Կայքի մենյու

Հոդվածներ [58]
Վերլուծություն [14]
Մեկնաբանություններ [0]
Հարցազրույց [8]
Մամուլի տեսություն [4]
Արդի ռետրո [4]

Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Январь 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Главная » 2010 » Январь » 15 » 1905-ի Բաքուն
15:09
1905-ի Բաքուն
Ժողովրդի անվտանգությունը կարող են ապահովել միայն այնպիսի գործողությունները, որոնց դիմեց Նիկոլ Դումանի խումբը 100 տարի առաջ:

Դյուրին կլիներ, տրորված ճանապարհ բռնելով, Բաքվի 1905 թվի հայկական ջարդերը պատճառաբանել մի քանի լրագրերի («Կասպի», «Հայաթ»), կամ էլ մի խումբ պանթյուրքիստների և մեկ տասնյակի չափ կիսաընդհատակյա խմբակների քարոզչական գործունեությամբ: Անդրկովկասյան թաթարների զանգվածային հետամնացության ու անգրագիտության պայմաններում, մամուլը չնչին ազդեցություն ուներ: Ավելի արդյունավետ էր աշխատում բազարային քարոզչությունը: Հայերն անհավատ գյավուր են, որոնց պետք է ոչնչացնել: Իսկ նրանց տներն ու հարստությունը պետք է պատկանի մեզ: Այսպիսի քարոզչությունը չէր կարող նշանակալի հաջողություն չունենալ համբալների և թաթարական լյումպեն-պրոլետարիատի շրջանակներում, սակայն 1905 թվականի ողջ ընթացքում տեղի ունեցած Բաքվի ջարդերը պատճառաբանել բացառապես փողոցային քարոզչությամբ, իհարկե, ճիշտ չէ: Ճշմարտությունն, իրականում, ավելի խորն է թաղված: Անդրկովկասում և, մասնավորապես, Բաքվում ծավալված իրադարձությունների վրա միաժամանակ ազդել են տեղական, կայսրական և համաշխարհային բնույթի մի շարք հիմնախնդիրներ:

Տեղական էր հանդիսանում բնիկների` նստակյաց հայերի, և եկվորների`քոչվոր ցեղերի, քաղաքակրթական անհամատեղելիությունը: Թյուրքական քոչվոր ցեղերը դարերով ապրել ու դաստիարակվել են ազնվության, քաջության և պատվի մասին այլ, նստակյաց ժողովուրդներից արմատապես տարբերվող, հասկացություններով: Նրանց մոտ խաբելը, գողանալը, հափշտակելը, սպանելը հավասարեցվում է սխրագործությանը: Պատանին տղամարդ էր համարվում միայն այն բանից հետո, երբ մասնակից էր դառնում այս կամ այն գյուղի ասպատակությանը: Եթե նրան հաջողվում էր այդ ընթացքում սպանել նաև որևէ անօգնական ծերուկի, ապա նա շրջապատվում էր հարգանքով ու փառքով: Թալանը մասնագիտություն է, իսկ սպանությունը` հերոսություն: Սպանությունը բոլորովին չի հակասում թյուրքական քոչվոր ցեղերի մենթալիտետին, նույնիսկ, եթե զոհը զառամյալ, հիվանդ կամ քնած մարդ է: Դիակապտությունը նրանց մոտ համարվում է, ժամանակի քննությունը բռնած, բարօրության հասնելու միջոց: Չարժե անգամ մտածել, որ մի քանի տարվա նստակյաց կյանքը կարող էր փոխել քոչվորային աշխարհայացքը:

Ճիշտ չէր լինի կարծել, որ հայ-թաթարական հակասություններն առաջին անգամ երևան են եկել Բաքվում, 1905 թվին: Դեռևս մի քանի ամիս առաջ, 1904թ. նոյեմբերին բավականին արյունալի ընդհարումներ են տեղի ունեցել Գանձակում և Շամխորում: Իսկ տեղական նշանակության մարտեր հայ և թաթարական գյուղական համայնքների միջև եղել են մշտապես` մեր տարածաշրջան թյուրքական ցեղերի ներգաղթի հենց առաջին օրից, ընդհուպ մինչև 1988 թվականը: Պարզապես խոշոր քաղաքների իրադարձությունները լուսաբանվել են տեղական և համաշխարհային լրատվամիջոցներով ու նշանակալից բնույթ ստացել:

Կայսրական նշանակության հիմնախնդիրները նույնպես խաղացել են իրենց դերը: 1905թ. փետրվարին Ռուսաստանն արդեն մեկ տարի էր, ինչ պատերազմում էր Ճապոնիայի դեմ, և այդ պատերազմը ստացել էր Ռուսաստանի համար բացարձակապես անհաջող ընթացք: Կրելով մի քանի զգալի պարտություններ և տեղի տալով եվրոպոկան տերությունների ճնշմանը, նա ստիպված համաձայնվել էր ստորացուցիչ խաղաղությանը:

Եվս մեկ, կայսրական նշանակության, հիմնախնդիր էր դարձել հեղափոխական իրավիճակի զարգացումը երկրում: Գործնականում Ռուսաստանի ամբողջ ներուժը տեղփոխվում էր Հեռավոր Արևելք, որտեղ, ի հակադրություն հայտնի օրենքի, պարզապես անհետանում էր: Այս իրողությունը հանգեցրեց հեղափոխական շարժման անսպասելի արագ ընդլայնմանը, այդ թվում` նաև Անդրկովկասում: Իսկ այստեղ հայերը, կարելի է ասել ոչ առանց հիմքի, համարվում էին ապստամբ և հեղափոխական ժողովուրդ: Հայերն իսկապես ապստամբել էին, քանզի նկարագրվող իրադարձություններից ոչ շատ առաջ ցարական իշխանությունը, Կովկասի փոխարքա իշխան Գոլիցինի մատուցմամբ, որոշում էր կայացրել հայկական եկեղեցական ունեցվածքը բռնագրավելու և դպրոցները փակելու մասին: Այդպիսի արկածախնդիր քայլ կատարելու համար պետք էր, որ բոլորովին չճանաչել հայերին ու նրանց պատմությունը: Նշեմ միայն, որ հայ ժողովրդի պայքարը, իր ոտնահարված իրավունքների համար, ի վերջո հասավ արդյունքի: Եկեղեցու ունեցվածքը վերադարձրեցին, իսկ ընդհատակ անցած հայկական դպրոցները նորից բացվեցին:

Վերջապես համաշխարհային բնույթի հիմնախնդիր կարելի է համարել քննարկվող ժամանակաշրջանում սկսված թյուրքական ժողովուրդների ինքնագիտակցության արթնացումը: Այն սպառնալիք էր ոչ միայն Ռուսաստանի համար, ինչը դժբախտաբար այդ երկրում ժամանակին չգիտակցեցին, այլև ամբողջ Եվրոպայի համար, Ասիայի հետ միասին: Ըստ էության, սկսվել էր արդեն կայացած բազմաթիվ ազգերի համար օտար ու անընդունելի աշխարհայացք ունեցող, ագրեսիվ և, մինչ այդ, ցաքուցրիվ ցեղերի միավորման գործընթացը:

Անկեղծ ասած, դժվար է համաձայնվել այն հետազոտողների հետ, ովքեր գտնում են, թե թաթարներին հայերի դեմ լարել էր ցարական իշխանությունը: Այլ բան է, որ ջարդերը ձեռնտու էին ցարիզմին, քանզի հայերին շեղում էին հեղափոխական գործընթացներից: Հնարավոր է նաև, որ հայերին ևս մեկ անգամ հիշեցնում էին, թե ինչ կարող է լինել, եթե ռուսները շրջվեն իրենցից: Այս ամենը, հավանաբար, առկա է եղել, բայց դրանք ջարդերի պատճառը լինել չէին կարող: Կովկասյան թաթարների ղեկավարները հաշվարկել էին, որ պատմական տվյալ ժամանակահատվածում Ռուսաստանը, պարզապես, անկարող է վերահսկել հսկայական կայսրության ամողջ տարածքը: Փաստորեն այն, ինչ տեղի ունեցավ, Բաքվի էթնիկ զտման առաջին փորձն էր, որը հետապնդում էր Թուրքիային միանալու կամ նոր անկախ թյուրքական պետություն ստեղծելու հեռանկարներ: Չի բացառվում նաև, որ դեռ 1905 թվին Թուրքիայում քննարկվում էր մեր տարածաշրջան ուղղակի ռազմական արշավանք ձեռնարկելու հարցը: Եթե դա այդպես է, ապա Պոլիսն ուղղակի ժամանակ չունեցավ, քանզի հայերը կարողացան արագ ու կոշտ ճնշել Բաքվի ջարդարարներին:

Եվ այսպես, 1905թ. փետրվարին մի քանի զինվոր, որոնցից միայն մեկն էր հայ, դատարանի դահլիճից դեպի բանտ էին ուղեկցում ոմն Աշուրբեկովի` թաթարական բանդիտական խմբերից մեկի ղեկավարին: Ճանապարհին վերջինս փախուստի փորձ է կատարում, և զինվորները կրակ են բաց անում, ինչի արդյունքում հանցագործը սպանվում է: Անմիջապես Բաքվի խուժանին ներշնչում են, թե Աշուրբեկովին հայն է սպանել, ինչը չի կարելի նաև բացառել: Մեկ-երկու օրից, փետրվարի 6-ին, վերոհիշյալ հայ զինվորին հրազենից վիրավորում են հայկական եկեղեցու բակում: Կրակողին, ոմն Բաբայևի, հայերն իսկույն հայտնաբերում և հանձնում են ժանդարմներին, որոնք էլ անմիջապես նրան ազատ են արձակում: Դրանից հետո, մի քանի հայեր գտնում են Բաբաևին ու սպանում:

Այդ նույն օրը թաթարները վերջինիս դիակը դնում են սայլի վրա, ման ածում ամբողջ քաղաքով ու կոչեր անում վրեժխնդիր լինել հայերից: Երեկոյան թաթար ամբոխները դուրս են թափվում Բաքվի փողոցները ու սկսում կրակել պատահած հայերի ուղղությամբ և այրել թաթարական թաղամասերում կառուցված հայկական տները: Կարելի էր արխիվային մի շարք փաստաթղթեր ներկայացնել` թաթարական գազանությունների մասին վկայություններով, սակայն կարծում ենք, որ Սումգայիթի, Մարաղայի, 1990թ. Բաքվի և Գուրգեն Մարգարյանի սպանության ժամանակակիցները ավելորդ ապրումների կարիք չունեն: Անցած հարյուր տարում ոչինչ չի փոխվել: Նույն բարբարոսներն ու բռնացողներն են, և միևնույն զոհերը:

Ոչ փետրվարի 6-ին, ոչ էլ 7-ին ջարդարաները դիմադրության չհանդիպեցին: Ինչպես միշտ, հայերը հույս էին փայփայում, թե կառավարական զորքերը կմիջամտեն ու կդադարեցնեն թաթարների արյունալի գինարբուքը, կամ էլ արյամբ հագեցած թաթարները կհանդարտվեն: Իսկ այդ ընթացքում այրվում էին տասնյակ հայկական տներ, իրենց տերերի հետ միասին, այդ թվում` նաև նշանավոր արդյունաբերողներ Լալայանի, Ադամյանի, Միրզոյանցի տները: Փետրվարի 8-ին «Դաշնակցություն» կուսակցությունը արվարձաններից քաղաք կանչեց նշանավոր հայ ֆիդայի Նիկոլ Դումանին: Նրա զինվորները բազմափորձ մարտիկներ էին, բայց նրանց թիվը աղետալի քիչ էր: Չնայած նրան, որ դաշնակցականների և անձամբ Նիկոլ Դումանի նկատմամբ հայության հավատը մեծ էր, այնուամենայնիվ, վերը նշված հանգամանքը վախ էր ներշնչում: Բայց և այնպես, Նիկոլ Դումանի խումբն իր առջև դրված խնդիրը կատարեց փայլուն կերպով: Ժամանակակիցների վկայությամբ, հայերի կողմից կրակած ոչ մի գնդակ չէր անցնում նպատակի կողքով: Ահաբեկված ջարդարաների նոսրացած խմբերը դուրս մղվեցին հայկական թաղամասերից, բայց նրանք սկսեցին սպանել ու թալանել թաթարական թաղերում բնակվող հայերին: Հայ ֆիդաիները, սակայն, այդտեղ էլ հասան ու ջարդերից մազապուրծ հայերին տեղափախեցին հայկական թաղամասեր: Այսպես հաջողվեց փրկել տասնյակ և հարյուրավոր հայ ընտանիքներ: Այդ օրերին հայերը շարունակում էին ուժեր կուտակել երկարատև մարտերի համար: Պատվիրվեցին լրացուցիչ զենք և ռազմամթերք: Պարտության դուռը հասած թշնամին, սակայն, խաղաղություն խնդրեց, ինչին հայերը համաձայնվեցին: Ելնելով Բաքվի մամուլի վերլուծությունից, Է.Հովհաննիսյանը նկատել է, որ այդ մարտերի ժամանակ հայերը ոչ մի երեխայի կամ կնոջ չեն սպանել և ոչ մի տուն չեն այրել: Այդ տվյալները հաստատվում են նաև Բաքվում Իրանի դիվանագիտական առաքելության հաշվետվություններով:

Բաքվի, այնուհետև խորհրդային պաշտոնական քարոզչությունը թաթարների կողմից կազմակերպված հայերի ջարդերը և հայկական զինված դիմադրությունը անվանել են «հայ-թաթարական սպանդ»: Չի կարելի կարծել, որ նման, այսպես ասած, դասակարգումը պատահաբար կիրառված շտամպ է: Պարզապես այդպիսի ոչ խորամանկ մեթոդով, ունկնդիրների ենթագիտակցության վրա ազդելով, Բաքուն փորձում էր ժամանակակիցների և գալիք սերունդների աչքում հավասարության նշան դնել ջարդարարների ու բռնացողների գործողությունների և բացառապես այդ բռնացողների ոչնչացմանն ուղղված պատասխան քայլերի միջև: Հետևաբար 1905 թվականի իրադարձություններն անհրաժեշտ է միանշանակ որակել որպես Բաքվի հայ բնակչության ջարդեր:

Պարտությունը չհանգստացրեց թաթարներին: Նույն տարվա օգոստոսին, այնուհետև հոկտեմբերին Բաքվում կրկնվեցին հայերի նկատմամբ բռնությունները, սպանությունները, ջարդերը, հայերի տների և նավթահանքերի հրդեհումները: Եվ նորից դաշնակցականները ստանձնեցին քաղաքի պաշտպանությունը, և նորից հակառակորդը խաղաղություն խնդրեց:

ՀԵՏԵՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հավանաբար պետք է սկսել նրանից, որ 1905 թվի հայ-թաթարական հակամարտության ընթացքում ոչնչացված ջարդարարների թիվը գերազանցում էր նրանց բռնությունների զոհերի քանակը: Հայերը, լինելով թաթարներից ավելի անբարենպաստ պայմաններում և թվաքանակով զգալիորեն զիջելով նրանց, առավել կազմակերպված և շարժունակ գտնվեցին: Կարևոր է նշել նաև, որ Բաքվում ընդհարվեցին երկու, բոլորովին տարբեր և միմիանց բացառող, ուժեր: Մի կողմից`ջարդարարներն ու բռնացողներն էին, իսկ մյուս կողմից` մարտիկներն ու պաշտպանները: Այս գործոնը և դաշնակցականների կազմակերպչական գործունեությունը պայմանավորեցին թաթարների համար այդքան անցանկալի վերջաբանը: Տասներեք տարի անց, մեկ այլ դաշնակցական` հայ ազգային ազատագրական շարժման նշանավոր գործիչը Համազասպը, ակնհայտորեն կապացուցի, որ Ադրբեջանի տարածքում գտնվող ֆիդայիներն էլ բավական են այդ հանրապետությունն ամբողջապես գրավելու համար:

Բաքվում տեղակայված կառավարական զորքերը փաստորեն ստանձնել էին պանթյուրքիստների կողմից առաջնորդվող ջարդարարներին ոչ ակտիվ սատարողի դերը: Այդ մասին գոյություն ունեն բազմաթիվ վկայություններ, մասնավորապես` այդ ժամանակաշրջանի լրագրերի հոդվածները և ՀՀ պատմական արխիվում պահվող, Շամախիի հայ հոգևոր թեմի ղեկավար, արքեպիսկոպոս Անանիայի նամակները, ով այդ օրերին գտնվում էր Բաքվում: Քաղաքի ղեկավարության մեջ, սակայն, կային նաև ակնհայտ սադրիչներ, որոնցից գլխավորը նահանգապետ Նակաշիձեն էր: Հետաքրքիր է, որ Նակաշիձեին ոչնչացնելու դաշնակցականների վճիռը փայլուն ձևով կատարել է ոչ այլ ոք, քան ինքը` լեգենդար Դրոն: Նակաշիձեն սպանվել է Բաքվի կենտրոնում: Ոչնչացվեցին նաև Բաքվի ջարդարարների մյուս աջակիցները, այդ թվում և Շախտախտինովն ու Միքելաձեն: Հայերը մինչև վերջին պահը ձգտել են խուսափել արնահեղությունից, նույնիսկ այն դեպքերում, երբ արդեն հոսել է հայի արյունը:

Այս հիվանդությունից մենք չենք ազատվել առ այսօր: Բավական է հիշել մեր վարքագիծը Սումգայիթի կամ հենց Բաքվի իրադարձություններից հետո: Բռնացողն ու ջարդարարը չի ընկալում վեհանձնությունը և խաղաղասիրությունը: Հակառակորդի ցանկացած փոխզիջումը նրա կողմից ընկալվում է որպես թուլություն: Իսկ թույլերին նրանք մորթոտում են, բռնաբարում ու սպանում: Տեղին է մեջբերել Կովկասի փոխարքա իշխան Վորոնցով-Դաշկովին հասցեագրված արքեպիսկոպոս Անանիայի նամակից մեկ հատված. «Հայ համայնքի ներկայացուցիչները ջանք չխնայեցին քաղաքում կարգ հաստատելու համար և մասնակցություն ունեցան հաշտեցման գործընթացներին: Այս գործընթացները, սակայն, ցանկալի խաղաղության չհանգեցրեցին, ինչի մասին վկայում է այն, որ արդեն դրանցից հետո սպանվել են 15 հայեր, այրվել է 3 տուն և ոչնչացվել մի քանի նավթահանք»:

Զարմանալի է, բայց այս նամակում խոսքը վերաբերում է արդեն օգոստոսյան ջարդերին: Թվում էր, թե փետրվարյան իրադարձություններից հետո կարելի էր և հասկանալ, որ ոչ մի գործընթաց, հայտարարություն, հավերժ բարեկամության մասին հավաստիացում չեն կարող զսպել բռնացողին ու մարդասպանին: Ժողովրդի անվտանգությունը կարող են ապահովել միմիայն վճռական գործողությունները, այնպիսիք, ինչպիսիք իրականացրեցին Նիկոլ Դումանը և իր մարտիկները: Բայց Բաքվի հայերը չփոխվեցին, նրանք նույն վարքագիծը դրսևորեցին նաև 1905թ. հոկտեմբերի ջարդերի ժամանակ: Ամենայն հավանականությամբ ազգային բնավորությունը փոփոխման ենթակա չէ: Մենք այդպիսին էինք, մնացել ենք այդպիսին և 1905-ին, և 1988-ին, և 1990-ին:

Լևոն ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Категория: Արդի ռետրո | Просмотров: 1238 | Добавил: Voskanapat | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ