Блог
Главная »
2011 »
Сентябрь »
10 » Երևանում և մարզերում կազմակերպվելու են ցուցահանդեսներ՝ նվիրված ՀՀ անկախության 20-ամյակին
13:19 Երևանում և մարզերում կազմակերպվելու են ցուցահանդեսներ՝ նվիրված ՀՀ անկախության 20-ամյակին |
ՀՀ անկախության 20-ամյակի կապակցությամբ Երևանում և Հայաստանի տարբեր մարզերում այս ամսվա ընթացքում կազմակերպվելու են ցուցահանդեսներ: Հայաստանի պատմության թանգարանում բացվելու է միանգամից երեք ցուցահանդես՝ «Հայաստանի երեք հանրապետությունները. Նվաճումները և խորհրդանիշները», «Հայաստանի Հանրապետության նամականիշներ», «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հուշադրամները», իսկ Երաժշտագիտական գրադարանում՝ «Անկախ Հայաստան» խորագրերով:
Հրազդանի երկրագիտական թանգարանում բացվելու է ժամանակավոր ցուցահանդես-միջոցառումներ` «Հրազդանի տարածաշրջանի կամավորական ջոկատները և նրանց անցած մարտական ուղին 1990-94 թթ.» թեմայով: Լոռու մարզային գրադարանում բացվելու է գրքերի ցուցահանդես՝ «Թանկ գնով ձեռք բերված անկախությունը»: Եղեգնաձորի մշակույթի տան փոքր դահլիճում բացվելու է «Քո անկախ պետությունը ... » խորագրով ցուցահանդես:
Գեղարքունիքի Վ. Պետրոսյանի անվան մարզային գրադարանում բացվելու է «ՀՀ անկախության գրականության մատենագիտական ցանկ և թեմատիկ քարտարան» խորագիրը կրող ցուցահանդես:
Նշենք, որ այս ամիսը հագեցած է լինելու ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված տարաբնույթ միջոցառումներով:
/Panorama.am/
|
Просмотров: 453 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |