Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Сентябрь 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2011 » Сентябрь » 24 » ՀՀ նախագահը` Սփյուռքին. Միասին ենք անցնելու, հաստատ ու վստահ ենք անցնելու
16:26
ՀՀ նախագահը` Սփյուռքին. Միասին ենք անցնելու, հաստատ ու վստահ ենք անցնելու
«Այս օրերին լիուլի ամփոփվեցին մեր քսանմայա ուղու արդյունքները: Բնականաբար ոմանք բողոքում են, որ բաժակը դեռ կիսով չափ դատարկ է: Մյուսներն էլ ոգևորությամբ խոսում են այն մասին, որ բաժակն արդեն կարողացել ենք կիսով չափ լցնել», - Նյու Յորքի «Չիպրիանի» սրահում կայացած ընդունելության ժամանակ ունեցած իր ելույթում հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Նրա խոսքով, բոլորիս երազած պետությունը կառուցելու ճանապարհի մի հատվածն ենք ընդամենը անցել: Մյուս հատվածն էլ, նախագահի խոսքով, անցնելու ենք: 

«Միասին ենք անցնելու: Հաստատ ու վստահ ենք անցնելու: Միևնույն ժամանակ չկա որևէ ձեռքբերում, որում իր նպաստը բերած չլինի Սփյուռքը: Եվ այսօր ես մեկ անգամ ևս խորին շնորհակալություն եմ հայտնում մեր բոլոր քույրերին ու եղբայրներին, ձեզ բոլորիդ այն բազմակողմ աջակացության համար, որն ունեցել է և ունի նորանկախ Հայաստանն իր ստեղծման առաջին օրից մինչև այսօր: Շատ շատ շնորհակալ եմ բոլորիցդ», -հայտարարեց Հայաստանի ղեկավարը:

Նա կրկնեց բազմիցս արված իր պնդումը, թե օր օրի Հայաստանն ու Սփյուռքը միմյանց շարունակությունն են կազմում ու հավելեց. «Մենք չենք կարող ունենալ մեր երազած Հայաստանը՝ չներգրավելով այնտեղ Սփյուռքի մեր հայրենակիցների ջանքերն ու ավանդը: Մյուս կողմից մենք չենք կարող ունենալ արդյունավետ գործող, հայ մնացող, մեր ավանդույթները պահպանող, զարգացող, սեփական ինքնությամբ հպարտացող Սփյուռք՝ առանց կայուն զարգացող, աշխարհում իր տեղն ու դերն ունեցող հայրենիքի»:
Հետևաբար, ըստ նախագահ Սարգսյանի Հայաստան-Սփյուռք փոխհարաբերությունները, փոխլրացումը լիարժեք դարձնելու համար ամեն ինչ պետք է անել` փոխադարձ ընկալելի և հասկանալի լինելու համար: 

«Ես շատ լավ հասկանում եմ, որ եղել են պահեր, որ կարող էինք հիասթափություն ապրել: Չեմ բացառում, որ իրենց ակնկալիքների մեջ ինչ-ինչ դեպքերում կարող էին հիասթափություն ապրել նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիները: Այս ամենի հետ մեկտեղ մենք պիտի գիտակցենք, որ համատեղ ջանքերով պետք է վեր կանգնենք բացթողումների հիասթափությունից և մեր միասնական եռանդը ներդնենք ապագա սերունդներին փոխանցելու այնպիսի Հայաստան և այնպիսի Հայաստան-Սփյուռք կապեր, որտեղ որևէ հիասթափության համար որևէ առիթ չլինի», -հայտարարեց նախագահը: 

Նրա խոսքով, Հայաստանի քաղաքականության բոլոր ոլորտները , հատկապես արտաքին քաղաքականության ոլորտը պետք է մատչելի ներկայացվեն Սփյուռքին: Նախագահը հայտարարեց, որ Հայաստանի իշխանությունները երբևէ չեն խուսափելու Սփյուռքի հետ խորհրդակցելուց, նրա քննադատությանը, դիտարկումներին, տեսակետներին ականաջալուր լինելուց, նրա փորձը հաշվի առնելուց: 

«Կարող են լինել իրավիճակներ, երբ ինչ-ինչ հարցերում մեր մոտեցումները տարբերվեն , բայց մեր պարտքը պետք է լինի անել ամեն ինչ, որպեսզի լինենք միմյանց համար առավելագույնս ընկալելի և հասկանալի լինենք: Հայապահպանության, ազգային շահերի կարևորագույն հարցերի շուրջ մեր նպատակներն ու օրակարգը պետք է կարողանան նույնացնել, իսկ գործիքների տարբերությունը դարձնել մեր հարստությունն ու արդյունավետության երաշխիքը», -հավելեց Սերժ Սարգսյանը:

Նշենք, որ Նյու Յորքի «Չիպրիանի» սրահում ընդունելությունը կազմակերպել էին ԱՄՆ-ում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններն ու ամերիկայում գործող հայկական կազմակերպությունները՝ ի պատիվ ՀՀ նախագահի այցի ու ՀՀ անկախության 20-ամյակի:

/Panorama.am/

 
Просмотров: 432 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ