Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Сентябрь 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2011 » Сентябрь » 22 » Ժ. Սեֆիլյանը երիտասարդներին համախմբվելու կոչ է անում
17:17
Ժ. Սեֆիլյանը երիտասարդներին համախմբվելու կոչ է անում
Հայաստանի անկախության 20-ամյակի առթիվ «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը նախօրեին ուղերձ է հղել հայ երիտասարնդերին, որում մասնավորապես ասվում է. 

«Սիրելի երիտասարդներ
Դիմում եմ ձեզ մի ներքին համոզվածությամբ, որ դուք այն սերունդն եք, որ գերազանցելու եք մեզ հայրենասիրությամբ, ինտելեկտով, աշխատասիրությամբ: Դուք սա պետք է հստակ գիտակցեք: 

Ողջ հայությանն, առավել ևս հայ երիտասարդությանն ուղղված իմ գլխավոր պատգամն այսօր սա է. ձևավորել ազգային առաջնահերթ մի օրակարգ և համախմբվել այդ նպատակի շուրջ: Իմ համոզմամբ այդ օրակարգն այսօր մեկն է՝ օր առաջ հայ զինվորի հսկողության տակ գտնվող հայրենի տարածքում ստեղծել և կառուցել պետություն: Այս գաղափարը պիտի լինի առաջիկա տարիներին հայությանը համախմբող, մոբիլիզացնող, գլխավոր գաղափարը: 

...Ինչպես 1988 թվին Արցախի միավորման գաղափարն էր ողջ հայությանը միավորողը, համախմբողը, այսօր էլ մեզ այդպիսի մի համախմբող գաղափար է պետք: Ուստի ես կոչ եմ անում՝ առաջիկա տարիներին այս օրակարգը դարձնել գլխավոր դրոշ և համախմբվել ողջ հայությամբ՝ կառուցելու հայկական պետություն: Առաջին հերթին մեզ պետք է ոգևորեն մեր պատմության հերոսական էջերը, սուրբ մարդիկ, մեր հավատքը, մեր երազները և մեր հայրենիքը՝ ամբողջական Հայրենիքը։ Կարծում եմ, որ մեզ սնողն ու ոգևորողը դա պետք է լինի: Ձեր սերունդը քաջ տեղյակ է արցախյան ազատագրական պայքարի մասին։ Այն շատերին կարող էր երազային թվալ, թե ինչպես հայ մարդը իր զենքի ուժով պատմական մի անարդար էջ շրջեց: 15-20 տարի առաջ զոհողությունների և պատրաստակամության շնորհիվ մենք հաջողեցինք։ Այսօրվա խնդիրը ավելի բարդ չէ, քան 1991, 1992 թվականներին էր, երբ մենք, անպատրաստ հայտնվել էինք արցախյան ազատագրական պայքարի դաշտում` թվական ու զինական գերակշռություն ունեցող թշնամուն հանդիման։ Բայց մենք կարողացանք հաղթել: 

Այսօր մեր առաջնային խնդիրն է նաև ձևավորել քաղաքական ընտրանի։ Այնտեղ պիտի լինեն առաջին հերթին նվիրյալներ, ինտելեկտուալներ, աշխատասեր, անկեղծ, մաքուր մարդիկ՝ ծառայակամ ու ոչ իշխանամոլ։ Միայն այս որակներով մեզ կհաջողվի պետություն ստեղծել: Դուք պիտի լծվեք մի աշխատանքի, որի համար անհրաժեշտ է և' միտք, և' ժամանակ, և' անձնական զոհողություններ: Հայտնի է, որ առանց զոհողությունների այս աշխարհում հնարավոր չէ որևէ լավ բանի ծնունդ: Իմ հորդորը նաև այն է, որ դուք ինքնավստահ լինեք, քանի որ ձեր մեջ արդեն կրում եք մեր ապագան՝ մեր պատկերացրած իսկական Հայաստանը: 

...1991 թվականից ի վեր, հայության մեջ ձևավորվել է վտանգավոր մի մոտեցում, որ Հայաստանով պետք է զբաղվեն հայաստանաբնակները, իսկ արտերկրով՝ այնտեղ բնակվող հայերը: Ժամանակի ընթացքում կարծրատիպ դարձած այս մոտեցումը, դժբախտաբար, մինչ օրս շարունակվում է: Այդ կարծրատիպը պիտի փշրել, ու շեշտել, որ ամեն մի հայ, որտեղ էլ որ նա բնակվի, ոչ միայն իրավունք ունի, այլև պարտավոր է զբաղվելու իր հայրենիքի ներքին անցուդարձով, եթե դրանք վերաբերում են ազգային խնդիրներին և ուղղակի կապ ունեն մեր երկրի ու ժողովրդի լինելիության հետ:

Սիրելի երիտասարդներ, խոսքերս սին երազներ չեն և ոչ էլ հեռավոր անհնարին ծրագրեր։ Այն, ինչի մասին խոսում եմ, լիովին իրատեսական խնդիր է: Հանձինս ձեզ՝ հայությունն ունի այդ ծրագիրն իրագործելու, նոր, իսկական, և որ ամենակարևորն է՝ հայկական պետություն ստեղծելու ներուժը: Ի գործ»։

/Panorama.am/
 

Просмотров: 434 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ