Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Октябрь 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2011 » Октябрь » 22 » Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին
16:11
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին
«Երիտասարդական նախաձեռնությունները` հակաճգնաժամային դեղամիջոց» միջազգային սեմինարի արդյունքում ընդունվել է կոչ և բանաձև, որն ուղարկվելու է Եվրախորհրդի համապատասխան մարմիններին` խրախուսելու երիտասարդական կազմակերպությունների առաջարկությունները, խնդիրների լուծման ժամանակ հաշվի առնելու նաև երիտասարդների փորձը: Այս մասին ասուլիսում ասաց Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ Ատոմ Մխիթարյանը:

«Կոչ է արվում Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրներին` խրախուսելու երիտասարդական նախաձեռնությունները, այսինքն`  ֆինանսներ հատկացել երիտասարդական կազմակարեպություններին` ծրագրեր իրականացնելու համար, ինչն էլ էապես կնպաստի երիտասարդության շրջանում գործազրկության մակարդակի նվազեցմանը»,- ասաց նա:

Հիշեցնենք որ, ՀՀ սպորտի երիտասարդության հարցերի նախարարությունը, Երիտասարդական ակումբների դաշնությունը Երիտասարդական էքսպրես ցանցի հետ համագործակցությամբ և Եվրախորհրդի Եվրոպական երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ իրականցրել են «Երիտասարդական նախաձեռնությունները` հակաճգնաժամային միջոց» միջազգային երիտասարդական սեմինարը: Հոկտեմբերի 14-18-ը Ծաղկաձորում իրականացվող այս ծրագրին մասնակցելու համար Հայաստան էին ժամանել ակտիվ երիտասարդներ Պորտուգալիայից, Ֆրանսիայից, Սլովակիայից, Հունգարիայից, Լատվիայից, Վրաստանից, Ուկրաինայից, Ռումինիայից, Սերբիայից, Մեծ Բրիտանիայից, Խորվաթիայից, Թուրքիայից, Լեհաստանից, Լիտվայից և այլ երկրներից: Տարբեր մասնագիտություններ ունեցող երիտասարդներ սեմինարի ընթացքում քննարկել են իրենց միավորող հասարակ հարցեր և խնդիրներ, կարծիքներ փոխանակել համաշխարհային գործընթացների մասին, ներկայացնել իրենց հասարակական ոլորտի փորձը և եվրոպական ու ազգային իշխանություններին ուղղված բանաձևեր ու երաշխավորություններ են մշակել` երիտասարդական նախաձեռնությունները նրանց կողմից խրախուսելու համար: 
Բանախոսն ասաց, որ ծրագրի ընթացքում 15 երկրից 30 երիտասարդներ ներկայացրել են իրենց երկրում ճգնաժամի հետևանքները: Ընդհանուրն այն է եղել, որ բոլոր երկրներում էլ ճգնաժամն ազդել է երիտասարդների վրա, որովհետև շատ երիտասարդներ աշխատանքից դուրս են մնացել: «Երկրների կառավարությունները պետք է խրախուսեն երիտասարդական կազմակերպություններին: Նրանք պետք է հասկանան, որ երիտասարդների մեջ կուտակված է այն կարևոր կապիտալը, որի խրախուսումը նպաստելու է շատ արագ դուրս գալ ճգնաժամից»,- ասաց Ա. Մխիթարյանը:

Նա ասաց, որ Հայաստանում երիտասարդների 27 տոկոսը գործազուրկ է:

Բանախոսը նշեց, որ կառավարությունները պետք է մշակեն ռազմավարական ծրագրեր ու համագործակցեն երիտասարդների հետ: Նրա կարծիքով, այդ համագործակցության արդյունքում որոշակի արդյունքի կարելի է հասնել: 

Համաժաղովի ընթացքում խոսվել է նաև համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի երկրորդ ալիքի մասին: «Այն մեղմացնելու համար անհրաժեշտ է խրախուսել երիտասարդների նախաձեռնողականությունը: Միակ արդյունավետ ելքն է»,- ընդծեց Ա. Մխիթարյանը: 

Նա նաև տեղեկացրեց, որ ՀՀ սպորտի երիտասարդության հարցերի ու սփյուռքի նախարարությանների հետ մինչև տարեվերջ կազմակերպելու են երիտասարդ գործարարների համաժողով, ինչը, ըստ նրա, խթանելու է, որպեսզի Սփյուռքի գործարար երիտասարդները սկսեն համագործակցել հայաստանյան երիտասարդ գործարարների հետ ու ներդրումներ կատարեն: Ա. Մխիթարյանն ասաց, որ երիտասրդներն ավելի ակտիվ են բարձր տեխնոլոգիաների, տելեկոմունիկացիայի ոլորտում: 

Նա նաև նշեց, որ իրենց կազմակերպությունը նախատեսում է վարկավորման հնարավորություն տալ երիտասարդ գործարարներին Հայաստանում: «Խոսակցություններ ենք ունեցել նաև պատկան մարմինների հետ: Անհրաժեշտ կլինի նաև օրենսդրական փոփոխություններ կատարել»,- ասաց Ա. Մխիթարյանը:

/Panorama.am/
Просмотров: 1703 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ