Ավելի լավ է ունենալ խելացի թշնամի, քան հիմար բարեկամ Արևելյան ասացվածք
Մարդկության պատմության ընթացքում ստեղծվել են բազմաթիվ ասացվածքներ և թևավոր խոսքեր: Ընդհանրապես, առաջին հայացքից, ցանկացած ասացվածք կամ թևավոր խոսք բավականին պարզունակ է թվում: Սակայն, իրականում նրանք հանդիսանում են մարդկության բազմադարյա փորձառության բյուրեղացումը: