, ավար, ծախուր և չեչեն զինծառայողները, որոնք կազմում են անձնակազմի մոտ 35%: 
ԱՀ ԶՈւ ղեկավարությունը շարունակում է ակտիվորեն պայքարել սուննիականության` հատկապես նրա արմատական հոսանքը հանդիսացող վահաբականության դեմ, որն արագ տեմպերով տարածվում է երկրով մեկ: Օրինակ, վերջերս վահաբականության գաղափարներ տարածելու համար ձերբակալվել է Հ.Ալիևի անվան բարձրագույն ռազմական ուսումնարանի 10 սպա և 6 կուրսանտ: Ընդհանուր առմամբ ԱՀ ԶՈՒ-ում լայն տարածում ստացած ծայրահեղական կրոնական շարժումների հետևանքով ձերբակալվել և դատարանի առջև է կանգնել 80 զինծառայող, առգրավվել է մեծ քանակությամբ զենք և զինամթերք:
Ակնհայտ է, որ Ադրբեջանի իշխանությունները ձգտում են ճնշումների ենթարկել սուննիներին: Սակայն, խնդիրն այստեղ ոչ այնքան կրոնական, որքան էթնիկ տարբերությունն է: Ինչպես նշեցի, հիմնականում սուննիներ են Ադրբեջանի հնաբնակ ժողովուրդները: Ուստի, պաշտոնական Բաքուն միտումնավոր կերպով սուննիներին ներկայացնում է որպես վահաբականներ` լեզգիների, ավարների և ծախուրների նկատմամբ բռնաճնշումներն ավելի ուժգնացնելու նպատակով: Այսպիսով, "կրոնական հանդուրժողականությամբ աչքի ընկնող” Ադրբեջանում օրը ցերեկով ոտնահարվում են սուննիների, ավելի ճիշտ` ոչ թուրքերի տարրական իրավունքները: 
Այս ամենը չի կարող իր անդրադարձը չունենալ ադրբեջանական բանակում, որտեղ, ըստ հավաստի լուրերի, միտումնավոր կերպով ստորացումների են ենթարկվում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչ զինծառայողներին: 
4. Ադրբեջանական հասարակությանը և բանակին "քաջալերելու” նպատակով նպատակաուղղված քարոզչություն է իրականացվում, որ, իբր, արցախյան պատերազմում ադրբեջանցիների դեմ կռվել են ռուսները:
Ընդհանրապես, այլատյացությունն, այդ թվում նաև ռուսոֆոբիան Ադրբեջանում սովորական երևույթ է: Ներքին և արտաքին ազդակների նկատմամբ ադրբեջանցիների չափազանց "զգայունության” արդյունքում վերջերս ի հայտ է եկել նաև վախի նոր տեսակ` հովվաֆոբիա, որը բնութագրվում է, որպես վախ հայ հովիվների նկատմամբ:  Այս երևույթներն ունեն իրենց տրամաբանական բացատրությունը, քանզի ինչ-որ կերպ պետք է սեփական ժողովրդին բացատրել սեփական բարբարոսությունների, ինչպես նաև խայտառակ պարտությունների "պատճառները”: Իսկ մեղավորներն, ինչպես միշտ, ադրբեջանցիները չեն: Արցախյան հերոսամարտի ընթացքում նույնիսկ չեչեն և աֆղան գրոհայինները չկարողացան որևէ կերպ օգնել ազերիներին (ի դեպ, ողջ մնացած չեչեն և աֆղանցի գրոհայինները շատ դիպուկ  են բնութագրել թե հայ, և թե ադրբեջանցի զինվորների մարտական և բարոյական ոգին):  
Ով-ով բայց, ադրբեջանցի զինվորականները հիանալի են հասկանում այս "թեզի” անհեթեթ լինելը: Իսկ հիմարությունը սահմաններ չունի: Այն երբեմն ընդունում է տրագիկոմեդիկ երանգներ: Այսպես, ադրբեջանական քարոզչամեքենայի զառանցանքները հասել են այն աստիճանի, որ Սումգայիթի, Գանձակի, Շամխորի և այլ հայկական քաղաքների կազմակերպած ջարդերը ներկայացվում են որպես ռուսների կազմակերպած դավադրություն: 
Ավելին, վերջերս Բաքվում 20-ամյա հայ հովիվ Մանվել Սարիբեկյանի անմարդկային սպանության մեջ Իլդիրիմ Մամմադովը "հայտնաբերել” է "ռուսական հետքը”: "Սենսացիան” կայանում է նրանում, որ ըստ Ի.Մամմադովի, ռուսական հատուկ ծառայությունները հայ հովվին սպանել են ինչ-որ տելեպատիկ զենքով: Սա պաշտոնական Բաքվի որդեգրած ռուսոֆոբիայի շարունակությունն է: Իսկ գու՞ցե Զուղայի հայկական խաչքարեը նույնպես ոչնչացվել են ռուսների կողմից` "նեկրոպատիկ” զենքի միջոցով: 
Սակայն, այդ "նոր գիտական մոտեցումը” կներկայացնեմ հետագայում` հանգամանալից կերպով:           
5. Ադրբեջանական բանակը տարեց տարի ամրանում է, ավելանում է բանակի ֆինանսավորումը, որը համեմատվում է Հայաստանի ողջ տարեկան բյուջեի հետ: Զարգանում է Ադրբեջանի ռազմաարդյունաբերությունը, գնվում են արդի հարձակողական սպառազինություններ:
Ադրբեջանական բանակի "ամրության” մասին հնարավորինս մանրամասն ներկայացվել է վերևում: Կարելի է եզրահանգել, որ այն լիովին համապատասխանում է ՆԱՏՕ-ի չափանիշներին: Միայն Աստծուն և սատանային է հայտնի, թե ինչու է ՆԱՏՕ-ն հապաղում: Ադրբեջանական բանակի ֆինանսավորման մասով նույնպես ամեն ինչ պարզ է`այն այնքան հիանալի է ֆինանսավորվում, որ տարեսկզբին արդեն պրոֆիցիտ է առաջանում: Իսկ պրոֆիցիտը, որքանով ինձ հայտնի է, շատ վտանգավոր երևույթ է: Օրինակ, այդ "չարիքի” պատճառով ադրբեջանցի զինվորները չեն ցանկանում ճաշակել շատ բարձր կալորիականություն ունեցող համադամ կերակուրները, որոնք անասելիորեն գիրացնում են նրանց: Ուստի,  նրանց ծնողները, որպես կանոն յուրաքանչյուր շաբաթվա վերջին հաց, կարտոֆիլ և այլ "հակապրոֆիցիտային” սննդամթերքներ են ուղարկում իրենց զավակներին: Հանուն ճշմարտության, պետք է նշեմ, որ պետության կայունության և ամրության պահպանման նպատակով ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաներն ու զինվորականները քաջաբար վերացնում են այդ չարիքը, որը կոչվում է ՊՐՈՖԻՑԻՏ:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի ռազմաարդյունաբերությանն, ապա այն հիանալի ավանդույթներ ունի: Միայն խորհրդային տարիներին Բաքվի սառնարանների գործարանի արտադրանքն իր "արժանի” տեղն է գտել մի շարք երկրների զինանոցում:
Ի մի բերելով այս "սարսափազդու” տեսությունը, նշեմ, որ խրոնիկական ցածր բարոյահոգեբանական մակարդակ ունեցող զինուժի պարագայում ցանկացած արդի հարձակողական զինատեսակ պոտենցիալ ռազմավար է հակառակորդի` տվյալ դեպքում հայերի համար:   
6. Ադրբեջանը չի կարող հավերժ սպասել և բանակցություններ վարել: Եթե առաջիկայում Հայաստանը փոխզիջման չգնա, ադրբեջանական կողմը կսկսի ռազմական գործողությունները, որի արդյունքում Լեռնային Ղարաբաղն արագորեն կազատագրվի հայկական օկուպացիայից:
Այս քարոզչական հնարքը նույնպես պաշտոնական Բաքվի ժամկետանց աշուղների առավել ժամկետանց "արտադրանքն” է: Որպեսզի չկորցնի ամբողջն, Ադրբեջանը ստիպված է լինելու սպասել և բանակցություններ վարել, հրաժարվել իր անհեթեթ  հավակնություններից և ընդունել, որ Արցախը չի կարող լինել իր կազմում: Աբսուրդը կայանում է նրանում, որ պարտվածն ավելին է պահանջում, քան հաղթանակած կողմը: Սակայն, աբսուրդների աբսուրդը հանդիսանում է այն, որ այս ռազմատենչ հայտարարություններն արվում են հիմնականում պատերազմի ընթացքում այս կամ այն կերպ ադրբեջանական զինուժը դասալքած քաղաքական գործիչների ու զինվորականների կողմից: Ինչ վերաբերում է բուն ռազմատենչ հայտարարություններին, ապա դրանք միմիայն ներքին սպառման համար են, քանի որ ներկա պահին ԱՀ-ում նույնիսկ գյուղապետի ընտրության նախօրեին բոլոր թեկնածուներն "աքլորանում” են ու արդեն որերորդ անգամ "ազատագրում” Արցախը: 
Եվ վերջապես, ծանոթ լինելով ադրբեջանցիների հոգեբանությանը, նշեմ, որ, եթե ադրբեջանական ղեկավարությունը գոնե կիսով չափ հավատացած լինի ԱՀ ԶՈՒ-ի մարտունակության, հետևաբար նաև պատերազմի արդյունավետության մեջ, ապա այն անհապաղ ագրեսիա կսկսի Արցախի դեմ: Սակայն, նրանք հստակ գիտակցում են, որ այս դեպքում ավելի շատ հայկական հողեր կազատագրվեն ադրբեջանական օկուպացիայից: 
Ասել կուզեմ, որ նույնիսկ ադրբեջանցիները չեն հավատում իրենց իսկ մոգոնած ստերին: Իսկ քարոզչական դաշտում սա կատարյալ ֆիասկո է:
Ավելի մանրամասն տեղեկությունների համար պետք է դիմել Վուգար Սեիդովին, ով խորապես գիտակցում է ադրբեջանական քարոզչության սնանկությունը:
7. Ադրբեջանական հասարակությունում, այդ թվում նաև բանակում, հակահայկական տրամադրվածությունը վառ պահելու համար յուրաքանչյուր տարի մեծ շուքով նշում են. "Համազգային սգո օրը” (հունվարի 20), "Խոջալուի ցեղասպանության օրը” (փետրվարի 26), "Ադրբեջանցիների ցեղասպանության օրը” (մարտի 31):
Մի առիթով նշել եմ, որ միջազգային հանրության շրջանում խղճահարություն և հակահայ տրամադրություններ առաջացնելու համար սգո օրերի քանակը չափազանց քիչ է: Գոնե յուրաքանչյուր ամսվա մեկ օրը պետք է հռչակել համազգային սգո կամ ադրբեջանցիների ցեղասպանության օր: Սակայն, եթե խորը վերլուծենք Ադրբեջանում առկա ներքաղաքական, սոցիալ-տնտեսական և բարոյահոգեբանական իրավիճակը, պետք է ազնվորեն նշել, որ այդ երկրում յուրաքանչյուր օր համազգային սգո օր է, քանի  դեռ այնտեղ իշխում են Ալիևների կլանն ու նրան հարակից այլ հանցախմբերը: Սա նույնպես առանձին թեմա է:
 Պետք է նկատել, որ նույնիսկ վերը նշված նվազագույն սգո օրերի պարագայում ադրբեջանական քարոզչամեքենան, թեև ենթագիտակցորեն, սակայն շատ կոպիտ սխալ է թույլ տվել: Այսպես, հունվարի 20-ը նշվում է, որպես "համազգային սգո օր”, թեև, իրականում այն պետք նշվի հունվարի 12-ին, քանի որ այդ օրվանից ի վեր ողջ մարդկությունը տեսավ, թե ինչ են իրենցից ներկայացնում ադրբեջանցիները: Բայց նույնիսկ սա թողնենք մի կողմ: Այնուհետև, փետրվարի 26-ը նշվում է, որպես "Խոջալուի ցեղասպանության օր”: Հարց է առաջանում` իսկ մի՞թե այսպես կոչված "Խոջալուի ցեղասպանությունը” համազգային սգո առարկա չէ: Իհարկե` ոչ: Բացատրեմ, թե ինչու: Ինչպես նկատեցիք, մարտի 31-ն այսպես կոչված "Ադրբեջանցիների ցեղասպանության օրն” է: Իսկ մի±թե Խոջալույում ադրբեջանցիներ չէին "ցեղասպանվել”: Իհարկե` ոչ:  Սա ոչ այլ ինչ է, քան ինքնախոստովանանք: 
Անհերքելի փաստերն ապացուցում են, որ 1992թ. փետրվարի 26-ին միտումնավոր կերպով Խոջալույում բնակեցված մեցխեթցի թուրքերը ցեղասպանության են ենթարկվել ադրբեջանցիների կողմից: Այնպես որ, փետրվարի 26-ը պետք է նշվի, որպես "Խոջալույում ներքաղաքական նպատակներով Ադրբեջանի Հանրապետության Ազգային Ճակատի զինյալների կողմից մեցխեթցի թուրքերին ցեղասպանության ենթարկելու օր”:

Կոնստանտին ԱԶԱՐՅԱՆ
Категория: Հոդվածներ | Просмотров: 2078 | Добавил: Voskanapat | Рейтинг: 4.2/6
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ