Հայ Դատը, կամ Հայոց պահանջատիրությունը գործընթացների մի ամբողջություն է, որի վերջնական նպատակը մեր ազգի համար բնական և կենսական այնպիսի պայմաններ ապահովելն է, որոնք կբացառեն ցեղասպանության կրկնությունը կամ սպառնալիքը, և կապահովեն մեր բնականոն կյանքն ու զարգացումը մեր պատմական Հայրենիքում:
Հայ Դատն` իր այսօրվա ըմբռնումով բացվել է Առաջին աշխարհամարտի ավարտից հետո, որի ընթացքում իր գագաթնակետին հասավ մեր Հայրենիքի ամբողջ տարածքում հայերիս որպես ազգ ոչնչացնելու թուրքական ծրագրի իրագործումը, ուստի և այն Ցեղասպանության հետևանք է և իր արդար լուծումը Ցեղասպանության հետևանքները վերացնելով է գտնելու: Դրանք են. մարդկային կորուստները, մշակութային կորուստները, տարածքային կորուստները, նյութական կորուստները:
Ամենածանր և անվերականգնելի են, իհարկե, մարդկային կորուստները: Սրանց մեջ են մտնում ոչ միայն այն մեկ ու կես միլիոնը
...
Շարունհակություն »
|
|