Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Июль 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2010 » Июль » 19 » Արա Պապյան. «Արցախի հարցով բանակցելուց կարելի է օգտագործել Նախիջևանի, Դաշտային Ղարաբաղի հարցը»
12:22
Արա Պապյան. «Արցախի հարցով բանակցելուց կարելի է օգտագործել Նախիջևանի, Դաշտային Ղարաբաղի հարցը»

Հուլիսի 15-ին «ՄԻԺԻ» գրասենյակում տեղի ունեցավ «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի կողմից ստեղծվելիք Ազգային Խորհրդարանի Արտաքին քաղաքականության հարցերի հանձնաժողովի հերթական նիստը «Արցախի շուրջ ընթացող վերջին զարգացումները» թեմայով։ Բանախոսն էր Արա Պապյանը։

Ստորև ներկայացվում է քննարկման ընթացքում Ժիրայր Սեֆիլյանի կողմից ուղղված հարցերն ու Արա Պապյանի պատասխանները։

-Հարց
Առկա՞ են արդյոք գործոններ կամ փաստարկներ, և որոնց օգտագործումը իրավա-քաղաքական փաթեթում որքանո՞վ է օգտակար, որը մինչ օրս չի արվում։
Առաջադրեմ ընդամենը երեք հարց։

Առաջինը Նախիջևանի հանգամանքն է։ Այսինքն, երբ բանակցությունների ժամանակ խոսում ենք Լեռնային Ղարաբաղի մասին, արդյոք մենք պետք չէ խոսե՞նք Նախիջևանի մասին, որը Ղարաբաղի հետ միաժամանակ է օտարվել հայերից։

Հաջորդը՝ 1918 թվականին Ադրբեջանական պետության կայացման նախօրյակին Ադրբեջանում գոյություն ուներ երկու խորհրդարան, հայերի՝ Բաքու նստավայրով և կովկասյան թաթարների՝ Գանձակ նստավայրով։ Այն փաստը, որ հայերը հավասարաչափ ներկայացված էին այդ պետության ձևավորման մեջ փաստ է և կա արդյո՞ք անհրաժեշտություն որևիցե կերպ հիշատակել այն։

Եվ վերջինը՝ տարիներ առաջ ՄԱԿ-ում ընդունվեց բնիկ ժողովուրդների իրավունքների կոնվեցիան։ Այն կարելի՞ է օգտագործել բանակցությունների ընթացքում։

- Պատասխան

Սկսենք Նախիջևանից։ Ես կարծում եմ, որ մենք Նախիջևանի հարցը միշտ պետք է բարձրացնենք։ Չմոռանանք, որ Նախիջևանը հայկական ինքնավար հանրապետություն էր Ադրբեջանի կազմում։ Դա հայկական է եղել և հենց այնպես չի ստեղծվել։ Դա հետևանք էր Թուրքիայի և Մոսկվայի միջև 1921թ-ի պայմանավորվածության և ունենալու էր պռոտեկտորատի կարգավիճակ։ Այս փաստը հետաքրքիր է այնքանով, որ պռոտեկտորատի կարգավիճակով պետությունը չի կարող լինել որևէ այլ պետության կազմում, այնինչ Նախիջևանը Ադրբեջանի կազմում ինքնավար հանրապետություն էր։ Օրինակ Թունիսը Ֆրանսիական պռոտեկտորատ էր, Սուդանը Բրիտանական։ Այդ փաստերի մասին պետք է անընդհատ բարձրաձայնել։

Երևի քչերին է հայտնի երբ 1988թ-ին սկսվեց ղարաբաղյան շարժումը, ի սկզբանե շարժումը 1988-ին չի սկսվել։ Շարժումը սկսվել է 1987թ-ի կեսերից և բավականին մեծ դերակատարություն է ունեցել այդ հարցում Մոսկվան։ Եվ Մոսկվան հարցը դիտարկում էր Նախիջրան-Ղարաբաղ միասնության մեջ և Մոսկվայի Պաշտպանության նախարարությունը մի խնդիր ուներ լուծելու. հայերի ազդեցությունը Նախիջևանում մեծացնել և ստեղծել հարվածային խումբ Միջին Արևելքի վրա, քանի որ տեղի բնակչությունը, այսինքն ադրբեջանցիները լուրջ խնդիրներ էր առաջացնում խորհրդային պաշտպանական համակարգի համար։ Շարժումը սկսվել է այս խնդիրները լուծելու համար։

1987 թվականին, երբ թռուցիկներ էին պատրաստվում և տարածվում, քչերն են հիշում, որ 1987 թվականի հուլիսի կեսերին Կարեն Դեմիրճյանը Կենտկոմի Պլենումի նիստ հրավիրեց, որտեղ ասվում էր, որ որոշ ազգայնամոլ մարդիկ Ղարաբաղի վերաբերյալ թռուցիկներ են պատրաստում և տարածում և անհրաժեշտ է խոչընդոտել և արգելել այն։ Այդ մասին հրապարակվեց «Սովետական Հայաստան» թերթում, որևիցե ձևով չակնարկելով, որ այդ թռուցիկները պատրաստվում էին Կենտկոմներում, քանի որ դա ըստ էության հրահանգ էր։

Այլ բան է, որ շարժումը հետագայում համաժողովրդական ընդգրկում ստացավ և շեղվեց իր հիմնական նպատակից։ Խնդիրները փոխվեցին։

Դիվանագիտության տեսության մեջ բանակցային գործընթաց վարելու համար պետք է գտնել և ունենալ լծակներ։

Երբ բարձրացնում ես Նախիջևանի խնդիրը, ապա պարտադիր չէ այն լուծել , քանի որ այն բանակցելու ժամանակ օգտագործում ես որպես լծակ, զիջելով ինչ-որ բան, ստանում ես քո ցանկացածը։ Ճիշտ բանակցություն վարելիս դու պահանջում ես առավելագույնը և գալիս ես ինչ-որ մի միջանկյալ դիրքի, որը բավարարում է քեզ։

Արցախի հարցով բանակցելուց կարելի է օգտագործել Նախիջանի, Դաշտային Ղարաբաղի հարցը։ 1988 թվականին 52 գյուղ Դաշտային Ղարաբաղից հայաթափվեց։ Այսինքն կորցրել ենք մոտավորապես 3000 քառակուսի կիլոմետր տարածք։ Ադրբեջանը Արցախի հարցում ի սկզբանե մնացել է նույն կոշտ դիրքորոշման վրա, այն է՝ Լեռնային Ղարաբաղին տալ միայն ինքնավարություն իր կազմում, իսկ մենք պատերազմի հաղթական ավարտից հետո առ այսօր զիջում ենք։ Սկիզբը մենք դիտարկեցինք որպես միջանկյալ տարբերակ՝ Ղարաբաղը որպես անկախ պետություն և բանակցային գործընթացում սկսեցինք զիջել շրջանները մեկը մյուսի հետևից։ Բանակցային ամբողջ գործընթացը գնում է սխալ հունով։ Սխալ է նաև հոգեբանական առումով, որովհետև եթե դիմացինդ թուրքական հոգեբանությամբ է առաջնորդվում, ապա նա հարգանք է տածում և զիջում է միայն ուժին։ Իսկ թուրքին զիջել, նշանակում է նրան հնարավորություն տալ վերցնել ևս ինչ-որ բան։

Ճիշտ աշխատելու համար անհրաժեշտ է ուսումնասիրել Թուրքիայի դիվանագիտության պատմությունը, որից հետո կտեսնեք, որ դա այդպես է։ Թուրքը կարող է քեզ հետ բանակցելիս ամրագրի ինչ-որ մի բան և հաջորդ օրն իսկ նա պահանջները փոխում է և անցնում է առաջ։
Երկրորդ հարցի վերաբերյալ ասեմ հետևյալը։

1917 թվականի հոկտեմբերին Ռուսաստանի կենտրոնական իշխանությունը ըստ էության տապալվեց։
Բաքվում ստեղծվեց Բաքվի խորհուրդը։ Ամբողջ իշխանությունը Բաքվում ըստ էության անցավ Դաշնակցությանը, ինչպես նաև հայկական մյուս ուժերին՝ կոմունիստներին ի դեմս Ստեփան Շահումյանի։ Այդ է պատճառը, որ Գանձակում ստեղծվեց Բաքվին հակակշիռ իշխանություն։ Ընդ որում, այդ ժամանակ անգլիացիները հայերին դաշնակից էին և հայերի հետ միասին պաշտպանում էին Բաքուն։ Մարտերի ընթացքում զոհվել էր երեսունից ավել բրիտանացի զինվոր։ Ներկա ժամանակներում, երբ Մեծ Բրիտանիան ի հիշատակ այդ զոհվածների հուշատախտակ պատրաստեց, ապա այն ադրբեջանցիների կողմից ջարդվեց և ոչնչացվեց, ինչն էլ առաջացրեց քաղաքական մեծ իրարանցում։ Այս դեպքում էլ մենք դաշնակից ենք։

Միջազգային իրավունքի մեջ կա «լիակատար վերահսկողություն» հասկացողություն։ Այսինքն եթե ստեղծվում է պետաություն, ապա նա պարտավոր է էֆեկտիվ, այսինքն որոշակի տևական ժամանակահատվածի համար լիակատար միահեծան վերահսկի այն տարածքը, որը գտնվում է իր պետության տիրույթում, իսկ եթե նա չի վերահսկում այդ տարածքը, ապա նա չի կարող ասել որ այդ տարածքը պատկանում է իրեն, քանի որ փաստացի իրենը չի։

Այդ բոլորը կարևոր փաստարկներ են և Բաքվի և Լեռնային Ղարաբաղի առումներով։

Թող Ադրբեջանը նշի որևիցէ մի ժամանակահատված, որի ժամանակ նա «լիակատար վերահսկողություն» է ունեցել այդ տարածքի վրա։

Նրանք մշտապես պարտվել են պատերազմներում և հաղթել դիվանագիտության մեջ, այսինքն միայն սովետական իշխանության հաստատումից հետո Բաքվին հաջողվեց որոշակի վերահսկողություն ունենալ Լեռնային Ղարաբաղի վրա, հետո էլ մարզը կտրեցին, բայց ոչ ավել դրանից։

Մենք հաճախ շփոթում ենք, որը սովետական տարիների սխալ մտածողության արդյունք է, որն էլ Ադրբեջանը շահարկում է, ասելով որ չի եղել Ադրբեջան պետություն, ինչպես նաև չի եղել հայկական պետություն։ Այնուեհտև ստեղծվեց Սովետական Հայաստան, Սովետական Ադրբեջան պետություններ։ Դա ծիծաղելի է, քանի որ նշված երկուսը ընդամենը վարչատարածքային միավորներ են ամրագրված Սահմանադրության մեջ, որտեղ նշված էր որ այդ ամենը վարչատարածքային միավորներ են։ Այդ ընթացքում եղել է մի պետություն՝ ԽՍՀՄ, իսկ նշվածները կրկնում եմ վարչատարածքային միավորներ են եղել։ Է հետո ինչ, որ այդ վարչատարածքային միավորը կոչվում էր հանրապետություն, և դրանից այն երկիր չդարձավ։ ԱՄՆ-ում նահանգները պետություն են կոչվում, արդյունքում նրանք իրապես չդարձա՞ն պետություն։ Անկախ պետություն լինելու հարցը հողի նկատմամբ տիտղոս ունենալու՝ ինքնիշխանություն, սուվերենիտետ ունենալու մեջ է։ Այդ առումով ադրբեջանցիները չեն վերահսկել և չէին էլ կարող վերահսկել անգամ Բաքուն, որտեղ ըստ էության իրենք փոքրամասնություն էին կազմում։ Սա նույնպես կարելի է շրջանառության մեջ դնել և օգտագործել որպես կռվան։

Ինչ վերաբերվում է երրորդ հարցին՝ տեղաբնիկ ժողովուրդների վերաբերյալ, ապա այն մենք չենք կարող օգտագործել այն իմաստով, որը վերաբերվում է տեղաբնիկ ժողովուրդներին, քանի որ հայերը տեղաբնիկ չեն այդ հասկացությամբ։ Տեղաբնիկ կոչվածները խիստ փոքրաթիվ ցեղախմբերին է վերաբերվում, ինչպես ինուիտները Կանադայում, հնդկացիները Ամերիկայում։ Խոսքը վերաբերվում է այդ տեսակի իրավունքներին։

Ինչ վերաբերվում է Արևմտյան Հայաստանի հայերի, որպես տեղաբնիկ ժողովուրդի իրավունքների, ապա այն ավելի շատ մշակութային կտրվածքով պետք է դիտարկել։

Մենք ինչու պետք է գնանք այդ ճանապարհով, եթե ունենք միջազգային իրավունքի ամենաբարձր մակարդակով անբեկանելի Իրավական վճիռ։ Հասկանանք մի բան, Իրավարար վճիռը իր կարգավիճակով շատ ավելի բարձր է, քան անգամ միջպետական պայմանագիրը։ Դրանից վերև այլ փաստաթուղթ գոյություն չունի։ Այս փաստաթղթի ստեղծման և վավերացման համար 50-ից ավելի երկիր է ներգրավված։

Եթե այդ խնդրի լուծումը կապում ենք տեղաբնիկ ժողովուրդի իրավունքների հետ, ապա պետք է ունենանք նաև այդ տարածքի նկատմամբ պատմական տիտղոս։ Ուիլսոնի քարտեզի վրա կա Հայաստանի իրավական տիտղոսը ընդունված, կնքված, ուժի մեջ մտած Ազգերի Լիգայի կողմից։

Ղարաբաղի և Ջավախքի նկատմամբ՝ հայ-ադրբեջանական և հայ-վրացական սահմանների նկատմամբ չկա տիտղոսի հստակեցում, բայս կա տիտղոսի հստակեցման սկզբունքի ճանաչումը։ Դա Ազգերի Լիգայի 1920 թվականի փետրվարի 20-ի որոշումն է։ Այս փաստաթղթի ներքո կար Ազգերի Լիգայի Անվտանգության խորհրդի՝ Իտալիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Ճապոնիայի ներկայացուցիչների ստորագրությունները։

1946 թվականի հոկտեմբերի 18-ին Ազգերի Լիգայի և ՄԱԿ-ի միջև պայմանագիր է ստորագրվել, որով Ազգերի Լիգան իր բոլոր պարտավորությունները, պարտականությունները և իրավունքները նաև նյութական փոխանցում է ՄԱԿ-ին։ Այսինքն ՄԱԿ-ը հանդիսանում է Ազգերի Լիգայի իրավահաջորդը։ Հարցը պետք է դրվի այսպես. ՄԱԿ-ը ունի անժամանցելի որոշում, որդեգրել է սկզբունք, որը պետք է իրականացնի։

Առ այսօր չկա պայմանագիր, որով մանրամասն նկարագրված լինի հայ-ադրբեջանական և հայ-վրացական սահմանները, սահմանանշումները, հետևաբար սահման գոյություն չունի։ Դա ընդամենը բաժանարար գիծ է՝ սահմանազատում։
 
 
/7or.am/
Просмотров: 836 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ