Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Октябрь 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2011 » Октябрь » 21 » Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը
17:46
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը
Այսօր Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում կայացավ «Սահիլ Ջամաաթի» հանցավոր խմբավորման դեմ հարուցված քրեական գործի նախնական նիստը: Այդ խմբավորումը մեղադրվում էր պաշտպանության նախարարության «N» զորամասի վրա հարձակվելու, կանխամտածված սպանության և այլ հանցագործությունների մեջ: Այս մասին հայտնում է «Ապա» լրատվական գործակալությունը:

Նիստի ժամանակ ելույթ ունենալով, դատախազ Վալեհ Սամեդովն ասել է, որ նախաքննության ժամանակ ոչ մի իրավախախտում թույլ չի տրվել: Նիստի ավարտին որոշում է կայացվել քրեական գործը հանձնել դատարան:

Նշենք, որ Ազգային անվտանգության նախարարության ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում հայտնի էր դարձել, որ հանցագործություն էր կատարվել «Սումգայիթ ջամաաթի» զինված միավորման կողմից ստեղծված «Սահիլ ջամաաթիի» կողմից, որի անդամները` Մամեդով Ռամիլ Ռամիզօղլուն, Մամեդով Ասկեր Ռամիզօղլուն, Ռահիմով Վուգար Աթրաֆօղլուն, Մամեդով Յավեր Ռամիզօղլուն, Ջամալով Էլչին Զաքիրօղլուն, Ադիլով Սալեհ Վալեհօղլուն, ինչպես նաև «Սումգայիթական ջամաաթ» զինված կազմակերպության դատական գործով դատապարտված Դրուսքար Էլշան Դավութօղլուն, Հասանով Թուրալ Մուհամեդօղլուն ու Գազիև Էլնուր Ֆիզուլիօղլուն:

Նրանք անօրինկանորեն հագնելով զինվորի ու սպայի համազգեստներ` զինված ատրճանակներով ու սառը զենքերով, շարժվել են սահմանային խրամատի ուղղությամբ, որտեղ ռազմական դիրքերում զինվորներ են կանգնած եղել: Խրամատից մոտ 5 մետր հեռավորության Էլշան Դրուսքարն ու Թուրալ Հասանովը հետախուզման դիրք էին ընդունել, իսկ Ասկեր Մամեդովը, Ռամին Մամեդովը, Էլնուր Հազիևն ու Սալեհ Ադիլովը մտել են դիրքերի տարածք: Երբ նրանք հասել են դիրքերին, այնտեղ կանգնած զինվորը գաղտնաբառն էր հարցրել: Որոշ ժամանակ առաջ այդ զորամասում ծառայած Ասկեր Մամեդովն ասել է գաղտնաբառն ու` ներկայանալով որպես ստուգողներ, չորսով մոտեցել են զինվորներին:

Զինված խմբավորման անդամները իբր` դիրքերը ստուգելու համար կողքի են կանչել զինվորներին ու նրանցից մեկին ատրճանակից գլխին արձակված կրակոցով սպանել են, իսկ մյուսին` վիրավորել: Հետո նրանք վերցրել են զրամասին պատկանող SVD տիպի դիպուկահարի հրացանը, հրացանի 30-ական փամփուշտով երեք փամփշտակալները, «AKMS» տիպի երկու ավտոմատ` իրենց 60-ական փամփուշտով լիցքավորված երկու փամփշտակալների հետ, ինչից հետո դիմել են փախուստի:

Նշենք նաև, որ զինված խմբավորման անդամ Ռամին Մամեդովը 2009 թվականի հուլիսի 19-ին Իրանի Իսլամական Հանրապետության սահմանը գաղտնի հատելու փորձի ժամանակ զինված դիմադրություն ցացաբերելիս մահացել էր իր ձեռքում եղած նռնակի պայթյունից, որը պատրաստվում էր նետել Պետական սահմանապահ ծառայության զինծառայողի վրա:

/Panorama.am/
Просмотров: 1264 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ