Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Сентябрь 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2011 » Сентябрь » 22 » Գերմանիայում նշում են նաև ԼՂՀ անկախության 20-ամյակը
16:51
Գերմանիայում նշում են նաև ԼՂՀ անկախության 20-ամյակը
ԳԴՀ Շտուտգարտ քաղաքում սեպտեմբերի 16-ին բացվել է հայկական մշակույթի շաբաթ` նվիրված Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի անկախության 20-ամյա տարեդարձին: Միջոցառմանը ներկա  են եղել հայ համայնքի, Շտուտգարտի տեղական իշխանությունների և հասարակության ներկայացուցիչներ: Միջոցառման հանդիսավոր մասին հետևել է համերգ` վաստակաշատ հայ կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի և մենակատար Սեդա Սարգսյանի մասնակցությամբ: 

ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, բացման հանդիսավոր արարողությանն ողջույնի խոսքով հանդես է եկել ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Արմեն Մարտիրոսյանը, ով իր ելույթում ներկայացրել է անցած երկու տասնամյակների ընթացքում Հայաստանի ձեռքբերումներն ու մարտահրավերները, ինչպես նաև անդրադարձել Գերմանիայի դերին երկրի սոցիալ-տնտեսական և քաղաքական զարգացման գործում: Դեսպանը երախտագիտություն է հայտնել հայ համայնքին շարունակական աջակցության համար և կոչ արել ավելի ակտիվ մասնակցություն բերել հայկական պետականության ամրապնդման գործին:

ՀՀ դեսպանության, ԳԴՀ-ում ԼՂ ներկայացուցչության և Շտուտգարտի հայ համայնքի ձեռնարկած համատեղ քայլերի շնորհիվ սեպտեմբերի 19-ին Շտուտգարտի քաղաքապետարանի կողմից տրամադրված դահլիճում տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի անկախության 20-ամյակին նվիրված հանդիսավոր երեկո, որին ելույթով հանդես է եկել Գերմանիայում ԼՂ ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանը: Երեկոն ավարտվել է մշակութային ծրագրով:

Սեպտեմբերի 20-ին Հայաստանի դեսպանությունը ԳԴՀ Զաքսեն-Անհալթ երկրամասի Հալլե քաղաքի Հենդելի տուն-թանգարանի դահլիճում կազմակերպել է ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված հերթական միջոցառում, որին ներկա են եղել երկրամասի պետքարտուղար Յան Հոֆմանը, Հալլե-Վիտտենբերգի Մարտին-Լյութերի անվան համալսարանի ռեկտոր Ուդո Շտրետերը, մշակույթի, գիտության և արվեստի ներկայացուցիչներ, ինչպես նաև հայ համայնքի անդամներ: 

Բացման խոսքով հանդես է եկել դեսպան Արմեն Մարտիրոսյանը: Այնուհետև, ցուցադրվել է վավերագրական տեսաֆիլմ` նկարահանված գերմանական գիտնականների կողմից: Տոնական միջոցառմանը հանդես է եկել Հայաստանից ժամանած «Կամերտոն» երիտասարդական կամերային նվագախումբը:

/Panorama.am/

Просмотров: 481 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ