Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Сентябрь 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2011 » Сентябрь » 27 » Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Սիդնեյի Համազգային ճեմարանի սաներին
17:46
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Սիդնեյի Համազգային ճեմարանի սաներին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Սիդնեյի (Ավստրալիա) Համազգային «Արշակ և Սոֆի Գոլստըն» ճեմարանի սաներին և իր օրհնությունն ու բարեմաղթանքները է բերել նրանց: Համազգայինի 10-րդ և 11-րդ դասարանների 35 սաները հայրենիք են այցելել ճեմարանի 25-ամյակի առիթով: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: 

Վեհափառ Հայրապետը ողջունելի և գովելի է նկատել այլևս ձևավորված այն ավանդույթը, որ դպրոցի սաներն այցելում են Հայաստան: «Վստահ եմ, որ ձեր այս այցելությունն իր դրոշմը պիտի թողնի ձեր հոգիներում և դուք, առավել զորացած հայկական զգացումների մեջ, հպարտ ձեր ազգային ինքնությամբ` պիտի վերադառնաք առավել նախանձախնդրորեն ձեր ուսումը շարունակելու, արժեքավոր զավակներ լինելու և ձեր կարևոր մասնակցությունը բերելու հայ կյանքի առաջընթացին», - իր խոսքում նշել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Վեհափառ Հայրապետը հորդորել է երիտասարդներին ամուր և հաստատուն պահել սերը Հայոց Եկեղեցու և հայ ինքնության նկատմամբ, ծառայություններ ստանձնել հայ կյանքից ներս՝ դրսևորելով ստեղծագործական ոգի և նախանձախնդրություն:

Նորին Սրբությունն իր գնահատանքն է բերել նաև Համազգային ճեմարանի մանկավարժներին և տնօրինությանը, ովքեր նախանձախնդիր են, որ իրենց զավակները կրթվեն հայի ոգով և ազգային գիտակցությամբ: 
Համայն հայության նվիրական կենտրոնում նման ջերմ ընդունելության համար Վեհափառ Հայրապետին ճեմարանականների անունից իր շնորհակալությունն ու երախտագիտությունը է հայտնել ճեմարանի հայոց լեզվի ուսուցչուհի Բեթի Մարաշլյանը: 
Այնուհետև Նորին Սրբությունը պատասխանել է սաներին հետաքրքրող հարցերին, որոնք առնչվում էին Հայ Եկեղեցու ներկայիս կյանքին ու մեր ժողովրդի մեջ նրա ստանձնած առաքելությանը:

/panorama.am/
 
Просмотров: 429 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ