Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Сентябрь 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2011 » Сентябрь » 22 » Շվեյցարիայում անկախության տարեդարձը տոնում են հուլիսից սկսած
17:44
Շվեյցարիայում անկախության տարեդարձը տոնում են հուլիսից սկսած
Հայաստանի անկախության 20-ամյակի տոնին նվիրված միջոցառումները Շվեյցարիայում սկսվել են դեռ հուլիսի վերջին տասնօրյակից: Հուլիսի 28-ին Լոկառնո քաղաքում տեղիէ ունեցել հայ երիտասարդ նկարչուհիների աշխատանքների ցուցահանդես:
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, օգոստոսի 18-21-ը Աարաու քաղաքում անցկացված «One minute» կինոփառատոնի շրջանակներում Շվեյցարիայի Օբերենթֆելդըն համայնքի Հայ դպրոցական և ընտանեկան միության սրահում տեղի ունեցավ «Պապիկ» ֆիլմի ցուցադրությունը Ոչ կոմերցիոն կինոյի համահայկական կենտրոնի նախագահ Արտաշես Հովհաննիսյանի մասնակցությամբ, ցուցադրվել է նաև «Մեր Հայաստան» վավերագրական ֆիլմը և կազմակերպվել է գեղանկարիչ Արմեն Վահրամյանի նկարների ցուցահանդեսը: 

Օգոստոսի 25-ին Լոկառնոյում Շվեյցարիայի իտալախոս հանդիսատեսի համար կազմակերպվել է Հայաստանին նվիրված ֆիլմերի ցուցադրություն: 
Օգոստոսի 26-27-ը Ցյուրիխում անցկացվել է հայկական մշակութային փառատոն` Ցյուրիխի հայկական միության, ՀՀ մշակույթի և սփյուռքի նախարարությունների աջակցությամբ: Փառատոնի ծրագրում ընդգրկված էր Երևանի մնջախաղի պետական թատրոնի ներկայացումը, «Արմենոիդս» մոդեռն ֆոլկ երաժշտական խմբի համերգը, նկարչուհի Ագնես Ավագյանի նկարների և Մերի Ուոթչերի ֆոտոնկարների ցուցահանդեսները: 
Սեպտեմբերի 17-ին Աարաու քաղաքում տեղի է ունեցել տոնական ընթրիք` երաժիշտներ Թամարա և Շանթ Եսկենյանների մասնակցությամբ:

Սեպտեմբերի 21-ին տեղի է ունեցել Հայաստանի անկախության քսանամյակին նվիրված հիմնական միջոցառումը: Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում` Համադաշնության Դաշնային պալատում, կազմակերպվել է Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված պաշտոնական ընդունելություն Շվեյցարիայի Համադաշնության Դաշնային խորհրդի և պետական խորհրդի պատգամավորների, Արտաքին գործերի Դաշնային դեպարտամենտի պաշտոնյաների, հայկական համայնքային կառույցների ղեկավարների, հասարակական գործիչների մասնակցությամբ: 

Միջոցառումը բացվել է հայ-շվեյցարական խորհրդարանական բարեկամության խմբի համանախագահ Ուելի Լյոենբերգերի խոսքով, որն ընդգծել է հայ-շվեյցարական հարաբերությունների բարձր մակարդակը և խորհրդարանական խմբերի դերը այդ հարաբերությունների հետագա խորացման գործում` առանձնահատուկ կերպով անդրադառնալով Շվեյցարիայի Ազգային խորհրդի կողմից հայոց ցեղասպանության ճանաչման փաստին` որպես հայ ժողովրդի և Հայաստանի հանդեպ Շվեյցարիայի ժողովրդի համերաշխության դրսևորում:

Միջոցառմանը ընթերցվել է Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շարլ Ազնավուրի ուղերձը, որում նշվում էին անցած քսան տարիների ընթացքում Հայաստանի ձեռքբերումները, անկախության հասնելու ճանապարհին հաղթահարած դժվարությունները և ՀՀ կառավարության ու հայ ժողովրդի հայկական պետականությունը առավել ամրապնդելու և զարգացնելու հաստատակամությունը: Առանձնահատուկ կարևորվել է հայ-շվեյցարական հարաբերությունները նույն ակտիվությամբ շարունակելու և զարգացնելու, ցեղասպանության հանցագործության դատապարտմանն ու կանխմանն ուղղված միջազգային հանրության ջանքերը համախմբելու անհրաժեշտությունը, Հայաստան-Սփյուռք կապերի էլ ավելի խորացումը:

/Panorama.am/
 

Просмотров: 411 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ