Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Сентябрь 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2011 » Сентябрь » 22
Ադրբեջանի արտաքին գործերի նախարությունը ուսումնասիրում է ռուս լրագրող Միխայիլ Մարտունինի՝ Լեռնային Ղարաբաղ այցելության փաստը: Այս մասին, «1Նյուզ» լրատվական գործակալության փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Էլման Աբդուլլաևը:

Աբդուլլաևի խոսքերով՝ «Ադրբեջանի արտգործնախարարությունը հանձնարարել է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատանը հետաքննել վերոնշյալ տեղեկությունը»:

Հիշեցնենք, որ վերջերս ռուսական «Ռոսբալտ» լրատվական գործակալությունը հրապարակել էր Միխայիլ Մարտունինի հեղինակային հոդվածը՝ «Սաթի մեջ սառչած պատերազմ» խորագրով:

Просмотров: 494 | Добавил: Voskanapat | Дата: 22.09.2011 | Комментарии (0)

Հայաստանի անկախության 20-ամյակի տոնին նվիրված միջոցառումները Շվեյցարիայում սկսվել են դեռ հուլիսի վերջին տասնօրյակից: Հուլիսի 28-ին Լոկառնո քաղաքում տեղիէ ունեցել հայ երիտասարդ նկարչուհիների աշխատանքների ցուցահանդես:
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, օգոստոսի 18-21-ը Աարաու քաղաքում անցկացված «One minute» կինոփառատոնի շրջանակներում Շվեյցարիայի Օբերենթֆելդըն համայնքի Հայ դպրոցական և ընտանեկան միության սրահում տեղի ունեցավ «Պապիկ» ֆիլմի ցուցադրությունը Ոչ կոմերցիոն կինոյի համահայկական կենտրոնի նախագահ Արտաշես Հովհաննիսյանի մասնակցությամբ, ցուցադրվել է նաև «Մեր Հայաստան» վավերագրական ֆիլմը և կազմակերպվել է գեղանկարիչ Արմեն Վահրամյանի նկարների ցուցահանդեսը: 

Օգոստոսի 25-ին Լոկառնոյում Շվեյցարիայի իտալախոս հանդիսատեսի ... Շարունակություն »
Просмотров: 411 | Добавил: Voskanapat | Дата: 22.09.2011 | Комментарии (0)

«Այն, որ անկախության 20-ամյակին Հայաստանում զինվորական շքերթ է տեղի ունենում, դա իր մեջ մեծ խորհուրդ է պարունակում: Չէ, որ անկախության ամենամեծ ձեռքբերումներից մեկն էլ հայկական բանակն է, իսկ ներկայիս զինվորները՝ անկախության սերնդի ներկայացուցիչներն են»,- անդրադառնալով սեպտեմբերի 21-ին կայացած զինվորական շքերթին՝ Panorama.am-ին ասաց ԱԺ պատգամավոր, Աֆղանստանի պատերազմի վետերանների միության նախագահ Արմեն Մխիթարյանը:

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից՝ Հայաստանում կայացած շքերթը սվիններով ընդունելու փաստին՝ պատգամավորը նշեց, որ դա սպասելի էր, քանի որ ոչ միայն շքերթը, այլ նաև Հայաստանում տեղի ունեցող ցանկացած դրական երևույթ Բաքվում նման արձագանքի է արժանանում:

«Որքան մենք արհամար ... Շարունակություն »
Просмотров: 421 | Добавил: Voskanapat | Дата: 22.09.2011 | Комментарии (0)

«Կիպրոսի հանրապետությունն ափսոսանք է հայտնել՝ Թուրքիայի և Հյուսիսային Կիպրոսի թուրքական Հանրապետության միջև երկրամասային ափեզրի բաժանման վերաբերյալ կնքված պայմանագրի կապակցությամբ»,- այս մասին «Իտառ-Տասս» լրատվական գործակալության փոխանցմամբ հայտարարել է Կիպրոսի կառավարության մամլո խոսնակ Ստեֆանոս Ստեֆանուն:

«Թուրքիան կրկին խախտել է միջազգային իրավունքը՝ անօրեն պետության հետ համաձայնագիր է կնքել: Այդ գործողություններով Թուրքիան փորձում է խոչընդոտել Կիպրոսի հանրապետության՝ սեփական ընդերքային ռեսուրսների արդյունահանման ինքնիշխան իրավունքը, որը ճանաչում են ողջ միջազգային հարնությունը»:

Հիշեցնենք, որ Թուրքիան և Հյուսիսային Կիպրոսն նախօրեին Նյու-Յորքում ստորագրել են համաձայնագ ... Շարունակություն »
Просмотров: 485 | Добавил: Voskanapat | Дата: 22.09.2011 | Комментарии (0)

Սեպտեմբերի 20-ին Բելառուսի ազգային մամուլի կենտրոնում տեղի է ունեցել ՀՀ դեսպան, ԱՊՀ կառույցներում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանի մամուլի ասուլիսը` նվիրված ՀՀ անկախության 20-րդ տարեդարձին:

ՀՀ արտաքին գործերի նախարարութան մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության փոխանցմամ` ՀՀ դեսպանը ներկայացրել է անցած 20 տարիների ընթացքում Հայաստանի զարգացման ուղին, բարձր է գնահատել հայ-բելառուսական հարաբերությունները, ինչպես նաև կարևորել ԱՊՀ դերը, որի ակտիվ մասնակիցն է Հայաստանը:

Խոսելով առևտրատնտեսական երկկողմ հարաբերությունների մասին` Հայաստանի դեսպանը ընդգծել է, որ վերջին տաս տարիների ընթացքում երկկողմ առևտրաշրջանառության ծավալը աճել է ավելի քան 20 ան ... Շարունակություն »
Просмотров: 409 | Добавил: Voskanapat | Дата: 22.09.2011 | Комментарии (0)

«Կարող եմ միայն նշել, որ Հայաստանի Հանրապետությունը անկախությունից ի վեր ոչ պիտանի սպառազինություն երբեք չի գնել»,-նման հայտարարությամբ հանդես է եկել պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը` մեկնաբանելով լրատվամիջոցներում տարածված այն տեղեկությունները , թե իբր Հայաստանը Մոլդովայից գնել է ոչ պիտանի ռազմական տեխնիկա:

«ՀՀ զինված ուժերի կարիքների համար սպառազինության և ռազմական տեխնիկայի ձեռքբերումներն ու գնումները իրականացվում են ՀՀ օրենսդրության և միջազգային համապատասխան նորմերի ու պարտավորությունների շրջանակներում: Ելնելով ազգային անվտանգության շահերից` սպառազինության գնումների քանակի, տեսականու և վաճառող կողմի վերաբերյալ մանրամասները հրապարակման ենթակա չեն»,-ասել է Դ. Կարապետյանը:

Просмотров: 364 | Добавил: Voskanapat | Дата: 22.09.2011 | Комментарии (0)

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Արմեն Պապիկյանին Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ նշանակելու մասին (նստավայրը՝ Ստրասբուրգում):

Այս մասին հաղորդւոմ են երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից:

/Times.am/
Просмотров: 367 | Добавил: Voskanapat | Дата: 22.09.2011 | Комментарии (0)

Հայաստանի անկախության 20-ամյակի առթիվ «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը նախօրեին ուղերձ է հղել հայ երիտասարնդերին, որում մասնավորապես ասվում է. 

«Սիրելի երիտասարդներ
Դիմում եմ ձեզ մի ներքին համոզվածությամբ, որ դուք այն սերունդն եք, որ գերազանցելու եք մեզ հայրենասիրությամբ, ինտելեկտով, աշխատասիրությամբ: Դուք սա պետք է հստակ գիտակցեք: 

Ողջ հայությանն, առավել ևս հայ երիտասարդությանն ուղղված իմ գլխավոր պատգամն այսօր սա է. ձևավորել ազգային առաջնահերթ մի օրակարգ և համախմբվել այդ նպատակի շուրջ: Իմ համոզմամբ այդ օրակարգն այսօր մեկն է՝ օր առաջ հայ զինվորի հսկողության տակ գտնվող հայրեն ... Շարունակություն »
Просмотров: 434 | Добавил: Voskanapat | Дата: 22.09.2011 | Комментарии (0)

Հայաստանի բռնցքամարտի ազգային հավաքականը սեպտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը կմեկնի Բաքու` մասնակցելու սեպտեմբերի 22-ից հոկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում կայանալիք աշխարհի առաջնությանը: Մեր երկրի մարզական պատվի պաշտպանության գործը վստահված է 49 կգ քաշային Հովհաննես Դանիելյանին (Երևան), 52 կգ քաշային Դերենիկ Գիժլարյանին (Էջմիածին), 56 կգ քաշային Հովհաննես Բաչկովին (Գյումրի), 60 կգ քաշային Վլադիմիր Սարուխանյանին (Գյումրի), 64 կգ քաշային Հրաչ Ջավախյանին (Վանաձոր), 69 կգ քաշային Սամվել Մաթևոսյանին (Վանաձոր), 75 կգ քաշային Անդրանիկ Հակոբյանին (Էջմիածին), 81 կգ քաշային Արթուր Խաչատրյանին (Վանաձոր) և գերծանրքաշային Արմեն Սիմոնյանին (Աբովյան): 
Այս մասին մեր թղթակցին հայտնեցին ՀԱՕԿ-ի լրատվության բաժնից:

Հայ բռնցքամարտիկներին մրցավայր ... Շարունակություն »
Просмотров: 454 | Добавил: Voskanapat | Дата: 22.09.2011 | Комментарии (0)

«Եվրոմիությանն անհրաժեշտ է խաղաղություն և կայունություն Հարավային Կովկասում»: Նման տեսակետ այսօր մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է քաղաքագետ Նարեկ Գալստյանը:

«ԵՄ-ը Հարավային Կովկասում ունի կենսական շահեր, կապված էներգետիկ պահանջների բավարարման հետ, ինչը առնչվում է Կենտրոնական Ասիայից Հարավային Կովկասի տարածքով էներգոռեսուրսների տարանցման հետ»,- նշեց բանախոսը՝ հավելելով, որ այդ շահերն իրականացնելու համար ԵՄ-ը տարածաշրջանում խաղաղության կարիք ունի:

Գնահատելով ներկայիս իրավիճակը Հարավային Կովկասում՝ Ն. Գալստյանը նշեց, որ ԵՄ վերաբերմունքը Ադրբեջանի նկատմամբ ամեն դեպքում ավելի մեղմ է, քանի որ Ադրբեջանը հանդիսանում է մատակարար երկիր, հետագայում նաև դառնալու է տարանցիկ երկիր ԵՄ- ... Շարունակություն »
Просмотров: 410 | Добавил: Voskanapat | Дата: 22.09.2011 | Комментарии (0)

ՀՀ Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը մեկնաբանել է ՀՀ անկախության 20-ամյակի առթիվ կազմակերպված զորահանդեսին ՌԴ 102-րդ ռազմակայանի զորախմբի մասնակցության կապակցությամբ հասարակության որոշ շրջանակների մոտ ձևավորված դժգոհության փաստը:

Դ.Տոնոյանը լրատվամիջոցների համար հաստատել է, որ Անկախության 20-ամյակին նվիրված զորահանդեսում հայ զինծառայողների հետ քայլել են նաև Հայաստանի ռազմավարական գործընկեր ՌԴ-ի զինծառայողները:

«Այս երկիրն իր անուրանալի աջակցությունն է բերում մեր երկրի անվտանգության, այն է` անկախության ապահովման գործում, ինչի վառ ապացույցն է ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ներկա մակարդակը: Եվ Ռուսաստանի համար «օտար երկիր» արտահայտությունը կ ... Շարունակություն »
Просмотров: 439 | Добавил: Voskanapat | Дата: 22.09.2011 | Комментарии (0)

Չեխիայի մայրաքաղաքի GH Gallery ցուցասրահում երեկ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյա տարեդարձին նվիրված Չեխիայի հայ նկարիչների ցուցահանդեսի բացումը: Սրահում ցուցադրվում են 14 նկարիչների շուրջ 30 աշխատանքներ:

Ինչպես հաղորդում են ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից, բացման խոսքով հանդես է եկել Չեխիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը: Նա շնորհավորել է ներկաներին Հայաստանի անկախության հոբելյանի առթիվ` կարևորելով մշակույթի, մասնավորապես գեղարվեստի դերը հայ ազգի պատմության մեջ և հոգևոր կյանքում:

Այնուհետև ելույթ են ունեցել Չեխիայի, Սլովակիայի և Հունգարիայի հայության հոգևոր հովիվ Բարսեղ Փիլավչյանը և ցուցասրահի տնօրեն Մարիամ Ղարիբյանը: ... Շարունակություն »
Просмотров: 474 | Добавил: Voskanapat | Дата: 22.09.2011 | Комментарии (0)

Այսօր ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Վաշինգտոն` Հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստին, ինչպես նաև Համաշխարհային Բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի տարեկան հանդիպումներին մասնակցելու նպատակով, հաղորդում են նախարարության մամլո ծառայությունից:

ՀՀ պատվիրակության կազմում են էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանը, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վարդան Արամյանը և այլ պաշտոնատար անձինք:

ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը հանդիսանում է ԱՄՀ Հայաստանի Հանրապետության կառավարիչը և Հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժող ... Շարունակություն »
Просмотров: 405 | Добавил: Voskanapat | Дата: 22.09.2011 | Комментарии (0)

Թուրքիայի Կայսերի (նախկին Կեսարիա) քաղաքի «Էրջիյես» համալսարանում անցած տարի բացված հայերեն և եբրայերեն լեզուների ու գրականության ամբիոնների նկատմամբ հետաքրքրությունն աճել է թուրք դիմորդների շրջանում: Այս մասին թուրքական «Anadolu» լրատվական գործակալության թղթակցին հայտնել է համալսարանի պրոռեկտոր Մեթին Հյուլագյուն: Նրա տեղեկացմամբ` 2011-ի ընդունելությանն արձանագրվել է հիշյալ բաժիններ դիմած ուսանողների թվի շեշտակի ու կրկնակի աճ: Այսպես` եբրայերենի բաժին են ընդունվել 28-ից դիմածներից 20-ը` նախորդ տարվա 12-ի փոխարեն: Իսկ հայոց լեզվի և գրականության բաժին են ընդունվել 15 դիմածներից 12-ը` նախորդ տարվա 6-ի փոխարեն:

Մեթին Հյուլագյուն վստահեցրել է, որ եբրայերենի ու հայերենի ապագա թուրք մասնագետները հաստատ գործազուրկ չեն լինի: Նրանց պահանջարկը մեծ է թե մասնավոր սեկտորում և թե հանրային ոլորտում:
... Շարունակություն »
Просмотров: 414 | Добавил: Voskanapat | Дата: 22.09.2011 | Комментарии (0)

«Ցանկացած զինվորական շքերթ առաջին հերթին ուժի ցուցադրում է, իսկ սեպտեմբերի 21-ին տեղի ունեցած շքերթը մեկ անգամ ևս ապացուցեց, որ մեր բանակը հզոր է, կազմակերպված և պատրաստ սանձազերծելու հակառակորդի ցանկացած ագրեսիա»,- անդրադառնալով ՀՀ անկախության առթիվ կազմակերպված զինվորական շքերթին՝ Panorama.am-ի հետ զրույցում ասաց գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանը:

Նրա խոսքերով, շքերթում ցուցադրված զինտեխնիկայի, սպառազինության, ինչպես նաև՝ զորքերի բարձր պատրաստությունն են պատճառ, որ Ադրբեջանից խուճապային արձագանքներ են հնչում:

Ըստ գեներալի, ուրախալի էր հատկապես այն հանգամանքը, որ շքերթի ընթացքում ցուցադրվում էին Հայաստանի ռազմաարդյունաբերականհամալիրում ստեղծված կամ մոդեռնիզացված զին ... Շարունակություն »
Просмотров: 442 | Добавил: Voskanapat | Дата: 22.09.2011 | Комментарии (0)

ԳԴՀ Շտուտգարտ քաղաքում սեպտեմբերի 16-ին բացվել է հայկական մշակույթի շաբաթ` նվիրված Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի անկախության 20-ամյա տարեդարձին: Միջոցառմանը ներկա  են եղել հայ համայնքի, Շտուտգարտի տեղական իշխանությունների և հասարակության ներկայացուցիչներ: Միջոցառման հանդիսավոր մասին հետևել է համերգ` վաստակաշատ հայ կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի և մենակատար Սեդա Սարգսյանի մասնակցությամբ: 

ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, բացման հանդիսավոր արարողությանն ողջույնի խոսքով հանդես է եկել ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Արմեն Մարտիրոսյանը, ով իր ելույթում ներկայացրել է անցած երկու տասնամյակների ընթացքում Հայաստանի ձեռքբերումներն ու մարտահրավերները, ինչպես նաև անդրադարձել Գերմանիայի դերին երկրի սոցիալ-տնտեսական և քաղաքական զարգացման գործում: Դեսպանը երախտագիտություն է հայտնել ... Շարունակություն »
Просмотров: 477 | Добавил: Voskanapat | Дата: 22.09.2011 | Комментарии (0)

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ