2010թ. ապրիլին ԱՄՆ-ում անցկացվելիք մարդահամարի շրջանակներում տեղի իրավաբանները կոչ են անում հայերին անպայման լրացնել մարդահամարի քարտերը և նշել հայ լինելը: Ըստ ֆեդերալ (դաշնային) օրենքի, եթե որևէ բնակավայրում տվյալ էթնիկ խմբի անդամները զգալի թիվ են կազմում (մինչև 40%), ապա իշխանությունները պարտավոր են շտապօգնության, ոստիկանության, քաղաքապետարանի (նահանգապետարանի), հրշեջ ծառայության և այլնի մեջ ունենալ այդ լեզվով խոսող մարդիկ: Ավելին` իշխանությունը պարտավոր է ապահովել տվյալ էթնիկ խմբի համամասնական ներկայացվածությունը բոլոր նշված մարմիններում: Դրա համար հաշվառվում են ոչ միայն քաղաքացիները, այլև բոլոր բնակիչները, եթե նրանք մինչև իսկ անօրինական են երկրում: Վերջիններս նույնպես հարկ են վճարում, ուստիև ունեն իրավունքները տեղական մակարդակի վրա: Իշխանությունները պարտավոր են ողջ տեղեկատվությունը երկրորդել նաև էթնիկ խմբի
...
Շարունհակություն »
|
|