Որքան շատ է Քենան Գուլուզադեն հոդվածներ գրում, այնքան ավելի կասկածանքով եմ վերաբերում Դարվինի տեսությանը: Առհասարակ, Քենան Գուլուզադեն հակադարվինյան երևույթ է, քանզի, հակառակ այդ ուսմունքի տրամաբանությանը, նա ավելի տխմար է, քան իր հայրը` Վաֆա Գուլուզադեն: Վաֆայի մոտ գոնե ժամանակ առ ժամանակ ստացվում է հոդաբաշխ ստեր արտաբերելն, իսկ Քենանը Դարվինի հակառակորդների համար հիանալի գտածո է` փորձանմուշ:
|
|